Ստամբուլի կրկնակի ընտրությունները. ընդդիմադիր թեկնածուն հաղթում է քաղաքապետի գլխավոր մրցապայքարում

Ստամբուլի կրկնակի ընտրությունները. ընդդիմադիր թեկնածուն հաղթում է քաղաքապետի գլխավոր մրցապայքարում

Հոդվածի առանցքում

  • Ստամբուլում` Թուրքիայի խոշորագույն քաղաքում և ֆինանսական մայրաքաղաքում կրած երկրորդ պարտությունը մեծ վնաս է հասցրել Էրդողանին և նրա ԱԶԿ-ին ու կարող է ավելի մեծ քաղաքական հետևանքներ ունենալ: Վերլուծաբաններն ասում են, որ Ստամբուլում ԱԶԿ-ի պարտությունը կարող է հանգեցնել կառավարության ներսում վերադասավորումների կամ հնարավոր է, սադրի վաղաժամկետ ազգային ընտրություն, ինչը նախատեսված է 2023 թ.-ին:

Ուշադրությանն արժանի

Ընդդիմության թեկնածու Էքրամ Իմամօղլուն առաջատարն է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Արդյունքները հարված են հասցնում Էրդողանի իշխող կուսակցությանը, որը կրկնակի քվեարկության կոչ էր արել:

Ըստ կիրակի հրապարակված նախնական արդյունքների, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի մրցավազքում ընդդիմադիր թեկնածու Էքրամ Իմամօղլուն առաջատար է իշխող կուսակցական թեկնածուի նկատմամբ:

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ  քաղաքային քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքում  Իմամօղլուն ստացել է քվեների 54 տոկոսը, մինչդեռ նրա մրցակից, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավաքել է քվեների 45,1 տոկոսը:

«Դա ոչ թե մի խումբ կամ կուսակցություն հաղթեց այս ընտրություններում, այլ Ստամբուլն ու Թուրքիան», – ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը` հավելելով, որ պատրաստ է աշխատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Առաջին արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Յըլդըրըմն ընդունել է պարտությունը` ասելով. «Շնորհավորում եմ նրան և հաջողություն եմ մաղթում»: Twitter- ում Էրդողանը նույնպես շնորհավորել է ընդդիմադիր թեկնածուին:

Ընդդիմության կողմնակիցները Ստամբուլի փողոցներ են դուրս եկել արդյունքների հրապարակումից հետո:

Ընտրական պաշտոնյաները որոշեցին չեղյալ հայտարարել մարտին կայացած ընտրության առաջին արդյունքները, երբ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարեց, որ ընտրախախտումների և կոռուպցիայի դեպքեր են եղել:

Առաջին ընտրության ժամանակ Իմամօղլուն հաղթեց ընդամենը 13.000 ձայնով, ստանալով քվեների 48.8% -ը, Յըլդիրիմի 48.5% -ը:

Կրկնակի ընտրություններում քվեարկելու իրավունք է ստացել մոտ 10 միլիոն մարդ, ընտրողների մասնակցությունն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմել է 84 տոկոս:

Մեծ հարված Էրդողանին

Կիրակնօրյա քվեարկությունը և մարտին կայացած համապետական տեղական ընտրություններն ընդունում էին Էրդողանի քաղաքականության և նրա իշխող կուսակցության ժողովրդականության հանրաքվե: Թեև ԱԶԿ-ն հիմնականում հաղթեց տեղական ընտրություններում, կուսակցությունը կորցրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետի աթոռը:

Ստամբուլում` Թուրքիայի խոշորագույն քաղաքում և ֆինանսական մայրաքաղաքում կրած երկրորդ պարտությունը մեծ վնաս է հասցրել Էրդողանին և նրա ԱԶԿ-ին ու կարող է ավելի մեծ քաղաքական հետևանքներ ունենալ:

Վերլուծաբաններն ասում են, որ Ստամբուլում ԱԶԿ-ի պարտությունը կարող է հանգեցնել կառավարության ներսում վերադասավորումների կամ հնարավոր է, սադրի վաղաժամկետ ազգային ընտրություն, ինչը նախատեսված է 2023 թ.-ին:

Կիրակի քվեարկելիս, Էրդողանը, որը 1990-ականներին աշխատել է Ստամբուլի  քաղաքապետարանում, հույս է հայտնել, որ ընտրողները «լավագույն որոշումը կկայացնեն Ստամբուլի համար»:

2016 թ.-ին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի նախագահը խստացրել է իր իշխանությունը, սկսել է ճնշում գործադրել իրավապաշտպան խմբերի, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության ակտիվիստների նկատմամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment