Իսրայելի նախագահը ողջունել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունները

Իսրայելի նախագահը ողջունել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունները

Հոդվածի առանցքում

  • Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խստորեն է խոսել Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ լրագրողների հետ փակ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ: The Tower-ի կողմից դրված և հրապարակման օրը ջնջված հարցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունները քիչ բան կասեն Թուրքիային, որն խստորեն դատապարտում է «ցեղասպանություն» բառի ցանկացած կիրրառումը:
  • Իր մեկնաբանություններում Ռիվլինը ուղիղ պատմական կապ է տարել Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը կանխելու ուղղությամբ աշխարհի ձախողման միջև: «Նացիստները օգտագործել են Հայոց Ցեղասպանությունը՝ որպես թույլտվություն Հոլոքոստն իրողություն դարձնելու համար»,-նշել է նա:
  • Ռիվլինը նաև ողջունել է ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից կատարված մեկնաբանությունները, որոնցում նա հայերի ջարդերը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Մեկնաբանությունները արժանացան թուրքական կառավարության քննադատությանը, որը նույնիսկ Վատիկանում իր դեսպանին ետ կանչեց:
  • Մի քանի տարի շարունակ, Ռիվլինի դիրքորոշման հարցը բավականին զգայուն է եղել, երբ նա իր նախկին պաշտոնից՝ Կնեսսեթի խոսնակից, անցել է ներկայիս նախագահի պաշտոնին: Մի անգամ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման բացահայտ կողմնակիցը այս անցած դեկտեմբերին զարմացրեց մարդկանց, երբ հրաժարվեց ստորագրել տարեկան նամակը, որով կոչ էր արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել ջարդերը:
  • Ռիվլինը նաև պատմեց, թե ոնց է իր ընտանիքը, որն այժմ ապրում է Երուսաղեմում, տեսել հայ փախստականներին, որոնք ցեղասպանության հետևանքով ձգտում էին դեպի Ավետյաց երկիր:

Ուշադրությանն արժանի

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խստորեն է խոսել Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ լրագրողների հետ փակ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ:

The Tower-ի կողմից դրված և հրապարակման օրը ջնջված հարցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունները քիչ բան կասեն Թուրքիային, որն խստորեն դատապարտում է «ցեղասպանություն» բառի ցանկացած կիրրառումը, և Իսրայելի միջև հարաբերությունները թուլացնելու համար, ինչպես նաև սուր կոնտրաստ կստեղծեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից 1915 թվականին հայերի ողբերգությունը քննարկելիս «ցեղասպանություն» բառի օգտագործումից հրաժարվելու առնչությամբ՝ չնայած 2008 թվականին նախընտրական արշավում խոստացել էր ճանաչել այն:

Ապրիլի 24-ին կլրանա միլիոնավոր հայերի միջազգայնորեն ճանաչված սիստեմատիկ ոչնչացման և նրանց ավանդական հայրենիքից 1915 թվականի բռնագաղթի 100-ամյա տարելիցը: Ըստ տվյալների, Թուրքիայի հայերի 90 տոկոսը կորցրել են իրենց կյանքը: Իր մեկնաբանություններում Ռիվլինը ուղիղ պատմական կապ է տարել Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը կանխելու ուղղությամբ աշխարհի ձախողման միջև: «Նացիստները օգտագործել են Հայոց Ցեղասպանությունը՝ որպես թույլտվություն Հոլոքոստն իրողություն դարձնելու համար»,-նշել է նա:

Ռիվլինը նաև ողջունել է ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից կատարված մեկնաբանությունները, որոնցում նա հայերի ջարդերը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Մեկնաբանությունները արժանացան թուրքական կառավարության քննադատությանը, որը նույնիսկ Վատիկանում իր դեսպանին ետ կանչեց:

«Ես կշնորհավորեմ Պապին այս մեկնաբանությունների համար: Սա կարևոր է քրիստոնյաների, հրեաների, մուսուլմանների, մարդ արարածի համար»,-նշել է Ռիվլինը:

Չնայած դա նույնը չէ, ինչ-որ պետական ճանչումն ու կառավարական քաղաքականությունը, այնուամենայնիվ Իսրայելի նախագահի մեկնաբանությունները ուժեղ կարծիք են արտահայտում, որին համակիր են իսրայելցիների մի մեծ մաս, որոնց երկիրը կառուցվել է Հոլոքոստի ստվերի տակ, և որոնց վաղ սիոնիստական պատմությունը պարունակում է ոչ քիչ թվով հղումներ Հայոց Ցեղասպանությանը՝ որպես նախագուշակ այն բանի, թե ինչ կարող է սպասվել հրեաներին, եթե նրանք չլքեն Եվրոպան:

Մի քանի տարի շարունակ, Ռիվլինի դիրքորոշման հարցը բավականին զգայուն է եղել, երբ նա իր նախկին պաշտոնից՝ Կնեսսեթի խոսնակից, անցել է ներկայիս նախագահի պաշտոնին:

Մի անգամ Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման բացահայտ կողմնակիցը այս անցած դեկտեմբերին զարմացրեց մարդկանց, երբ հրաժարվեց ստորագրել տարեկան նամակը, որով կոչ էր արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել ջարդերը:

Հոլոքոստի հիշատակի ոգեկոչման հաջորդ ամսին ՄԱԿ-ի իր ելույթի ժամանակ, սակայն, Ռիվլինը անուղղակիորեն ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և ուղիղ կապ տարավ 1915 թվականին աշխարհի կողմից քայլեր ձեռնարկելու ձախողման ու Հոլոքոստի ժամանակ դարձյալ նույնի միջև, և ապա նաև հաջորդող ցեղասպանությունների միջև: Ռիվլինը նաև պատմեց, թե ոնց է իր ընտանիքը, որն այժմ ապրում է Երուսաղեմում, տեսել հայ փախստականներին, որոնք ցեղասպանության  հետևանքով ձգտում էին դեպի Ավետյաց երկիր:

«Այն ժամանակի Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները, տեսել են հազարավորներին: Երուսաղեմում նրանք ապաստան են գտել ու նրանց ժառանգներն առ այսօր ապրում են այնտեղ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment