Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն անթույլատրելի է

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն անթույլատրելի է

Հոդվածի առանցքում

  • Իսրայելն ու Հայաստանը այսօր միասին չեն գործում: Իսրայելը հետևողականորեն հրաժարվում է ընդունել, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր: Այս դիրքորոշման պատճառը հիմնականում ցինիկ քաղաքական խաբեբայությունն է: Իսրայելը երկար տարիներ վախենում էր Թուրքիայի ցասումից:

Ուշադրությանն արժանի

 

Ծիծեռնակաբերդի բարձունքից Երևանին նայելիս կարելի է Երուսաղեմին նմանություններ գտնել: Տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրից բացվող տեսարանը:

Յադ Վաշեմում, որը նույնպես բլրի վրա է, կա ծառուղի, որտեղ ծառերը տնկվել են՝ հարգանքի տուրք մատուցելու հրեաներին փրկած մարդկանց: Երևանում ևս, օտարերկրյա ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք ծառեր տնկելով են հարգում զոհերի հիշատակը:

Ծիծեռնակաբերդը Օսմանյան կայսրության Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կանխամտածված որոշման արդյունքում ձերբակալված, խոշտանգված անապատ քշված և սպանված 1,5 մլն հայերի հիշատակին նվիրվածգլխավոր համալիրն է:

144 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանը խորհրդանշում է վերածնունդ: Տասներկու սալիկները կազմում են շրջան, ներկայացնում են ներկայիս Թուրքիայի տարածքում հայերի պատմական հայրենիքի մասերը, և շրջանի կենտրոնումՀայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին նվիրված հավերժական կրակն է:

Պատերազմից հետո կարճ կյանք ունեցած առաջին հայկական հանրապետության շրջնում հայ  կամավորները նախաձեռնեցին Նեմեսիս գործողությունը: Նպատակն էր վրեժ լուծել հայ ժողովրդին ցեղասպանած թուրք նախարարներից և գեներալներից, նրանցից, ովքեր պատասխանատու էին Ցեղասպանության համար: Սպանվածների թվում էին «երեք փաշաները», ռազմական նախարար Իսմայիլ Էնվերը, ներքին գործերի  նախարար Մեհմեդ Թալեաթը, ևՍիրիայիկառավարիչ Ահմեդ Ջեմալը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ավելի քան 20 տարի անց, «Վրիժառուներ» կոչվող հրեական զինյալ խմբավորումը նույնպես որոշեց վրեժխնդիր լինել և մշակեց Հոլոքոստի ընթացքում հրեաներին սպանելու համար պատասխանատու գերմանական սպաների սպանությունները: Նրանք նախատեսում էին թունավորել գերմանացիների խմելու ջուրը և հացի արտադրամասերը: (Տասնյակ գերմանացիներ սպանվեցին, սակայն թունավորման ծրագիրը ձախողվեց):

Չնայած այս ամենին Իսրայելն ու Հայաստանը այսօր միասին չեն գործում:

Իսրայելը հետևողականորեն հրաժարվում է ընդունել, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն էր: Այս դիրքորոշման պատճառը հիմնականում ցինիկ քաղաքական խաբեբայությունն է:

Իսրայելը երկար տարիներ վախենում էր Թուրքիայի ցասումից: 1950-ական թվականներից ի վեր Թուրքիան եղել է հրեական պետության հզոր ռազմավարական դաշնակիցը, իսլամական աշխարհում միակ ընկերներից մեկը: Երկուժողովուրդների հետախուզական և անվտանգության հաստատությունների միջև սերտ կապեր են եղել, և Թուրքիան կարևոր և եկամտաբեր շուկա էր իսրայելական զենքի համար: Երբ իսրայելցի խորհրդարանականները,իրավապաշտպանները և պատմաբանները կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախաձեռնությունը արգելափակվեց կառավարության կողմից:

Սակայն վերջին տասնամյակում Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների հարաբերությունները վատթարացել են: Զենքի վաճառքը դադարել է, դադարեցվել է նաև ընդհանուր թշնամու՝ Սիրիայի դեմ ուղղված գաղտնի հետախուզական համագործակցությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա որդին, Յաիրը,   թուրք պաշտոնյաներն այժմ թվիթերում պարբերաբար ցնցում են թուրք-իսրայելական քաղաքական և ռազմական հարաբերությունները՝ իրար անվանելով մարդասպան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment