Իսրայելցի հետազոտողներ. Թուրքիայի հույն, հայ և ասորի քրիստոնյաները ոչնչացվել են 30 տարվա ցեղասպանության ժամանակ

Իսրայելցի հետազոտողներ. Թուրքիայի հույն, հայ և ասորի քրիստոնյաները ոչնչացվել են 30 տարվա ցեղասպանության ժամանակ

Հոդվածի առանցքում

  • Ըստ իսրայելցի հետազոտողների՝ Թուրքիայի հույն, հայ և ասորի քրիստոնյաները, որոնք մեծամասնություն են եղել տարածաշրջանում թյուրք մուսուլմանների գաղութացումից առաջ, 1894-1924 թթ. ժամանակահատվածում «պարբերաբար ենթարկվել են ցեղասպանության», ինչի հետևանքով բնակչության 20 տոկոսից նրանց թիվը կրճատվել է մինչև 2 տոկոսի:

Ուշադրությանն արժանի

 

Ըստ իսրայելցի հետազոտողների՝ Թուրքիայի հույն, հայ և ասորի քրիստոնյաները, որոնք մեծամասնություն են եղել տարածաշրջանում թյուրք մուսուլմանների գաղութացումից առաջ, 1894-1924 թթ. ժամանակահատվածում «պարբերաբար ենթարկվել են ցեղասպանության», ինչի հետևանքով բնակչության 20 տոկոսից նրանց թիվը կրճատվել է մինչև 2 տոկոսի:

Իսրայելի Բեերշեբայի Նեգեվ քաղաքի Բեն-Գուրիոն համալսարանի գիտնականներ Բեննի Մորիսը և Դրոր Զեեվին ասում են, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և ԱՄՆ արխիվները, ինչպես նաև «որոշ հունական նյութերն» ու գերմանական և ավստրո-հունգական արտգործնախարարության փաստաթղթերը հաստատում են, որ «Թուրքիայի հայկական, հունական և ասորական (կամ սիրիական) համայնքներն անհետացել են 1894-ին մահմեդական հարևանների պարբերաբար իրականացրած ցեղասպանության արդյունքում»:

Ամփոփելով բացահայտումները, որոնք ամբողջությամբ հրատարակվել են «Երեսնամյա ցեղասպանություն. 1894–1924թ.թ. Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը» գրքում, Մորիսն ու Զեեվին Wall Street Journal-ում դրանք ճանաչել են որպես «երեք տասնամյակների ընթացքում էթնո-կրոնական հետևողական վայրագությունների վառ օրինակ»: Թուրքական կառավարությունը, բանակը, ոստիկանությունն ու ժողովուրդը դա իրականացրել է «Ասիայի քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ», այն շարունակվել է 1915-16թթ. հայոց ցեղասպանությամբ, ինչը թուրքական կառավարությունը դարձյալ հերքում է:

Իսրայելցի գիտնականները պնդում են, որ արյունահեղությունը եղել է կրոնական թշնամանքի պատճառով: «Մահմեդական թուրքերը, ստանալով մյուս մահմեդականների, այդ թվում՝ քրդերի, չերքեզների, չեչենների և արաբների աջակցությունը, սպանել են մոտ երկու միլիոն քրիստոնյա Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում և հետո: Դրանք կազմակերպել էին միմյանց հաջորդող երեք կառավարությունները», – բացատրել են նրանք:

«Այս կառավարությունները նաև 1,5-ից 2 միլիոն քրիստոնյա են արտաքսել երկրից, հիմնականում՝ Հունաստան»:

Կոստանդնուպոլսի Էկումենիկ Պատրիարքը (նվաճողները նախկին բյուզանդական մայրաքաղաքը վերանվանել են Ստամբուլ), մինչ օրս քաղաքում է, բայց թուրքական կառավարությունը վերջերս խոչընդոտել է նոր ուղղափառ քրիստոնյա քահանաների ուսուցումը` փակելով Հալկի կղզու ճեմարանը:

Մորիսը և Զեեվին, հղում անելով ամերիկացի գլխավոր հյուպատոս Ջորջ Հորթոնի դիտարկմանը, նշել են, որ քրիստոնյաների նկատմամբ ագրեսիան հաճախ սեռական բնույթ է կրել: Անաթոլիական Զմյուռնիա քաղաքում, որը հույները փորձել են հետ վերցրնել Օսմանյան կայսրության փլուզումից հետո, «կանանց ու աղջիկների զանգվածային բռնություններ» են սկսվել, ինչը թուրքական բռնաճնշումների հատկանիշներից մեկն է:

«Մենք պարզեցինք, որ այդ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քրիստոնյա կանայք են տուժել՝ ենթարկվելով բռնաբարության, առևանգման և պարտադրված կրոնափոխության, , նրանց ամուսինները, որդիներն ու հայրերն էլ կամ սպանվել են կամ արտաքսվել», – նշել են իսրայելցիները:

Գերմանիայի ժողովուրդը և կառավարությունը վաղուց արդեն ճանաչել են Երրորդ ռեյխի ցեղասպանության սարսափները, ֆինանսական փոխհատուցումներ են կատարել, խորը ցավակցություն են հայտնել և աշխատել են հրաժարվել խտրականությունից», – եզրակացրել են նրանք:

«Մինչդեռ 1924 թվականից սկսած թուրքական կառավարությունները թուրք ժողովրդի մեծամասնության հետ շարունակում են ժխտել մեր բացահայտած ցավոտ պատմությունը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment