Իսրայելի դեպուտատները սկսել են լուծարել պառլամենտը

Հոդվածի առանցքում

  • Իսրայելի պատգամավորները պատրաստվում են արտահերթ ընտրություններին, որ տեղի է ունենալու մարտի 17-ին:
  • Առանց Լապիդի ու Լիվնիի ղեկավարած երկու կուսակցությունների կոալիցիայի, մյուս 3 կուսակցությունները պառլամենտում մեծամասնություն չեն կազմում:
  • Կոալիցիայի անդամների միջեւ լարվածությունը ժայթքեց առաջարկվող «Երկրի ազգային բնույթի մասին» օրենքի նախագծի վեճերում, որը Իսրայելի հրեական բնույթը շեշտում էր ավելի շատ, քան դրա ժողովրդավարական սկզբունքները:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի օրը Իսրայելի պառլամենտը լուծարելու օրենքի նախագիծը անցավ առաջին ընթերցումը, և Իսրայելի դեպուտատները սկսեցին նախապատրաստվել արտահերթ ընտրություններին, որ տեղի է ունենալու մարտի 17-ին:

Այս քայլը վարչապետ Բենյամին Նեթանյահուն  կատարեց երկու ցենտրիստական կուսակցությունների առաջնորդներին՝ ֆինանսների նախարար Յաիր Լապիդին և արդարադատության նախարար Ցիպի Լիվնիին, պաշտոնանկ անելուց մեկ օր անց:

Նեթանյահուն դրանով, փաստորեն, քանդեց ղեկավարող կոալիցիան: Բ. Նեթանյահուն հրապարակայնորեն քննադատեց երկու նախարարների կատարած գործերը:

«Լիկուդ» կոնսերվատիվ կուսակցության  առաջնորդ Նեթանյահուն, ով ձգտելու է իր չորրորդ պաշտոնավարմանը, նոր ընտրությունների կոչ արեց վերջին համաժողովրդական ընտրություններից երկու տարի և ներկայիս կառավարության աշխատանքները սկսելուց քսան ամիս անց: Առանց Լապիդի ու Լիվնիի ղեկավարած  երկու կուսակցությունների կոալիցիայի, մյուս երեք կուսակցությունները պառլամենտում մեծամասնություն չեն կազմում:

Քանդվող կոալիցիայի անդամների միջեւ երկար ժամանակ կուտակվող լարվածությունը ժայթքեց վերջին օրերին: Դա տեղի ունեցավ առաջարկվող «Երկրի ազգային բնույթի մասին» օրենքի նախագծի վեճերում, որը Իսրայելի հրեական բնույթը շեշտում էր ավելի շատ, քան դրա ժողովրդավարական սկզբունքները:

Նեթանյահուն և Յեշ Ատիդի առաջնորդ Լապիդը բախվեցին, երբ քննարկվում էր ազգային բյուջեն են և բնակարանային նախաձեռնությունը, որը պաշտպանում է Լապիդուն: Կարելի է ենթադրել, որ առաջիկա քարոզարշավի մի քանի ամիսներին վարչապետն ու պաշտոնանկ արված նախարարները կմասնակցեն անձնական հարձակումների ու փոխադարձ մեղադրանքներ կհնչեցնեն:

Երեքշաբթի երեկոյան հեռուստատեսային մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն Լապիդին ու Լիվնիին նկարագրեց, որպես սև ուժեր, ովքեր մարտահրավերներ են նետում իր՝ Իրանի և Պաղեստինի վերաբերյալ քաղաքականությանն ու  մեղադրեց իր դեմ դավադրություններ կազմակերպելու մեջ: Չորեքշաբթի Նեթանյահուն Լիկուդին ասաց. «Ընտրությունները կորոշեն միայն մեկ հարց՝ ո՛վ է ղեկավարելու երկիրը»:

Լիվնին, իր Հաթնուա կուսակցության անդամների հետ զրույցում Նեթանյահունին բնութագրեց, որպես «վախեցած», իսկ նրա հնչեցրած վիրավորանքները՝ «հիստերիկ»:

«Ժամանակն է փոխել նրան»,-նշեց Լիվնին: Լապիդն էլ ասաց, որ Նեթանյահուն կորցրել է ժողովրդի հետ կապը: Նա հեռուստատեսային  ասուլիսի ժամանակ Նեթանյահուին ասաց. «Ես փորձում եմ իշխանազրկե՞լ ձեզ: Դուք լսո՞ւմ եք ինքներդ ձեզ: Ո՞վ է այդ անհեթեթությունը ձեզ ասել»:

Պառլամենտը լուծարելու վերջնական ընթերցումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment