Ծննդյան տոնի զբոսանք Հին քաղաքի Հայկական թաղամասում

Ծննդյան տոնի զբոսանք Հին քաղաքի Հայկական թաղամասում

Հոդվածի առանցքում

  • Ես բավականին հազվադեպ, սակայն ինտրիգային հնարավորություն ունեցա տեսնելու հայ քահանայի կյանքը, և առավել հազվադեպ հնարավորություն ներսից ուսումնասիրել Հայկական, Հունական ուղղափառ և Կաթոլիկ քրիստոնյաների միջև առկա ընդգծված լարվածությունը Հրեական առանց այդ էլ բարդ մայրաքաղաքում:
  • Ես գաղտնի դարպասուղիների ետևում բացահայտեցի ընդարձակ կանգառներ, մի տարածքում, որտեղ նույնիսկ փոքրիկ մեքենայով դժվար է անցնելը: Բացի այդ մոտավորապես 100 հայ վանականների, ինչպես նաև իրենց ընտանիքների հետ այստեղ բնակվող մոտ 150 հայերի բնակելի շենքերը, զարմանալի կերպով բացվեցին մեզ համար մեր ընկերոջ՝ լիբանանահայ վանականի կողմից:
  • Եվս մեկ անգամ իմ համար պարզ դարձավ, որ չնայած Իսրայելի փոքրիկ պետության բարդությունների վերաբերյալ բոլոր քննադատություններին՝ այստեղ շարունակում են մնալ առաքինության որոշ սյուներ, որոնցից մեկը կրոնական ազատությունն է, որը տրվում է բոլորին ընդհանրապես և քրիստոնյաներին՝ մասնավորապես:
  • Այս զարմանալիորեն լավ է հերթանակացված, եթե չհաշվենք մի փոքր լարվածությունը այս երեք ուղղությունների առաջնորդների ներքին համաձայնություններում: Այն ոչ միայն հարգվում ու ճանաչվում է Իսրայելի Պետության կողմից, այլ նաև վերահսկվում է իսրայելական ոստիկանության կողմից, որպեսզի հույն ուղղափառ վանականները ֆիզիական բռնություն չգործադրեն հայկական կարգի վրա, և հակառակը:

Ուշադրությանն արժանի

Երեկ ես իմ ծննդյան տոնն էի նշում: Ընտրելով նշելու բավականին անսովոր ձև՝ ես բավականին հազվադեպ, սակայն ինտրիգային հնարավորություն ունեցա տեսնելու հայ քահանայի կյանքը, և առավել հազվադեպ հնարավորություն ներսից ուսումնասիրել Հայկական, Հունական ուղղափառ և Կաթոլիկ քրիստոնյաների միջև առկա ընդգծված լարվածությունը Հրեական առանց այդ էլ բարդ մայրաքաղաքում…

Մենք սկսեցինք Երուսաղեմի Հին քաղաքում, Հայկական թաղամասում սովորաբար անկոտրուն հայ քահանաների բարդ համակարգից: Բավականին զարմացած եմ: Ես գաղտնի դարպասուղիների ետևում բացահայտեցի ընդարձակ կանգառներ, մի տարածքում, որտեղ նույնիսկ փոքրիկ մեքենայով դժվար է անցնելը: Բացի այդ մոտավորապես 100 հայ վանականների, ինչպես նաև իրենց ընտանիքների հետ այստեղ բնակվող մոտ 150 հայերի  բնակելի շենքերը, զարմանալի կերպով բացվեցին մեզ համար մեր ընկերոջ՝ լիբանանահայ վանականի կողմից, ով վերջին 30 տարին ապրում է Իսրայելում:

Հայերը հետևում են իրենց սեփական արքեպիսկոպոսին և Պապին, ով նստում է հեռավոր Հայաստանում և ծառայություններ ու պաշտպանություն է ապահովում նրանց, ովքեր հետևում են Իսրայելում Եթովպական ու Ղպտիական եկեղեցիներին: Նրանց չհայտարարված թշնամիները ոչ Իսրայելի պետությունն է, ոչ էլ իսլամը՝ առնվազն Իսրայելում, այլ Հույն ուղղափառ եկեղեցին և ավելի պակաս Կաթոլիկ եկեղեցին :

Մեր տարածաշրջանի մասին սրտակից զրույցից հետո ես ավելի խորը ուսումնասիրեցի մեր ընկերոջ կյանքի փորձը, ում ընտանիքի անդամները մնացել են Լիբանանում՝ վախենալով Իսլամական պետությունից և այլ չարիքներից: Եվս մեկ անգամ իմ համար պարզ դարձավ, որ չնայած Իսրայելի փոքրիկ պետության բարդությունների վերաբերյալ բոլոր քննադատություններին՝ այստեղ շարունակում են մնալ առաքինության որոշ սյուներ, որոնցից մեկը կրոնական ազատությունն է, որը տրվում է բոլորին ընդհանրապես և քրիստոնյաներին՝ մասնավորապես:

Ես իմ շրջագայության հաջորդ մասում ականատես եղա նրան, թե իմ՝ վերոնշյալ հիշատակումները, որքան բարդ ու նուրբ են. հետևելով վանականների խմբին՝ ես ու իմ ամուսինը ծիսակարգային ձևով քայլեցինք նրանց հետ Հայկական թաղամասից դեպի Սուրբ Հարության տաճար: Մեկ ու կես ժամվա ճանապարհ է, եթե չես շտապում… Ես իսրայելցի հրեա կին էի, ով քայլում էր հայ վանականների խմբի հետ, ովքեր ամբողջությամբ սև էին հագել ու հսկա ոսկե խաչեր և բարձր գլխարկներ էին կրում՝ անցնելով քրիստոնյա ուխտավորների, մուսուլման սպասավորների և մի քանի, հիմնականում կրոնական, հրեա անցորդների միջով:

Եվ կարծես թե դա քիչ էր, ես միաժամանակ և զարմացա և հպարտացա, նկատելով, որ որոշ անվտանգության իսրայելցի աշխատակիցներ պաշտպանում են վանականներին: Երբ ես հարցրեցի, թե ումի՞ց են պաշտպանում, մի ոստիկան պատասխանեց, որ պաշտպանում են որոշ ծայրահեղական հրեա անհատներից, ովքեր սովորություն ունեն թքել վանականների վրա նման միջոցառումների ժամանակ… Այս շքերթի ժամանակ, ես կասկածելի հաճույք էի զգում վերը նշվածից…

Այն ինչ հաջորդեց եկեղեցում առավել հիասքանչ էր, և ուխտավորները, և տեղի հոգևորականները կազմակերպվել էին հիասքանչ ձևով՝ համաձայն խիստ գրաֆիկի, որը թույլ է տալիս հայ հետևորդներին կատարել իրենց ծիսակատարությունները, ապա դա կատարում են Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդները, և վերջապես կաթոլիկները՝ իրենց հատուկ ձևերով:

Այս զարմանալիորեն լավ է հերթանակացված, եթե չհաշվենք մի փոքր լարվածությունը այս երեք ուղղությունների առաջնորդների ներքին համաձայնություններում: Այն ոչ միայն հարգվում ու ճանաչվում է Իսրայելի Պետության կողմից, այլ նաև վերահսկվում է իսրայելական ոստիկանության կողմից, որպեսզի հույն ուղղափառ վանականները ֆիզիական բռնություն չգործադրեն հայկական կարգի վրա, և հակառակը: Բավականին ոչ իրատեսական է:

Ծննդյան նվերը հստակ էր. ևս մեկ զարմանալի հիշատակում և պարզություն, թե որքան բարդ, փոխվտանգավոր և զարմանալիորեն գրավիչ է Երուսաղեմ քաղաքը բոլոր մարդկանց համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment