Իսլամական աշխարհն ընդդեմ իսլամական պետության

Իսլամական աշխարհն ընդդեմ իսլամական պետության

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հինգշաբթի հայտարարել է, որ խմբավորմանը հաղթելու համար պետք է մերկացնել նրանց գաղափարական քարոզչությունը, որը տարածում են իրենց սպանություններն արդարացնելու համար:
  • Բրիտանացի ծայրահեղական հոգևորական Անջեմ Չաուդարին NewsmaxTV-ին տված հարցազրույցում պաշտպանել է օդաչուին սպանելու իսլամական պետության մեթոդը՝ պնդելով, որ դա արդարացված է, քանի որ ռմբակոծությունից զոհվում են կանայք և երեխաներ: «Ի պաշտպանություն ջիհադի», - ասել է նա, «մահմեդականները կարող են անել ամեն այն ընդունելի վարքագծի շրջանակներում: Դրա մի մասն էլ թշնամուն ահաբեկելն է»:
  • այս շաբաթ կատարված սարսափելի սպանությունը, մեծացրեց Հուսեյնի դաշնակիցների թիվը, որոնք դատապարտում են Իսլամական պետությանը՝ պնդելով, որ հորդանանցի օդաչուի հրկիզումը շարիաթի օրենքներից դուրս է: «Իսլամական օրենքը մերժում է ողջակիզումը, որպես նողկալի հանցագործություն՝ անկախ իր պատճառներից», գրել է Սաուդյան հոգևորական Սալման Ալ-Օդահը: «Այն մերժվում է, անկախ նրանից դա վերաբերում է անհատին, խմբին, թե մի ժողովրդի: Միայն Աստված է տանջում կրակով»:

Ուշադրությանն արժանի

Իսլամական պետության և ծայրահեղականների բռնության դեմ պատերազմն ընկալվում է որպես հաղթանակ կամ պարտություն: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հինգշաբթի հայտարարել է, որ խմբավորմանը հաղթելու համար պետք է մերկացնել նրանց գաղափարական քարոզչությունը, որը տարածում են իրենց սպանություններն արդարացնելու համար:

Ելույթ ունենալով ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում, Հուսեյնը հիշատակեց իր հայրենակցի, հորդանանցի Մոազ ալ-Կասաբեհի դաժան սպանությունը: Այս շաբաթ իսլամական պետությունը թողարկել էր օդաչուի ողջակիզման տեսագրությունը:

«Պարզապես ռմբակոծելը կամ նրանց ֆինանսները փակելը օգուտ չի տա, քանի որ այդ խմբավորումը տարածվել է ու հզորացել», – ասել է նա: Դա նշանակում է, որ խմբավորման դեմ պայքարի համար պահանջվում է «լրացուցիչ ռազմավարություն, որը սկզբունքորեն պետք է վարեն մահմեդական առաջնորդներն ու մահմեդական երկրները՝ հիմնված ավանդական իսլամի վերածննդի գաղափարի վրա:  Դա հեշտ չի լինի:

Չնայած օդաչուի հրկիզումը թշնամանք ու կատաղություն առաջացրեց ամբողջ աշխարհում, խմբավորումը դեռ իր պաշտպաններն ունի: Բրիտանացի ծայրահեղական հոգևորական Անջեմ Չաուդարին NewsmaxTV-ին տված հարցազրույցում պաշտպանել է օդաչուին սպանելու իսլամական պետության մեթոդը՝ պնդելով, որ դա արդարացված է, քանի որ ռմբակոծությունից զոհվում են կանայք և երեխաներ:

«Ի պաշտպանություն ջիհադի», – ասել է նա, « մահմեդականները կարող են անել ամեն այն ընդունելի վարքագծի շրջանակներում: Դրա մի մասն էլ թշնամուն ահաբեկելն է »:

Իսկ իսլամական պետություն մի երկրպագու Twitter- ում գրել է.«Ցանկացած օդաչու, որը մասնակցում է սուրբ մարտիկների դեմ խաչակիր կոալիցիայի արշավին, պետք է իմանա, որ իր ինքնաթիռը կարող է ընկնել է հաջորդ առաքելության ժամանակ: Բարի երազներ»:

Հուսեյնը, որը Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը գլխավորող առաջին արաբն է ու մուսուլմանը, երկար ժամանակ քննադատում էր իսլամական պետությունների դեմ Միացյալ Նահանգների, մյուս իշխանությունների և միջազգային մարմինների սկսած ռազմական գործողությունները:Այժմ նա առաջ է մղում խմբավորման դեմ պատերազմական գաղափարախոսությունը, ինչը նրա կարծիքով, արդեն սկսվել է: Անցյալ տարի սեպտեմբերին գրված մի նամակում, որը թարգմանվել է 10 լեզվով, ավելի քան 120 մուսուլման գիտնականներ «վարկաբեկել են Իրաքում Աբու Բաքր ալ-Բաղդադին՝  Takfiris-ի առաջնորդին (մահմեդականների, ովքեր մյուս մահմեդականներին մեղադրում են ուրացության մեջ) խիստ, դաժան գաղափարախոսության համար:

Սա հուսալի սկիզբ է և արժանի է աջակցության», – ասել է նա հինգշաբթի, Հոլոքոսթի թանգարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ, որտեղ որպես մահմեդական  դատապարտել է կրոնի անունից իրականացվող վայրագությունները:

Դա նոր փաստարկ չէր, սակայն այս շաբաթ կատարված սարսափելի սպանությունը, մեծացրեց Հուսեյնի դաշնակիցների թիվը, որոնք դատապարտում են Իսլամական պետությանը՝ պնդելով, որ հորդանանցի օդաչուի հրկիզումը շարիաթի օրենքներից դուրս է:

«Իսլամական օրենքը մերժում է ողջակիզումը, որպես նողկալի հանցագործություն՝ անկախ իր պատճառներից», գրել է Սաուդյան հոգևորական Սալման Ալ-Օդահը, հայտնում է Reuters- ը: «Այն մերժվում է, անկախ նրանից դա վերաբերում է անհատին, խմբին, թե մի ժողովրդի: Միայն Աստված է տանջում կրակով»:

Շեյխ Հուսեյն բին Շուայբը՝ հարավային Եմենում կրոնական գործերի վարչության ղեկավարը, լրատվական ծառայությանն ասել է. «Մարգարեն դեմ է մարդկանց այրելուն»:Եգիպտոսի Ալ-Ազհար համալսարանի Մեծ Շեյխ Ահմեդ ալ-Թայեբն իր վրդովմունքն է հայտնել  գարշելի ակտի մասին և նշել, որ այն իրականացնողներին պետք է «սպանել, խաչել կամ վերջույթներն անդամահատել»: Հուսեյնը իրատես է և գիտի, որ իսլամական պետության դեմ պայքարը երկար կտևի:

«Բռնապետության, անհավասարության, վախի և վատ կառավարման տարիները նպաստեցին ծայրահեղական գաղափարների ու բռնության ընդլայնմանը», – ասել է նա հինգշաբթի կայացած ելույթում: «Այդ ճգնաժամերից մի քանիսը բռնկվեցին առանց նախազգուշացման: Ոչնչացնելով ծայրահեղականությունը, մինչև այն կվերաճի հաջորդ ահաբեկչական սպառնալիքի, նշանակում է վարկաբեկել գաղափարները, որոնք օգտագործվում են բռնությունը արդարացնելու համար»:

Իսլամական պետության կողմից իրականացվող ծայրահեղական գաղափարախոսության քարոզչությունը վերացնելու հարցում Հուսեյնի լավագույն դաշնակիցը  կարող է լինել հենց իսլամական պետությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment