ԻՊ անդամները Սիրիայից հեռանում են Թուրքիայի տարածքով

ԻՊ անդամները Սիրիայից հեռանում են Թուրքիայի տարածքով

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի կառավարությունը պարբերաբար քննադատվել է ԻՊ, Ալ Քաիդայի, Ջաբհաթ ալ Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներին իր տարածքում հարաբերականորեն ազատ տեղաշարժվելու և դեպի Սիրիա գնալու հնարավորության համար: Եվ այսպես շարունակվում է արդեն ութ տարի՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Նրանք Թուրքիայի տարածքը կօգտագործեն նաև Սիրիայից հեռանալու համար», - DW-ին ասել է Ստամբուլի քաղաքականության կենտրոնի անվտանգության հետազոտող Մեթին Գուրջանը: Եվ հենց այդ պատճառով, նրա խոսքով, կարևոր է, որ Թուրքիայի և ԵՄ հատուկ ծառայությունները միասին աշխատեն:  

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի կառավարությունը պարբերաբար քննադատվել է ԻՊ, Ալ Քաիդայի, Ջաբհաթ ալ Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներին իր տարածքում հարաբերականորեն ազատ տեղաշարժվելու և դեպի Սիրիա գնալու հնարավորության համար: Եվ այսպես շարունակվում է արդեն ութ տարի՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո:

Նրանք Թուրքիայի տարածքը կօգտագործեն նաև Սիրիայից հեռանալու համար», – DW-ին ասել է Ստամբուլի քաղաքականության կենտրոնի անվտանգության հետազոտող Մեթին Գուրջանը: Եվ հենց այդ պատճառով, նրա խոսքով, կարևոր է, որ Թուրքիայի և ԵՄ հատուկ ծառայությունները միասին աշխատեն:

«Տարանցումը նրանց համար խիստ վտանգավոր կլինի: Անկարան պետք է այնպես անի, որ Թուրքիայում հնարավորինս քիչ զինյալներ հաստատվեն»,-ասում է Գուրջանը: Նա ընդգծում է՝ կենսական կարևոր է, որ թեման քննարկվի միջազգային մակարդակով, բոլոր այն կողմերի հետ, որոնք ակտիվ են Սիրիայի քաղաքացիական պատերազմում:

Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում պայքարում է մի քանի ահաբեկչական խմբավորումների դեմ՝ ԻՊ, ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերը, որոնց տարածաշրջանում օգտագործում են ԻՊ դեմ: Էրդողանը հավելել է, թուրքական ոստիկանությունը հատուկ ստուգումներ է անցկացնում այն անձանց շրջանում, որոնք կասկածվում են ԻՊ անդամակցելու մեջ: Ձերբակալվածների թվի մասին պաշտոնական տեղեկություններ չկան

Թուրքիայում ԻՊ և դրա նախկին անդամների դեմ պայքարը մասնակի ընթացնում է դատարաններում: 2014-ին խմբավորումն իրականացրեց Թուրքիայում 13 ահաբեկչական հարձակումներից առաջինը: Նիգդե քաղաքում: Երեք մարդ սպանվել էր, ութը՝ վիրավորվել: Ինը մարդ մեղադրվեց հարձակումը կազմակերպելու մեջ, երեքը՝ ծագումով Եվրոպայից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից և Մակեդոնիայից:

«Այն ժամանակ հարձակվողները չմեղադրվեցին ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ: Մենք բողոքեցինք դրա դեմ, բայց ոչ ոք մեզ չլսեց», – ասում է զոհերից մեկի փաստաբան Ալի Ջիլը:

Նա հավելում է, որ լսումների ժամանակ նաև խախտումներ են եղել: Օրինակ, մեղադրյալները դատարանում ներկա չէին, դատին մասնակցել են տեսակապով: Փաստաբանն ասում է, որ սա բացասական է անդրադարձել դատարանի որոշման վրա:  «Մեղադրյալները դատավորի ոչ մի հարցի չեն պատասխանել: Նույնիսկ չեն ասել իրենց անունները: Միայն մեկ անգամ նրանցից մեկը գոռաց Ալլահ աքբար», – ասաց փաստաբանը:

2015-ի հոկտեմբերի 10-ին ԻՊ-ն արյունոտ հարձակում իրականացրեց Անկարայում, խաղաղ ցուցարարների մեջ մահապարտ ահաբեկչի պայթյունից սպանվեց 102 մարդ:

ոհերից մեկի ընտանիքը ներկայացնող փաստաբան Սևինջ Հոջաօղլուն ասաց, որ ինքն ու իր գործընկերները դատական գործի փաստաթղթերին սահմանափակ հասանելիություն ունեին: «Հետաքննության մեծ մասը մեզնից գաղտնի էր պահվում: Նրանք չհայտնեցին, որ ԻՊ ցանցը ստեղծվել է Թուրքիայում», – ասաց փաստաբանը:

Նա լուրջ մեղադրանքներ է առաջ քաշում: Այն ժամանակ Հոջաօղլում ասաց, որ Սիրիային սահմանակից թուրքական Գազիենթեփ քաղաքում եղել են ԻՊ զինյալների կուտակումներ: «Գաղտնիք չէ, որ որտեղ էին ԻՊ կուտակման վայրերը և հայտնի էր ովքեր են մտնում ու դուրս գալիս այնտեղ: Եթե դատարանը տեսախցիկների նկարահանածին ուշադրություն դարձներ, ոչ մի խնդիր չէր առաջանա ԻՊ-ին Գազիենթեփից արմատախիլ անելու ուղղությամբ: Բայց դա չարվեց», – ասաց փաստաբանը:

Հաջիօղլուն ասաց, որ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ կային, որոնք ապացուցում էին, որ դատարանի առաջ կանգնած ԻՊ անդամներից մի քանիսը կապեր ունեն Թուրքիայի իրավապահների հետ: «Ինչպես են նրանք կարողացել ճամփորդել Թուրքիայում: Այդ հարցում ինչ դեր են ունեցել իրավապահները: Ոչ ոք չհետաքննեց դա»:

Գուրջանի խոսքով, ԻՊ նախկին անդամների դեմ պայքարը պետք է ավելի լայն առումով դիտարկվի: ԻՊ և դրա պես խմբավորուները Սիրիայում կորցրել են իրենց վերահսկած տարածքները, բայց կազմակերպությունների անդամները դեռ կան Իրաքում և Սիրիայում:

Ի տարբերություն Ալ Քաիդայի, որն անդամագրում էր միայն զինյալներին, ԻՊ կոչ էր անում բերել նաև իրենց ընտանիքներին խալիֆայության տարածք, որը պատրաստվում էին ստեղծել: Գուրջանն ընդգծում է՝ հիմա ինչ սպասվում զինյալների կանանց և երեխաներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment