Իսլամական Պետության առաջնորդ Ալ-Բաղդադին հայտնվել է նոր տեսանյութում
Հոդվածի առանցքում
- 18 րոպեանոց հոլովակում երևում է` ինչպես է մորուքավոր տղամարդը զրուցում երեք այլ տղամարդկանց հետ, որոնց երեսները փակ են: Նրանք քննարկում են վերջին իրադարձությունները այդ թվում` բագուզում կրած պարտությունը: Նա նաև անդրադառնում է այս ամիս Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, թեև այդ հատվածում լսվում է միայն նրա ձայնը:
Ուշադրությանն արժանի
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադին վորջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է համացանցում տարածված տեսանյութում: Նա խոսում է վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այդ թվում` Բագուզում անցած ամիս կրած պարտության և Շրի Լանկայում ահաբեկչությունների մասին:
18 րոպեանոց հոլովակում երևում է` ինչպես է մորուքավոր տղամարդը զրուցում երեք այլ տղամարդկանց հետ, որոնց երեսները փակ են: Նրանք քննարկում են վերջին իրադարձությունները այդ թվում` բագուզում կրած պարտությունը: Նա նաև անդրադառնում է այս ամիս Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, թեև այդ հատվածում լսվում է միայն նրա ձայնը:
Տեսահոլովակը հրապարակվել է al-Furqan մեդիա խմբի կողմից: Ալ Բաղդադին ասում է, որ Շրի Լանկայում Զատկի տոների ահաբեկումներով իրենք վրեժ են լուծել սիրիական Բագուզում պարտության համար:
«Սա վրեժի մի մասն է, որը սպասում է խաչակիրներին», – ասում է Բաղդադին տեսանյութում:
Սա 5 տարի առաջ Սիրիայում և Իրաքում խալիֆաթ հայտարարելուց հետո Ալ Բաղդադիի առաջին հանրային ելույթն էր: Այդուհանդերձ, առայժմ հայտնի չէ արդյոք տեսանյութում հայտնված տղամարդն իրապես Աբու Բաքր Ալ Բաղդադին է: Հայտնի չէ նաև` երբ և որտեղ է այն տեսագրվել:
Ռուսաստանը 2017թ.-ին հայտարարեց, որ ոչնչացրել է ահաբեկչին, սա հերքեցին Միացյալ նահանգները: վաշինգտոնն ավելի ուշ ապացուցեց դա հրապարակած աուդիոուղերձով, որի ծագումը շատ կասկածներ առաջացրեց:
Ալ Բաղդադին Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումն առաջնորդում է 2010թ.-ից: Մինչև այդ, խմբավորման հիմնադրումից ի վեր` 2006թ.-ից, այն առաջնորդում էր Աբու Օմար ալ Բաղդադին
Հոդվածի բնօրինակն՝այստեղ