ֆրանսիացի աստվածաբան. «Մերձավոր Արևելքի քրիստոնյաների «կոտորածները քաղաքակրթության բծերն են»

ֆրանսիացի աստվածաբան. «Մերձավոր Արևելքի քրիստոնյաների «կոտորածները քաղաքակրթության բծերն են»

Հոդվածի առանցքում

  • Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն՝ «Անցանկալի տղամարդիկ. Արևելյան քրիստոնայների վրա դրված անեծքը» գրքի հեղինակը, նշում է, որ ԻԼԻՊ-ը քրիստոնյաների բոլոր ուղղություններին՝ ղպտիներ, հայեր, ուղղափառներ և այլն, օգտագործում է որպես քավության նոխազներ:
  • «Իսլամականները ցանկանում են տարածաշրջանում կրոնական միատարրություն լինի»,-նշել էր նա: «Այսօր արևելյան քրիստոնյաները նման են 19-րդ դարի Եվրոպայի հրեաներին. փոքրասմանությամբ, խարանվող, առանց միջազգային պաշտպանության և ազգային տարածքի»:
  • «Ցեղասպանությունն զանգվածային սպանություններն են, որոնք պլանավորում են պահանջում, ինչպիսին 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունն է: Այս պահին սա այդ դեպքը չէ»:

Ուշադրությանն արժանի

Ֆրանսիացի ուղղափառ աստվածաբանը պնդում է, որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում կոտորածների են ենթարկվում իրենց կրոնի պատճառով: Այս մասին նշում է 20 Minutes-ը:

Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոն՝ «Անցանկալի տղամարդիկ. Արևելյան քրիստոնայների վրա դրված անեծքը» գրքի հեղինակը, նշում է, որ ԻԼԻՊ-ը քրիստոնյաների բոլոր ուղղություններին՝ ղպտիներ, հայեր, ուղղափառներ և այլն, օգտագործում է որպես քավության նոխազներ:

«Նրանք ցանկանում են տարածաշրջանի էթնիկ լարվածությունն ավելացնել»,-ասել է նա 20 Minutes-ին: «Նրանք ասել են՝ քրիստոնյաները Եվրոպայի լրտեսներն են՝ չնայած նրան, որ քրիստոնյաներն ապրել են այս տարածաշրջանում շատ ավելի երկար ժամանակ՝ մինչև իսլամի ծնունդը, և օգտագործում են նրանց Արևմտյան ուժերին սադրելու համար և իրենց սեփական թշնամանքն ունեն քրիստոնյաների հանդեպ»:

«Իսլամականները ցանկանում են տարածաշրջանում կրոնական միատարրություն լինի»,-նշել էր  նա: «Այսօր արևելյան քրիստոնյաները նման են 19-րդ դարի Եվրոպայի հրեաներին. փոքրասմանությամբ, խարանվող, առանց  միջազգային պաշտպանության և ազգային տարածքի»:

Սակայն, ի տարբերություն իր հայրենակիցների և French Academy Jean d’Ormenson-ի անդամների՝ Կոլոսիմոն չցանցակացավ օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ ծանր իրադրությունն նկարագրելու համար:

«Ցեղասպանությունն զանգվածային սպանություններն են, որոնք պլանավորում են պահանջում, ինչպիսին 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունն  է: Այս պահին սա այդ դեպքը չէ»:

Նա ավելացրեց, որ սպանություններն ազդում են նաև շիա մուսուլմանների վրա, ովքեր սուննի մուսուլմանների շրջապատում փոքրամասնություն են կազմում, այնպես, որ այն ամենն ինչ անհմապատասխան է Իսլամական պետության հետ, ուշադրության կենտրոնում է: «Այս կոտորածները քաղաքակրթության բծերն են»,-ավելացրեց Կոլոսիմոն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment