Ֆրանսիայում կատարված հրաձգությունից հետո իսլամի ներսում ծագող հարցեր

Ֆրանսիայում կատարված հրաձգությունից հետո իսլամի ներսում ծագող հարցեր

Հոդվածի առանցքում

  • Իսլամի անվան տակ կատարվող այս սարսափեցնող հարձակումները մուսուլմանների շրջանում՝ Իսլամական աշխարհի սրտում, բուռն քննարկումներ են առաջացնում, թե ինչու է իրենց կրոնը այդքան հաճախ մեջբերվում՝ որպես բռնության ու արյունահեղության պատճառ:
  • Եգիպտացի պատմաբան Խալեդ Ֆահմին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ժամանակ դասավանդում էր Նյու Յորքի համալսարանում: Այս իրադարձությունից հետո Ամերիկայում Ղուրանի վաճառքը հսկայական չափերի էր հասել, քանի որ ընթերցողները ցանկանում էին իմանալ Նյու Յորքի ահաբեկչական գործողության կրոնական բացատրությունը:
  • Միայն շատ քիչ թվով մուսուլմաններ են մեղքը հենց կրոնի վրա գցել: «Ինչ է ԻՊ-ն անում, որ Մուհամմեդը չի արել»,- հարցրեց աթեիստ Ահմեդ Հարքանը հայտնի հեռուստաշոուի ժամանակ՝ մեջբերելով Իսլամական պետությանը, որպեսզի ցույց տա իսլամում բռնության առկայությունը:
  • Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագետ Ստիվեն Ֆիշը փորձել է ցույց տալ իսլամի ու բռնության քանակական հարաբերակցությունը: «Արդյո՞ք մուսուլմանները տարբերվում են» իր գրքում նա նշում է, որ իսլամական երկրների մեծ մասում սպանությունների վիճակագրությունը բավականին ցածր է, հաճախակի չէ նաև քաղաքական բռնությունը:

Ուշադրությանն արժանի

Իսլամական ծայրահեղականները Սիրիայում գլխատում են արևմտյան լրագրողներին, կազմակերպում հազարավոր իրաքցիների սպանդը, սպանում  132 պակիստանցի դպրոցականի, կանադացի զինվորներին ու գերեվարում սրճարանի տերերին Ավստրալիայում: Իսկ այժմ երկու գրոհային կոտորում են տասնյակ մարդկանց Փարիզի ամսագրի իրենց իսկ գրասենյակում:

Իսլամի անվան տակ կատարվող այս սարսափեցնող հարձակումները մուսուլմանների շրջանում՝ Իսլամական աշխարհի սրտում, բուռն քննարկումներ են առաջացնում, թե ինչու է իրենց կրոնը այդքան հաճախ մեջբերվում՝ որպես բռնության ու արյունահեղության պատճառ:

Գիտնականների ու հավատացյալների մեծամասնությունը ասում է, որ Իսլամն, ըստ էության, մյուս կրոններից ավելի բռնություն չի պարունակում: Սակայն որոշ մուսուլմաններ՝ առաջին հերթին Եգիպտոսի նախագահը, պնդում են, որ իրենց կրոնի ժամանակակից ընկալումն համակված է բռնության արդարացմամբ, որն էլ իր հերթին պահանջում է կառավարությանն ու նրա պետական հոգևորականներին ուղղորդել դեպի  իսլամի ուսուցումը:

«Անհավատալի է այն միտքը, որ մեր սրբազան  մուսուլմանական համայնքի գաղափարները աշխարհով մեկ դառնում են անհանգստության, վախի, վտանգի, սպանության ու ավերման աղբյուր: Դուք պետք է խստորեն դիմակայեք»,- պետական կրոնականների առաջ իր ելույթում նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Այս մտքերը նա անվանել է ոչ այլ ինչ, քան «կրոնական հեղափոխություն»:

Մյուսները, սակայն, կարծում են, որ բռնության պատճառը օտարումն ու վիրավորանքն է և ոչ թե աստվածաբանությունը: Նրանք պնդում են, որ արաբական երկրների ավտորիտար ղեկավարները, ովքեր տասնամյակներ շարունակ փորձել են կառավարել իսլամական ուսմունքն ու  իսլամական իրավունքի կիրառումը, ենթարկվել են բուռն քննադատության՝ կրոնական գաղափարների ու լեզվի միջոցով: «Իսլամական պետության» ու «ալ-Քաիդայի» նման խմբավորումների կողմից առաջնություն ստանալով՝ այդ բանավեճի արձագանքները տարածվել են այդքան հեռու՝ հասնելով Նյու Յորք ու Փարիզ: Այդ արձագանքի ադեցությունն ու մշակույթը  դեռևս զգացվում է Իսլամական աշխարհի մեծ մասի վրա:

«Որոշ մարդիկ, ովքեր իրենց ճնշված ու անտեսված են համարում, գնում են ծայրահեղականության ետևից, և նրանք օգտագործում են կրոնը, քանի որ դա իրենց միակ ունեցվածքն է»,-ասել է Թունիսի հիմնական իսլամական կուսակցության՝ ան-Նահդայի ներկայացուցիչ Սայիդ Ֆերջանին՝ խոսելով իսլամի անունից իրականացվող բռնությունների ֆենոմենի մասին: «Եթե դուք հարձակման եք ենթարկվում և ձեր ձեռքին միայն պատառաքաղ կա, ապա դուք կօգտագործեք այն»:

Եգիպտացի պատմաբան Խալեդ Ֆահմին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ժամանակ դասավանդում էր Նյու Յորքի համալսարանում: Այս իրադարձությունից հետո Ամերիկայում Ղուրանի վաճառքը հսկայական չափերի էր հասել, քանի որ ընթերցողները ցանկանում էին իմանալ Նյու Յորքի ահաբեկչական գործողության կրոնական բացատրությունը:

«Մենք փորձեցինք բացատրել, որ նրանք սխալ հարց են տալիս»,-նշեց նա: Կրոնը լոկ «շղարշ է» գաղութատիրական տերությունների ու «օրիենտալիստի» կողմից մի կողմ թողնված Արաբական պետությունների անգործության հանդեպ ունեցած զայրույթի համար: Շատ արաբներ դեռևս զգում են Արևմուտքի շունչը:

«Արաբական պետությունները  չեն գիտակցել, թե ինչ պետք է անեն և դա կարող է հանգեցնել վիրավորանքի և հիասթափության, կամ էլ հեղափոխության խորը զգացման»,-նշեց նա: «Պետք  է բացատրել բռնության բացակայությունը, ոչ թե բռնությունը»:

Միայն շատ քիչ թվով մուսուլմաններ  են մեղքը հենց կրոնի վրա գցել: «Ինչ է ԻՊ-ն անում, որ Մուհամմեդը չի արել»,- հարցրեց աթեիստ Ահմեդ Հարքանը հայտնի հեռուստաշոուի ժամանակ՝ մեջբերելով Իսլամական պետությանը, որպեսզի ցույց տա իսլամում բռնության առկայությունը:

Բազմաթիվ մուսուլմանների կողմից նրա այս մարտահրավերը համարվում է գրեթե սրբապղծություն ու առաջացրել է իսլամական կրոնական հեռարձակողների ընդդիմադիր արձագանքը: Այդ հաղորդումը բազմաթիվ դիտումներ է ունեցել: Այդ նույն հաղորդման վերջին բանավեճերին պետական հովանավորության ալ-Ազհարի ինստիտուտի գիտնական և Մզկիթների վերահսկողության նախարարության նախկին աշխատակից Սալեմ Աբդել Գելիլը պատասխանեց հանդուրժողականության, խաղաղության ու ազատության վերաբերյալ իսլամական տողերով:

Սակայն դրա հետ մեկտեղ նա զգուշացրեց, որ համաձայն Եգիպտոսի իրավական համակարգ թափանցած կրոնական օրենքների՝ աթեիզմի հետևելը կարող է հանգեցնել բանտարկության:

«Երբ մարդը դուրս է գալիս ու տարածում է  իր հերետիկոսությունն ու սանձարձակությունը և իր կրոնադրժությունը արդարացնում է նրանով, թե «Իսլամը լավը չէ», ապա գոյություն ունի դատարան: Դատարանը կհասնի նաև նրան»,-ասել է շեյխ Աբդել Գելիլը:

Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագետ Ստիվեն Ֆիշը փորձել է ցույց տալ իսլամի ու բռնության քանակական հարաբերակցությունը: «Արդյո՞ք մուսուլմանները տարբերվում են» իր գրքում նա նշում է, որ իսլամական երկրների մեծ մասում սպանությունների վիճակագրությունը բավականին ցածր է, հաճախակի չէ նաև քաղաքական բռնությունը:

15 տարվա ընթացքում, մինչև 2008 թիվը, իսլամական գրոհայինները պատասխանատու են եղել մեծ վնասներ հասցնող ահաբեկչական գործողությունների  60 տոկոսի համար, սակայն դրանց հիմնական մասը կենտրոնացած է եղել որոշ իսլամական երկրներում և կատարվել է առավել մեծ կոնֆլիկտների շրջանակում, ինչպիսին օրինակ Աֆղանստանն է՝ ամերիկյան ներխուժումից հետո, կամ Ալժիրը՝ ռազմական հեղաշրջումից հետո:

«Արդյո՞ք իսլամը բռնություն է: Ես կասեի բացարձակապես ո՛չ»,-ասել է պարոն Ֆիշը հարցազրույցի ժամանակ: «Չափազանց քիչ փորձնական ապացույցներ կան, ըստ որոնց, իսլամը բռնություն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment