ISIS-ն Ամերիկային սպառնում է մեկ ուրիշ 9/11-ով

ISIS-ն Ամերիկային սպառնում է մեկ ուրիշ  9/11-ով

Հոդվածի առանցքում

  • ISIS-ը թողարկել է նոր քարոզչական տեսահոլովակ, որտեղ պնդում է, որ ԱՄՆ-ը կենթարկվի ևս մեկ 9/11 ոճրագործության և զգուշացնում է, որ «ցանկացած ամերիկացու համար երկրագնդի վրա անվտանգությունն ապահովված չէ»:
  • Տեսահոլովակը ցույց է տալիս ԱՄՆ լրագրող Ջեյմս Ֆոլիի և Հորդանանի օդաչու Մոազ ալ-Կասասբեհի սարսափելի մահը: Տեսանյութում ողջունել են անցյալ տարվա հոկտեմբերին Կանադայի խորհրդարանի վրա կատարված հարձակումները, հունվարին Փարիզի Կոշեր մթերային խանութի կրակոցները:
  • «Անվտանգ լինելու ամերիկացու երազանքը պատրանք է: Այսօր աշխարհում ամերիկացու համար անվտանգություն չկա»:
  • Հունվարին խմբավորումը թողարկեց ևս մեկ սարսափելի տեսահոլովակ, որտեղ գրոհայինը սպառնում է գլխատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Իմացիր, Օբամա, որ մենք կհասնենք Ամերիկա», ասում է զինյալը: «Իմացիր նաև, որ մենք կտրելու ենք քո գլուխը Սպիտակ տանը և Ամերիկան դարձնելու ենք մահմեդական նահանգ»:

Ուշադրությանն արժանի

ISIS-ը թողարկել է նոր քարոզչական տեսահոլովակ, որտեղ պնդում է, որ ԱՄՆ-ը կենթարկվի ևս մեկ 9/11 ոճրագործության և զգուշացնում է, որ  «ցանկացած ամերիկացու համար երկրագնդի վրա անվտանգությունն ապահովված չէ»:

«Մենք կայրենք Ամերիկան» վերնագրով 11-րոպեանոց տեսանյութում նրանք կոչ են անում իրենց աջակիցներին զենք վերցնել և հարձակումներ իրականացնել ԱՄՆ տարածքում, իսկ ամերիկյան անվտանգությունը համարել են «պատրանք»:

Տեսահոլովակը ցույց է տալիս ԱՄՆ լրագրող Ջեյմս Ֆոլիի և Հորդանանի օդաչու Մոազ ալ-Կասասբեհի սարսափելի մահը:

Տեսանյութում  ողջունել են անցյալ տարվա հոկտեմբերին Կանադայի խորհրդարանի վրա կատարված հարձակումները, հունվարին Փարիզի Կոշեր մթերային խանութի կրակոցները, վերջերս ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) վրա կիբեր և Ֆրանսիայի  TV5MONDE հեռուստատեսության վրա  հակերային հարձակումները:  Նրանք պնդում են, որ դրանք ISIS-ի համախոհների ձեռքի գործն են:

«Ամերիկան ​​կարծում է, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ անվտանգ է: Դուք տեսնում եք, թե ինչպես է այն ներխուժում  մահմեդական հողերը և կարծում է, որ ջիհադի բանակը չի հասնի իր տարածք», – ասվում է տեսագրությունում: «Բայց անվտանգ լինելու ամերիկացու երազանքը պատրանք է: Այսօր աշխարհում ամերիկացու համար անվտանգություն չկա»:

Ձայնը շարունակում է.«Ալլահի կամքով այդ վախը նրանց մեջ շուտով նորից կտարածվի: Այժմ Ամերիկան միլիարդներ է կորցնում երկրի անվտանգության ապահովման համար, բայց եկել է պատասխան տալու ժամանակը: Ալլահի շնորհիվ մոջահեդներն այսօր շատ ավելի ուժեղ են և ավելի շատ ռեսուրսներ ունեն: Նրանք կարող են նորից հրկիզել Միացյալ Նահանգները»:

2,996 մարդ զոհվեց 2001-ի սեպտեմբերի հարձակումների ժամանակ, երբ ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորումը միաժամանակ չորս հարձակում իրականացրեց Նյու Յորքի ու Վաշինգտոնի վրա:
Երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ հասցրեց Իրաքի և Սիրիայի սահմանում հաստատված ինքնահռչակ խալիֆաթի դիրքերի վրա, արմատական ​​իսլամիստները սկսեցին հակաարևմտյան տեսանյութեր թողարկել:

Ահաբեկչական խմբավորման քարոզչական մեքենան երեկ ցնցող տեսանյութ է տարածել, որտեղ գրոհայինները տեխնիկայի ու պայթուցիկների միջոցով ոչնչացնում են Իրաքի հին ասորական Նիմրուդ քաղաքը:

Դոկտոր Հաֆեդ Վալդան, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Լիբիայի պատվիրակության փոխդեսպանը, անցյալ ամիս Newsweek-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատերը կարծում են, թե ISIS-ի հարձակումները կամ հնությունների թալանը ցնցումներ առաջացնելու կամ ֆինանսական շահի համար են արվում: Սակայն խմբավորումն անհանդուրժող է այն ամենի հանդեպ, որոնք նախաիսլամական են, այդ թվում մարդկանց պատկերներով հնագույն իրերը՝ հռոմեական արձաններն ու խճանկարները:

Հունվարին խմբավորումը թողարկեց ևս մեկ սարսափելի տեսահոլովակ, որտեղ գրոհայինը սպառնում է գլխատել  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:  «Իմացիր, Օբամա, որ մենք կհասնենք Ամերիկա», ասում է զինյալը: «Իմացիր նաև, որ մենք կտրելու ենք քո գլուխը Սպիտակ տանը և Ամերիկան դարձնելու ենք  մահմեդական նահանգ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment