Սիրիայի քրդերն ազատ կարձակեն 15.000 ահաբեկիչների, եթե Թուրքիան հարձակվի

Սիրիայի քրդերն ազատ կարձակեն 15.000 ահաբեկիչների, եթե Թուրքիան հարձակվի

Հոդվածի առանցքում

  • Քրդերը արևմտյան երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, խնդրել են թեթևացնել ճնշումը նրանց վրա՝ ընդունելով վերադարձող ջիհադիստներին, որոնք փախել էին միանալու «Իսլամական պետությանը» և այժմ բանտում են: Մոտ 15,000 օտարերկրացիներ, որոնք կապ են ունեցել ԻՊ հետ, պահվում են Սիրիայի քրդական ստորաբաժանումների հսկողության տակ: Փորձագետները նախազգուշացրել են, որ ՆԱՏՕ-ն դժվար թե քայլեր ձեռնարկի, եթե Թուրքիան անցնի հարձակման:

Ուշադրությանն արժանի

Քաղաքագետ Ալդար Խիլիլն ասում է. «Կամ մենք կպայքարենք թուրքերի դեմ, կամ կպաշտպանենք գերիներին:

«Մենք չենք կարող այդ երկուսը միաժամանակ անել»:

Այս տեսակետը հնչեց, երբ Թուրքիայի ազդեցիկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրեց, որ շուտով «կոչնչացնի» Սիրիայում քրդական բանակը:

Նա ասել է. «Թուրքիան իրավունք ունի վերացնել իր ազգային անվտանգության դեմ ուղղված բոլոր սպառնալիքները:

Աստծո կամքով, մենք շուտով կշարունակենք այն գործընթացը, որը սկսվել է Աֆրինով և Ջարաբլուսով /նախորդ հարձակումներն են Սիրիայի վրա/ մինչև հաջորդ փուլ»:

Քրդերը արևմտյան երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, խնդրել են թեթևացնել ճնշումը նրանց վրա՝ ընդունելով վերադարձող ջիհադիստներին, որոնք փախել էին միանալու «Իսլամական պետությանը» և այժմ բանտում են:

Մոտ 15,000 օտարերկրացիներ, որոնք կապ են ունեցել ԻՊ հետ, պահվում են Սիրիայի քրդական ստորաբաժանումների հսկողության տակ:

Փորձագետները նախազգուշացրել են, որ ՆԱՏՕ-ն դժվար թե քայլեր ձեռնարկի, եթե Թուրքիան անցնի հարձակման:

Արևմտյան դիվանագետներից մեկը Telegraph-ին ասել է. «ԱՄՆ-ն չի ցանկանում կարիքի պահին լքել դաշնակցին, բայց նաև մտադիր չէ սպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինվորներին:

«Պետք է լինի պրագմատիզմ, ԱՄՆ երբեք չէր կարողանա աջակցել քրդական պետությանը` առանց միջազգային ճանաչման»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment