Խմբագրական. Մի ստորադասեք ահաբեկչության սպառնալիքը

Խմբագրական. Մի ստորադասեք ահաբեկչության սպառնալիքը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հապավումը իսլամական պետության ​​ահաբեկիչների արյունոտ գործողությունները իրենց գաղափարախոսության հետ կապելու հարցում մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և աշխարհի համար: Իսլամական պետության (ԻՊ) հետևորդների թիվը աճում է, և զինյալները հայտարարել են, որ մտադրվում են գրավել ամբողջ աշխարհը:
  • ԻՊ այս վայրագություններին նախորդել էր փետրվարի կեսերին Լիբիայում 21 եգիպտացի քրիստոնյաների գլխատումը: The Pew Research կենտրոնի գնահատականներով աշխարհում կան 1,6 միլիարդ մահմեդականներ, և նրանք մեծամասնություն են կազմում 49 երկրներում:
  • Եթե ​​նույնիսկ 1 տոկոսը մահմեդական բնակչության դառնա արմատական ​​(որոշ զեկույցներ նշում են 7-10 տոկոս), ապա դա ամբողջ աշխարհում 16 միլիոն պոտենցիալ ահաբեկիչներ են: Հարկ է նշել, որ, 1917 թվականին ռուսների ավելի քիչ, քան 3 տոկոսը կոմունիստներ էին:
  • Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետևեց Օբամայի օրինակին Կոնգրեսի ելույթում ասելով, որ քաղաքացիները, այսօրվա աշխարհը, չնայած այն բոլոր սարսափելի սպանություններին, որի ականատեսն ենք մենք, ապրում է ավելի քիչ ամենօրյա սպառնալիքների ժամանակահատվածում:
  • Օբաման հայտարարել է, որ ամերիկացիները չեն խուսափում ահաբեկչության իրական էության մասին քննարկումներից: Դա պետք է օրինակ ծառայի: Ժամանակն է, որ նախագահը դադարի օգտագործել շփոթեցնող ու հակասական լեզուն ԻՊ և այլ ահաբեկիչների աճող սպառնալիքի վերաբերյալ:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հապավումը իսլամական պետության ​​ահաբեկիչների արյունոտ գործողությունները իրենց գաղափարախոսության հետ կապելու հարցում մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և աշխարհի համար:

Իսլամական պետության (ԻՊ) հետևորդների թիվը աճում է, և զինյալները հայտարարել են, որ մտադրվում են գրավել ամբողջ աշխարհը: Այնպես որ Ամերիկայի, Իսրայելի և այլ դաշնակիցների նկատմամբ իրենց սպառնալիքը չպետք է ստորադասվի հանուն քաղաքական կոռեկտության:

Այս շաբաթվա մեջ Սիրիայի տարբեր մասերից ավելի քան 220 ասորի քրիստոնյաների առևանգումը վկայում է այդ վտանգի մասին: Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հաղորդում է, որ առնվազն 15 հոգի այդ պատանդներից, ամենայն հավանականությամբ, սպանվել են և երկու եկեղեցիներ հրկիզվել:

ԻՊ այս վայրագություններին նախորդել էր փետրվարի կեսերին Լիբիայում 21 եգիպտացի քրիստոնյաների գլխատումը: The Pew Research կենտրոնի գնահատականներով աշխարհում կան 1,6 միլիարդ մահմեդականներ, և նրանք մեծամասնություն են կազմում 49 երկրներում:

Եթե ​​նույնիսկ 1 տոկոսը մահմեդական բնակչության դառնա արմատական ​​(որոշ զեկույցներ նշում են 7-10 տոկոս), ապա դա ամբողջ աշխարհում 16 միլիոն պոտենցիալ ահաբեկիչներ են: Հարկ է նշել, որ, 1917 թվականին ռուսների ավելի քիչ, քան 3 տոկոսը կոմունիստներ էին: Սակայն այս փոքրիկ բնակչության խումբը ճնշեց ամբողջ ժողովրդին բռնակալ Իոսիֆ Ստալինի օրոք՝ սպանելով 30 միլիոն ռուսներին:

1924 թվականին ավելի քիչ, քան 10 տոկոսը գերմանացիների նացիստներ էին: Բայց այդ փոքր խումբը ոչ միայն բռնացավ ամբողջ ժողովրդին, ոչնչացնելով մոտ վեց միլիոն հրեաների, բայց նաև սանձազերծեց համաշխարհային պատերազմ, որի զոհ գնացին 50 միլիոն մարդիկ:

Ամբղջ պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ անհրաժեշտ է առերեսվել մեծ չարիքի հետ: Սա այդ ժամանակներից է, և Օբամայի վարչակազմը, կարծես թե, չի ցանկանում ընդունել տհաճ իրականությունը:

Իր «The Audacity of Hope» գրքում Օբաման խոստանում է կանգնել մահմեդականների կողքին «անգամ եթե քաղաքական զարգացումները ընթանան սխալ ուղղությամբ»:

Խնդիրը, կապված նախագահի ակնհայտ էմպատիայի իսլամական հավատքի նկատմամբ, այն է, որ նա չի ընդունում տհաճ իրականությունը: Մահմեդական արմատականները պատերազմ են մղում քրիստոնյաների և մնացած բոլորի դեմ, ովքեր չեն կիսում իրենց համոզմունքները:

Օբամայի՝ խնդրով զբաղվելու հապավումը, բերեց նրան, որ փետրվարի 5-ին Ազգային Աղոթքի Նախաճաշի ժամանակ նա հիշեցրեց, որ քրիստոնյաները խաչակրաց արշավանքների ընթացքում նույնպես մարդկանց սպանություններ են գործել: Նախաճաշի թեման վերաբերվում էր «1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը», որի ժամանակ մուսուլմանները սպանել են ավելի քան մեկ միլիոն քրիստոնյաներ:

Խնդիրն այն է, որ Օբամայի հիշատակած խաչակրաց արշավանքները տեղի են ունեցել 1000 տարի առաջ: Ի դեպ, քրիստոնեական սուրբ պատերազմները պատասխան էին մահմեդական նվաճման փորձերի: Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետևեց Օբամայի օրինակին Կոնգրեսի ելույթում  ասելով, որ քաղաքացիները, այսօրվա աշխարհը,  չնայած այն բոլոր սարսափելի սպանություններին, որի ականատեսն ենք մենք, ապրում է ավելի քիչ ամենօրյա սպառնալիքների ժամանակահատվածում: Այսօր մարդկանց մահերի թիվը ավելի փոքր է, քան եղել է ամբողջ անցյալ դարում»:

Քերրիի հայտարարությունը տարածվել է նույն օրը, երբ երեք մարդ էր ձերբակալվել Նյու Յորքում՝ ԻՊ աջակցելու մեղադրանքով: Հայտնում են, որ իսլամիստները մտադիր էին իրենց շարքեր ընդունել 20 հազար այլ օտարերկրացիներին:

Քերրիի վկայությունից մեկ օր հետո Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերը պարզաբանեց. «Երբ վերջնական հաշվարկները կարվեն, կհայտարարվի, որ  2014 թվականը եղել է առավել մահաբեր տարի համաշխարհային ահաբեկչության վերջին 45 տարիներին: Իմ 50 տարուց ավել հետախուզական աշխատանքում ես չգիտեմ մի ժամանակ, որ ավելի շատ մարտահրավերներ և ճգնաժամեր լինեն ամբողջ աշխարհում: Ես շատ անհանգստացած եմ այս երկրի անվտանգության համար … Կատաղի ծայրահեղականները շարունակում են սպառնալ մեր հայրենիքին»:

Ծիծաղելի էր հետևել Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստի ջանքերին չօգտագործել «իսլամիկ ծայրահեղականներ» բառը իր մամուլի ասուլիսիս ժամանակ, որը կապված էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իսլամական ծայրահեղականության գործողությունների հետ:

Դրանից հետո, ընդունելով որ «ծայրահեղական վտանգավոր գաղափարախոսությունը փորձում է հաստատվել մահմեդական համայնքում»` Էրնեստը հեռացավ թեմայից՝ նշելով, որ ծայրահեղականությունն էր նաև պտճառը 2012 թվականին Վիսկոնսինի սիկհական տաճարում կրակոցները, որտեղ սպիտակ սուպրիմասիստի ձեռքից  սպանվեցին վեց և վիրավորվեցին չորս հոգի:

Օբաման հայտարարել է, որ ամերիկացիները չեն խուսափում ահաբեկչության իրական էության մասին քննարկումներից: Դա պետք է օրինակ ծառայի: Ժամանակն է, որ նախագահը դադարի օգտագործել շփոթեցնող ու հակասական լեզուն ԻՊ և այլ ահաբեկիչների աճող սպառնալիքի վերաբերյալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment