ԴԱԻՇ-ի վերջին գրոհայինները պահանջում են ավերված գյուղից իրենց տեղափոխել Սիրիայում ապստամբների հսկողության տարածք

ԴԱԻՇ-ի վերջին գրոհայինները պահանջում են ավերված գյուղից իրենց տեղափոխել Սիրիայում ապստամբների հսկողության տարածք

Հոդվածի առանցքում

  • Իսլամական պետության հարյուրավոր գրոհայիններ, որոնք շրջափակված են իրենց հսկողության տակ գտնվող վերջին գյուղում, փորձում են բանակցել Սիրիայում ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներ անվտանգ անցումն ապահովելու համար: Associated Press- ի տվյալներով, դեռևս 300 զինյալ կա հարավ-արևելյան Սիրիայում գտնվող Բաղուզ գյուղում, որը երբեմնի ընդարձակ ու հարուստ խալիֆաթի վերջին անկյունն է:

Ուշադրությանն արժանի

Իսլամական պետության հարյուրավոր գրոհայիններ, որոնք շրջափակված են իրենց հսկողության տակ գտնվող վերջին գյուղում, փորձում են բանակցել Սիրիայում ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներ  անվտանգ անցումն ապահովելու համար:

Associated Press- ի տվյալներով, դեռևս 300 զինյալ կա հարավ-արևելյան Սիրիայում գտնվող Բաղուզ գյուղում, որը երբեմնի ընդարձակ ու հարուստ խալիֆաթի վերջին անկյունն է:

Վկայակոչելով Սիրիայի ակտիվիստներին և բանակցություններին մոտ կանգնած անձին, AP- ն հայտնել է, որ գյուղում մնացած զինյալները, որոնցից շատերը օտարերկրյացիներ են, հրաժարվում են հանձնվել Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF), որը Քրդական Ժողովրդական պաշտպանության (YPJ) դաշնակիցն է և ստանում է ԱՄՆ-ի աջակցությունը:

Հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ավերված գյուղում: Ըստ տեղեկությունների, ԴԱԻՇ-ը նրանց թույլ չի տա հեռանալ և կօգտագործի որպես մարդկային վահաններ: Ենթադրում են, որ մի խումբ գրոհայիններ իրենց ընտանիքներով ու պատանդներով թաքնվում են Իրաքի սահմանի մոտ, Եփրատ գետի ափին գտնվող փոքրիկ գյուղի ստորգետնյա թունելներում:

Բանակցությունների հետ կապ ունեցող անանուն աղբյուրը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները խնդրել են իրենց համար անվտանգ միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ բնակավայր տեղափոխվելու համար: Դա միակ շրջանն է, որը չի գտնվում  նախագահ Բաշար Ալ-Ասադին աջակցող կառավարական ուժերի, քրդերի կամ թուրքերի հսկողության ներքո:

Միացյալ Թագավորությունում հիմնված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դիմումը մերժվել է:

Ըստ DeirEzzor 24-ի ակտիվիստների, երբ կողմերի միջև ձեռք բերվեց 5-օրյա հրադադարի մասին պայմանավորվածություն, կիրակի և երկուշաբթի, ժամը 14:00-ի սահմաններում սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլ տրվեց մտնել ԴԱԻՇ-ի հսկողության տակ գտնվող Բաղուզի տարածք: DeirEzzor 24- ը և SOHR- ը նշել են, որ կիրակի օրը ազատ են արձակվել նաև 10 զինվորականներ, չնայած պարզ չէ, դա կապված է սննդի առաքման հետ, թե ԴԱԻՇ-ին հաջողվել է ուրիշ զիջումների հասնել:

ԱՄՆ զինվորական պաշտոնյաները, նրանց տեղական և միջազգային դաշնակիցները շարունակ հայտարարում են բոլոր տարածքների նկատմամբ ԴԱԻՇ-ի հսկողության վերացման մասին: Ավելի վաղ նրանք ենթադրում էին, որ Բաղուզի համար պայքարը կարող է ավարտվել մի քանի օրվա ընթացքում՝ վերջ դնելով քառամյա ռազմական արշավին:

ԴԱԻՇ-ին Սիրիայի հյուսիսից դուրս մղեցին Սիրիայի դեմոկրատական ուժերը, Իրաքից էլ՝ կառավարական զորքը: Կոալիցիայի ցամաքային գործողություններն ու օդուժի հարվածները թուլացրել են խմբավորման ուժերը և մինչև օրս այն սահմանափակվում էր Եփրատ գետի հովտում գտնվող մի քանի քաղաքներով ու գյուղերով:

Բաղուզը խմբի վերջին ապաստանն է, մինչդեռ մի ժամանակ այն վերահսկում էր Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածը 7-8 միլիոն բնակչությամբ:

Բաղուզի ազատագրումը կլինի խմբի վերջը: Անցյալ շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոթելը զգուշացրել էր, որ ԴԱԻՇ- ը դեռևս առաջնորդներ, մարտիկներ, համակարգողներ, ռեսուրսներ ունի, հետևաբար մենք պետք է շարունակենք ռազմական ճնշումն այդ ցանցը վերացնելու համար»:

Սիրիայի դեմոկրատական ուժերն ու ԱՄՆ-ն աշխատում են նաև ԴԱԻՇ- ին հավատարիմ լինելու մեջ կասկածվող հարյուրավոր բանտարկյալների ուղղությամբ: Նրանց մի մասը օտարերկրացիներ են, որոնք արձագանքել են խալիֆությանը միանալու կոչին, նախագահ Դոնալդ Թրամփն էլ զգուշացրել է արևմտյան դաշնակիցներին, որ զինյալները կարող են ազատ արձակվել, եթե չհայրենադարձվեն:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ մնացած գրոհայինները պարտիզանական պատերազմ կսկսեն: Սա ակնհայտ է Իրաքում, որտեղ չնայած  2017 թ. դեկտեմբերին իշխանությունը հայտարարեց խմբի նկատմամբ հաղթանակի մասին, ԴԱԻՇ-ի կողմից սպանությունները, պայթյուններն ու առևանգումները աճել են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment