Թուրքիայում կայացած ընտրություններն ու Էրդողանի վերջի սկիզբը

Թուրքիայում կայացած ընտրություններն ու Էրդողանի վերջի սկիզբը

Հոդվածի առանցքում

  • Էրդողանը Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները վերածել էր իր անձնական հեղինակության հանրաքվեի: Արդյունքները ցույց տվեցին, որ նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), նահանջ է գրանցել, կորցրել է Թուրքիայի գլխավոր 12 քաղաքներից յոթը` Ստամբուլը չհաշված: Եվ սա նշանակում է, որ Էրդողանի հեղինակությունը տուժել է: Արդյոք սա Էրդողանի վերջի սկիզբն է: Դեռ շատ վաղ է այսպես պնդելու համար: Հաջորդ ընտրությունները 2023-ին են: Նա ապացուցել է, որ կարողանում է կրկին ու կրկին հաղթել, և նրան առավելապես աջակցում են գյուղական շրջաններում՝ բնակչության մոտ 44%-ը: Բայց նրա վերահսկողությունից դուրս է մի կարևոր հարց՝ տնտեսության վիճակը:

Ուշադրությանն արժանի

Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի  ՏԻՄ ընտրությունները վերածել էր իր անձնական հեղինակության հանրաքվեի: Արդյունքները ցույց տվեցին, որ նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), նահանջ է գրանցել, կորցրել է Թուրքիայի գլխավոր 12 քաղաքներից յոթը` Ստամբուլը չհաշված: Եվ սա նշանակում է, որ Էրդողանի հեղինակությունը տուժել է:

Հարցն այժմ այն է, թե Էրդողանն ինչպես կարձագանքի: 2003 թվականից ի վեր թուրքական քաղաքականության մեջ դոմինանտ գործիչը սովոր չէ պարտվել: Տիրող մարդը վատ պարտվող է, որը, անշուշտ, պարտություն է կրել: Նա չի կարող տանել որևէ քննադատություն ու թեև նա հակառակն է պնդում, սա ԱԶԿ-ի համար աննախադեպ սայթաքում է:

Էրդողանը, անշուշտ, մեղավոր է: Ինչպես սովորաբար, այս անգամ ևս նա միայնակ գլխավորեց ԱԶԿ-ի ամբողջ քարոզարշավը, օգտագործեց նախագահի պաշտոնի առավելությունները և քվեարկության նախորդ երկու ամիսների ընթացքում գրեթե ամենօրյա հանրահավաքներ անցկացրեց: Նրա խոսքերով, ԱԶԿ-ի հաղթանակը «ազգային գոյատևման խնդիր է» և նա պնդում է, որ իր հակառակորդները աշխատում են ահաբեկիչների հետ:

Այս ընտրությունների արդյունքը Թուրքիայում ամենամեծ քաղաքական ցնցումն է 2016-ին ձախողված հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ  Էրդողանի անմիջական արձագանքը զանգվածային ձերբակալություններն էին,  արտասահմանյան ուժերին, ներառյալ ԱՄՆ-ի զինվորականներին մեդադրելը: Նա հեղաշրջման փորձն օգտագործեց որպես արդարացում իշխանությունը բռնի կերպով իր ձեռքում կենտրոնացնելու, քաղաքական զտումներ անելու համար:

Անալոգային իրավիճակներ կարելի է սպասել հիմա, թեև հավանաբար ոչ նույն մասշտաբով: Ինչպես նախկինում ԱԶԿ-ն կստեղծի իրավական մարտահրավերներ մրցակցի հաղթանակի համար, դատական իշխանության օգնությամբ ձգտելով հեռացնել նրանց պաշտոնից հնարավորին շուտ:

Էրդողանը հատկապես վճռական կլինի երկրի հարավ-արևելքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հաղթանակը տապալելու հարցում: Նա պնդում է, որ այս կուսակցությունն աշխատում է ահաբեկչական հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ինչը ԺԴԿ-ն հերքում է: Նախընտրական շրջանում մի քանի քուրդ ակտիվիստներ արդեն ահաբեկչության մեղադրանքներով ձերբակալվել են:

2016-ից բանտում է նաև այս կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը: Նրան մեղադրում են «ահաբեկչության քարոզչություն» իրականացնելու մեջ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նրա ազատման պահանջը անտեսվել է:

Անցյած տարի կայացած հանրաքվեի արդյունքում հաղթելուց հետո Էրդողանը դոմինանտում է Թուրքիայի գործադիր իշխանությունում,  ռազմական և դատական համակարգում և սա արդեն իսկ վտանգավոր է: Անկախ լրագրողների ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորությունները հավասարեցվել են զրոյի, երբ շատերը խոսում են  կոռուպցիայի մասին: Ամեն դեպքում, Էրդողանը հիմա կավելացնի ճնշումների թափը:

Այս ամենը ընտրություններում հաղթած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության քայլերը դարձնում են առավել ուշագրավ: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերապրեց ԱԶԿ-ի ծաղրանքն ու ահաբեկումները: Նա այժմ վրեժի հնարավորություն ունի ԺՀԿ-ի հաջողությունները կխթանեն բոլոր ընդդիմադիր կուսակցություններին և սա նոր հույս է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը, որն անցած տարվանից գրեթե մահացած է, կարող է դեռ ոտքի կանգնել:

Արդյոք սա Էրդողանի վերջի սկիզբն է: Դեռ շատ վաղ է այսպես պնդելու համար: Հաջորդ ընտրությունները 2023-ին են: Նա ապացուցել է, որ կարողանում է կրկին ու կրկին հաղթել, և նրան առավելապես աջակցում են գյուղական շրջաններում՝ բնակչության մոտ 44%-ը: Բայց նրա վերահսկողությունից դուրս է մի կարևոր հարց՝ տնտեսության վիճակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment