Արդյո՞ք Իրանի ազգային նավթային ընկերությունը սնանկ է ճանաչվելու

Արդյո՞ք Իրանի ազգային նավթային ընկերությունը սնանկ է ճանաչվելու

Հոդվածի առանցքում

  • Իրանում Իսլամական հանրապետության գոյության քառասուն տարիներից և ավելի քան 1,8 տրիլիոն դոլարի նավթային եկամուտից հետո Իրանի նավթային և գազային ենթակառուցվածքները հիմնականում դարձել են անարդյունավետ և վնաս են կրում վատ կառավարման, խրոնիկ կոռուպցիայի և պատժամիջոցների պատճառով: Արդյունքում, առողջ նավթային ընկերությունը, որը 6.3 միլիոն բարել օրական նավթամթերք էր արտադրում մինչև իսլամական հեղափոխությունը, մոտ է սնանկության և այսօր արդյունահանում է 3 միլիոն բարել նավթ օրական

Ուշադրությանն արժանի

 

Իրանում Իսլամական հանրապետության գոյության քառասուն տարիներից և ավելի քան 1,8 տրիլիոն դոլարի նավթային եկամուտից հետո Իրանի նավթային և գազային ենթակառուցվածքները հիմնականում դարձել են անարդյունավետ և վնաս են կրում վատ կառավարման, խրոնիկ կոռուպցիայի և պատժամիջոցների պատճառով: Արդյունքում, առողջ նավթային ընկերությունը, որը 6.3 միլիոն բարել օրական նավթամթերք էր արտադրում մինչև իսլամական հեղափոխությունը, մոտ է սնանկության և այսօր արդյունահանում է 3 միլիոն բարել նավթ օրական կարճաժամկետ հաշվարկներով, իսկ հիմնականում՝ տարեկան շուրջ 2 միլիոն բարել նավթ օրական:

Ըստ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) լրատվական ամսագրի (Շանա)՝ Իսլամական խորհրդարանի հետազոտական ​​կենտրոնը հայտնել է, որ « NIOC -ը մինչև Իրանական օրացույցով տարվա վերջը՝ 2019 թ. մարտի 21-ը, մոտ 48 մլրդ դոլարի պարտք է կուտակել և ներկայումս ծախսում է խնայողությունները»:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վերջին քառասուն տարիների ընթացքում երկրի բյուջեի ավելի քան 80% -ը գոյացել է նավթի, գազի և նավթամթերքի արտահանումից, այդ խնդիրները և իրանական նավթի և գազի արտահանման պատժամիջոցները կարող են շատ լուրջ բացասական ազդեցություն ունենալ 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի վրա:

Իրանի նավթարդյունաբերությունը մինչև 1979 թվականը

Իրանական նավթարդյունաբերությունը շատ արդյունավետ էր կազմակերպված մինչև 1979 թ. Իրանում տեղի ունեցած, այսպես կոչված, Իսլամական հեղափոխությունը: Մոնարխիկ ռեժիմում NIOC -ը պատշաճ կերպով շահագործվում էր ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային ներդրումների և գործառնությունների հաշվին: NIOC- ն արդյունավետ կերպով շահագործվում էր արդյունաբերության բոլոր ոլորտներում՝ վերգետնյա հետազոտությունից մինչև արտադրություն, նավթաքիմիական և բնական գազի ոլորտներ, վերամշակում ու ներքին մարքետինգ:

NIOC- ն շատ ակտիվ էր և ագրեսիվ մարքեթինգային ոլորտում, այդ թվում ` Եվրոպա գազի զանգվածային ծավալների արտահանման հարցում: Նա նաև ՕՊԵԿ-ի անդամ երկրների շարքում առաջինն էր արտերկրյա ստորգետնյա գործունեություն ծավալելու, Հարավային Կորեայում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում և Սենեգալում համատեղ ձեռնարկություններ հիմնելու և մարքեթինգի գործունեություն ծավալելու հարցում: NIOC- ն ագրեսիվ աշխատում էր նման ձեռնարկությունների միջոցով Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում. Հյուսիսային ծովում բրիտանական British Petroleum – ի հետ միասին ակտիվ գործունեություն ծավալում, ինչպես նաև նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել ԱՄՆ շուկա մտնելու համար` նավթի արդյունահանման և հիսուն երկրներ նավթամթերք մատակարարելու նպատակով:

Իրանի կայունությունն ու քաղաքական և տնտեսական ուժը լիովին ճանաչված էր աշխարհում և, իհարկե, ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից, մասնավորապես `ավելի շատ Պարսից ծոցում իր հարևանների կողմից: ՕՊԵԿ-ի որոշումների կայացման գործընթացում Իրանը վայելում էր առաջնորդի դեր և մեծ ազդեցություն ուներ: ՕՊԵԿ-ի նախարարական կոնֆերանսում որևէ որոշում չէր ընդունվի առանց Իրանի ղեկավարության աջակցության և համաձայնության:

Այսպիսով, Իրանը բարգավաճող նավթային և գազային արդյունաբերություն ունեցող երկիր էր, որն անշուշտ, մեծ հարված ստացավ այսպես կոչված Իսլամական հեղափոխությունից: Իրանը, նախքան 1979 թվականը, նավթի համաշխարհային առաջատարն էր և նավթ արտահանող երկրորդ խոշորագույն երկիրը: Երկրում գործում էր տասնմեկ խոշոր և լավ պահպանված նավթամշակող գործարաններ և ևս երկուսը մոտակայքում՝ Իրանին տալով հնարավորություն բավարարել ներքին պահանջարկը և նաև մեծ չափով արտահանել: Ներկայումս, ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառմամբ 2016 թվականից ի վեր, Իսլամական նավթային նախարարությունը մի քանի անգամ հայտարարեց, որ NIOC- ն ունի բազմաթիվ քաղաքական նավթային և գազային նախագծեր, որոնց համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականը 200-500 մլրդ դոլարի ներդրումային ֆոնդ:

Ո՞վ է տնօրինում Իրանին պատկանող նավթային արդյունաբերությունը

IRGC- ը, ըստ էության, իրանական արդյունաբերության առավել շահութաբեր մասերի սեփականատերն է, ներառյալ երկրի եկամտի հիմնական աղբյուրի, նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության: IRGC- ի տնտեսական և տեխնիկական ղեկավար Խաթամ ալ-Անբիան գործում է երկրի գրեթե բոլոր արդյունաբերական հատվածներում՝ իրականացնելով քաղաքական վերահսկողություն, որը զգալիորեն աճել է ռեժիմի հիմնադրումից ի վեր:

Ներկայումս IRGC- ն տնօրինում է երկրի բոլոր խոշոր կառույցները, այդ թվում` բանկերը, տրանսպորտի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտները, NIOC- ը և դրա բոլոր մասնաճյուղերը, խողովակաշարերը, արտադրական համալիրները և սարքերը: Անհավատալի է, որ 2011 թ. նրան է տրվել «Հարավային Փարս» գազի հսկայական հատվածի զարգացման ծրագիրը, երբ միջազգային նավթային ընկերությունները առաջին պատժամիջոցների պատճառով դուրս են եկել Իրանից: Այն նաև պայմանավորվածություն է ձեռք բերել կառուցելու 1,3 միլիարդ դոլարի գազամուղ, որը հայտնի է որպես Խաղաղության գազամուղ հսկա Հարավային Փարս գազի հանքից մինչև արևմտյան Պակիստան:

Ներկայումս, միլիարդավոր դոլարներ ունեցող IRGC- ն շատ ակտիվ է Պարսից ծոցի ողջ տարածքում՝ զբաղվելով արգելված ապրանքների մաքսանենգությամբ, փողերի փոխանցմամբ հարևան երկրներում գործող ահաբեկչական խմբերին և զանգվածային ոչնչացման զենքի տարածմամբ: Բացի այդ, այն արտերկրում գործողություններ է իրականացնում IRGC- ի էլիտար թևի միջոցով՝ «Quds Force» – ի:

IRGC- ը ԻՀ-ի միակ ուժային կառույցն է, որը ոչ մեկին չի ենթարկվում և իրեն համարում է որպես իսլամական գաղափարախոսության միակ պաշտպան ու միակ կազմակերպություն, որը պաշտպանում է այսպես կոչված իսլամական հեղափոխությունը` այսինքն ռեժիմը: Նախագահ Թրամփի վարչակազմը իրավացիորեն պաշտոնապես հայտարարեց ապրիլին, որ ԻՀ- ն կիսապաշտոնական այս խումբը՝ IRGC-ին, հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն: IRGC- ն որպես ահաբեկչական կազմակերպություն դիտարկելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ IRGC- իի վստահված անձինք պատասխանատու են նախագահ Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում Իրաքում 608 ամերիկյան զինվորականների մահվան համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment