Ղարաբաղում նոր պատերազմն անխուսափելի՞ է

Ղարաբաղում նոր պատերազմն անխուսափելի՞ է

Հոդվածի առանցքում

  • Ոչ Թուրքիան և ոչ էլ Ռուսաստանը չեն ցանկանում, որ պատերազմ լինի, որովհետև այդ դեպքում երկուսն էլ ստիպված կլինեն ծանր որոշումներ կայացնել: Առաջիկա 1-3 տարիներին Ղարաբաղում մենք հավանաբար չենք տեսնի ռազմական լուրջ գործողություններ: Սակայն սա չի նշանակում, որ պատերազմը սարերի հետևում է: Սա նշանակում է, որ Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը ունեն որոշ ժամանակ գալիք ռազմական գործողություններին լավ պատրաստվելու համար: Հավանաբար նոր պատերազմի արդյունքում գծված սահմանները կգոյատևեն 25-30 տարի:

Ուշադրությանն արժանի

 

Ղարաբաղի հարցը շարունակում է անորոշ կարգավիճակում մնալ: Այս խնդրի շուրջ պատկերացումները տարբեր են: Ադրբեջանը համոզված է, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին ու իրենք պետք է վերադառնան այդ տարածքներում բնակություն հաստատելու: Հայերի դիրքորոշումն այլ է: Առաջնայինը՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակն է: Միայն դրանից հետո հնարավոր կլինեն տարածքների մասին բանակցությունները:

Սակայն բանակցային գործընթացը փակուղի տանող ճանապարհը հաջորդականությունը չէ: Ադրբեջանի համար, նույնիսկ տեսական հնարավորությունը, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում ընդգրկված չէ՝ անընդունելի է: Սա է գլխավոր պատճառը, որ Ադրբեջանը մերժում է Կազանի փաստաթուղը: Ավելին, ադրբեջանցիները հավատացած են, որ ոչ միայն Ղարաբաղը այլև Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական տարածքներ են, որտեղ իրենք իրավունք ունեն ապրելու:

Ադրբեջանական կողմի տեսակետն այն է, որ խնդրի լուծումը կլինի այն ժամանակ, երբ Ղարաբաղն ու Հայաստանի մի մասը անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այս կերպ կամուրջ ստեղծելով և միացնելով Թուրքիան ու Ադրբեջանը: Հիմա Նախիջևանի հետ սահման ունի Թուրքիան, իսկ Ադրբեջանը ոչ մի ցամաքային սահման չունի:

Ներկայիս ստատուս քվոն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանն ու Ղարաբաղը, իհարկե, ավելի ապահով կլինեն, եթե սպառնալիքներ չհնչեն Երևանի նկատմամբ: Նախիջևանից Հայաստան ընկած հեռավորությունը 50 կիլոմետր է, իսկ Նախիջևանում տեղակայված ժամանակակից ռազմական տեխնիկան մեծ հնարավարություններ է ստեղծում Ադրբեջանի համար:

Ոչ Թուրքիան և ոչ էլ Ռուսաստանը չեն ցանկանում, որ պատերազմ լինի, որովհետև այդ դեպքում երկուսն էլ ստիպված կլինեն ծանր որոշումներ կայացնել: Առաջիկա 1-3 տարիներին Ղարաբաղում մենք հավանաբար չենք տեսնի ռազմական լուրջ գործողություններ: Սակայն սա չի նշանակում, որ պատերազմը սարերի հետևում է: Սա նշանակում է, որ Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը ունեն որոշ ժամանակ գալիք ռազմական գործողություններին լավ պատրաստվելու համար: Հավանաբար նոր պատերազմի արդյունքում գծված սահմանները կգոյատևեն 25-30 տարի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment