Ուսումնասիրությունները Իրաքի բանակում հայտնաբերել են 50000 «ուրվական» զինվոր. Իրաքի վարչապետ

Հոդվածի առանցքում

  • Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքի բանակը աշխատավարձեր է վճարել ամենաքիչը 50. 000 գոյություն չունեցող զինվորի:
  • Շարքային զինվորների աշխատավարձը Իրաքում ամիսը 600 դոլար է, «ուրվական զինվորների» պրակտիկան արժեցել է տարին 380 մլն. դոլար:
  • ԱՄՆ-ը քաջալերում է Աբադիին, քանի որ Պենտագոնը 1.2 մլրդ դոլար է պահանջում հաջորդ տարի Իրաքի զորքի վերազինման համար:
  • ԱՄՆ-ը ավելի քան 20 մլրդ դոլար է ծախսել 2003-2011թթ.՝ իրաքյան ներխուժումից մինչև ԱՄՆ զորքերի դուրսբերումը:

Ուշադրությանն արժանի

Իրաքի բանակը աշխատավարձեր է վճարել ամենաքիչը 50. 000 գոյություն չունեցող զինվորի: Այս մասին կիրակի օրը հայտնել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Սա կաշառակերության մակարդակի մասին վկայություն է, որը ներթափանցել է մի ինստիտուտ, որին զինելու համար ԱՄՆ-ը ծախսել է միլիարդներ:

«Ուրվական զինվորների», ում աշխատավարձը վճարվել են, սակայն նրանք զինվորական ծառայության մեջ չեն եղել, նախնական հետազոտությունը Պաշտպանության նախարարության թղթապանակում բացահայտեց տասնյակ հազարավոր հորինված անուններ: Հետագա հետազոտությունները, ինչպես սպասվում է, բացահայտելու են «ավելին ու ավելին»:

Աբադին, ով իշխանության է եկել սեպտեմբերին, գտնվում է արմատավորված կոռուպցիայի ճնշման տակ: Կոռուպցիա, որ ծաղկում է ապրել ալ-Աբադիի նախորդի՝ Նուրի ալ-Մալիքի օրոք: Լայնորեն տարածված կաշառակերության պատճառով էլ հունիսին բանակի 14 ստորաբաժանում փլուզվեց: Այն պահին, երբ հարկ էր դիմադրել «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին:

ԱՄՆ-ը քաջալերում է Աբադիին, որպեսզի նա առավել կոմպակտ, առավել արդյունավետ զինուժ ստեղծի, քանի որ Պենտագոնը 1.2 մլրդ դոլար է պահանջում հաջորդ տարի Իրաքի զորքի վերազինման համար: ԱՄՆ-ը ավելի քան 20 մլրդ դոլար է ծախսել 2003-2011թթ.՝ իրաքյան ներխուժումից մինչև ԱՄՆ զորքերի դուրսբերումը:

Շարքային զինվորների աշխատավարձը Իրաքում ամիսը 600 դոլար է: Իրաքի վրա «ուրվական զինվորների» պրակտիկան, կարծես թե, արժեցել է տարին 380 մլն. դոլար: Սակայն, ինչպես նշում են պաշտոնյաները, հավանական է, որ սա իրական թվի մի մասն է:

«Սա կարող է երեք անգամ ավել լինել»,- նշեց անվտանգության կոմիտեի անդամ Համիդ ալ-Մուտլակը՝ շեշտելով, որ առավել խորը հետազոտություն է պլանավորվում,- «Այս ամենի պատասխանատուները պետք է պատժվեն: Իրաքի անվտանգությունը վնասվել է»:

Ինչպես նշում են փորձագետները՝ կաշառակերության պրակտիկան հաճախ իրականացնում են այն աշխատակիցները, ովքեր ցանկանում են ավելի շատ զինվորներ ունենալ իրենց հաշվառման գրքերում, որպեսզի կարողանան գրպանել նրանց աշխատավարձը:

Աբադիի հայտարարությունը ծափահարությունների արժանացավ պառլամենտում: Նա նշեց, որ մեղավորները ի վերջո պատասխանատվության կենթարկվեն, սակայն նրա ձգտումը հնարավորինս շուտ այս պրակտիկային վերջը դնելն է:

«Մենք մշտապես փող ենք կորցնում»,-ասաց նա: Իշխանության գալուց ի վեր Աբադին աշխատանքից հեռացրել է տասնյակ սպաների, ովքեր ծառայել էին Մալիքի ղեկավարությամբ: Մալիքին մեղադրվել է ոչ թե արժանիքների, այլ լոյալության հիման վրա աշխատակիցներին առաջ տանելու մեջ:

«Խնդիրը շատ մեծ է: Հանձնարարությունը չափազանց դժվար է և պատրաստվում է ներառել որոշակի կամքի ուժ: Ուսուցումը շատ թույլ ու ոչ պրոֆեսիոնալ է»,- նշեց Իրաքի անվտանգության վերլուծաբան Սայիդ ալ-Ջայաշին:

Միացյալ Նահանգները իր ուշադրությունը երեք ստորաբաժանման վրա է կենտրոնացրել, որպեսզի արդյունավետորեն դիմադրի երկրի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող «Իսլամական պետությանը»:

Պենտագոնը նաև 24 մլն. դոլար է պահանջել ցեղային զինյալներին վարժեցնելու ու զինելու համար և 354 մլն. դոլար քրդական զինուժի համար, որպես Իսլամական պետության դեմ դաշինքի՝  իր ռազմավարության մի մաս:

Աբադին խոստովանեց, որ սունիական ցեղերի զինումը բավականին դանդաղ էր ընթանում, սակայն նա խոստացավ աջակցել «Իսլամական պետության» դեմ բոլոր կռվողներին: «Մենք չենք ցանկանում պատահականորեն զենք տալ»,-նշեց նա:

Write a comment