Իրանի հոգևոր առաջնորդն անձամբ է հաստատել սաուդյան նավթագործարանի վրա հարձակումը. Զեկույց

Իրանի հոգևոր առաջնորդն անձամբ է հաստատել սաուդյան նավթագործարանի վրա հարձակումը. Զեկույց

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ն Իրանի ներգրավվածությունը ապացուցում է գաղտնի արբանյակներից արված լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է շաբաթ օրը գրոհներ իրականացնել Իրանի հարավ-արևմտյան «Ահվազ» ավիաբազայից, հայտնել են պաշտոնական աղբյուրները:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն անձամբ հաստատել է Սաուդյան նավթային ենթակառուցվածքների վրա անօդաչուներով ավերիչ հարվածները, բայց Իրանը կկարողանա հիմնովին հերքել սա, նշված է չորեքշաբթի հրապարակված նոր զեկույցում:

Այաթոլլահ Ալի Խամենիի ենթադրյալ ստորագրությունը հայտնաբերվել է ԱՄՆ պաշտոնյաների կողմից, հայտնում է CBS News-ը:

ԱՄՆ-ն Իրանի ներգրավվածությունը ապացուցում է գաղտնի արբանյակներից արված լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է շաբաթ օրը գրոհներ իրականացնել Իրանի հարավ-արևմտյան «Ահվազ» ավիաբազայից, հայտնել են պաշտոնական աղբյուրները:

Բայց դառը ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չէր գիտակցում այդ լուսանկարներում երևացող պատկերների նշանակությունը, քանի դեռ ուշ չէր, ասել է CBS-ը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեզ անակնկալի է բերել», – ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:

Արբանյակային լուսանկարներից բացի, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մնացորդները հետազոտելով հնարավոր է պարզել դրանց թռիչքի հետագիծը մինչև Աբքայքի խոշորագույն նավթավերամշակման գործարան և Քուրաիս նավթային հանքավայրերեր, հայտնում է CBS-ը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումը որակեց Իրանի կողմից «պատերազմական գործողություն»: Այդ հարվածները կիսով չափ կրճատել են Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը, իսկ երկուշաբթի օրվանից նավթի գինը բարձրացել է:

Դրանից հետո շուկան կայունացել է, քանի որ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կվերսկսի ամբողջ ծավալով նավթի արտադրությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment