Իրանի առաջին բռնցքամարտի չեմպիոնուհին հրաժարվել է վերադառնալ, երբ իրեն ձերբակալելու հրաման է արձագվել
Հոդվածի առանցքում
- Իրանական պաշտոնական բռնցքամարտի մրցաշարի առաջին իրանցի կինը չեղյալ է հայտարարել իր վերադարձը հայրենիք Թեհրանում իր ձերբակալության մասին որոշում կայացնելուց հետո: Սադաֆ Խադեմին շաբաթ օրը Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ հաղթեց ֆրանսիացի բռնցքամարտիկ Անն Շովինիին: Նրա ներկայացուցիչը Reuters- ին ասել է, որ իշխանությունները պատրաստվում են ձերբակալել նաև մենամարտի կազմակերպիչ Մահյար Մոնշիփորին:
Ուշադրությանն արժանի
Իրանական պաշտոնական բռնցքամարտի մրցաշարի առաջին իրանցի կինը չեղյալ է հայտարարել իր վերադարձը հայրենիք Թեհրանում իր ձերբակալության մասին որոշում կայացնելուց հետո:
Սադաֆ Խադեմին շաբաթ օրը Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ հաղթեց ֆրանսիացի բռնցքամարտիկ Անն Շովինիին:
Նրա ներկայացուցիչը Reuters- ին ասել է, որ իշխանությունները պատրաստվում են ձերբակալել նաև մենամարտի կազմակերպիչ Մահյար Մոնշիփորին:
Պարոն Մոնշիփորն Իռլանդիայի նախկին չեմպիոն է, ով ներկայումս Ֆրանսիայի քաղաքացի է: Նա կազմակերպել էր մենամարտը, երբ Իրանը կանանց առջև բացեց բռնցքամարտի դռները:
Միսս Խադեմիի խոսքերը մեջբերում է սպորտային թերթերից մեկը, որը առաջ է քաշում նրա այն արտահայտությունը, ըստ որի` նա մեղադրվում է Իրանում պարտադիր հագուստի կոդի խախտման մեջ, երբ մասնակցել է մենամարտին բոքսի սովորական սպորտային համազգեստով:
Միսս Խադեմին 24 տարեկան է, և մենամարտել է կանաչ շապիկով և կարմիր շորտերով` կրելով նաև սպիտակ գոտի, որը արտահայտում էր Իրանի ազգային դրոշի գույները:
«Ես մենամարտում էի օրինական մրցման ժամանակ Ֆրանսիայում, բայց կրելով շորտեր ու շապիկ, որը լիովին նորմալ է ողջ աշխարհի աչքերում, ես խախտեցի իմ երկրի կանոնները», – ասել է նա « L’Equipe » թերթին:
«Ես չեմ կրել հիջաբ, և ինձ մարզել է տղամարդ, որը խնդիր է որոշ մարդկանց համար »:
Իրանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հոսեյն Սոուրին հերքեց, որ Միսս Խադեմը կարող է ձերբակալվել՝ ադ տեղեկությունը վերագրելով «Սաուդյան Արաբիայի հետ կապված լրատվամիջոցներին»:
«Տիկին Խադեմը Իրանի բռնցքամարտի միության մարզիկ չէ, և բռնցքամարտի ֆեդերացիայի տեսանկյունից նրա բոլոր գործողությունները անձնական են», – մեջբերում է իրանական կիսապետական լրատվական գործակալությունը:
Իրանցի կանանց մասնակցությունը սպորտային միջոցառումներին խիստ սահմանափակ է, սակայն իշխանությունները սկսում են որոշ տեղերում ազատականացնել ոլորտները տարիների ճնշումների և քարոզարշավի արդյունքում:
Ֆեդերացիան այժմ թույլ է տալիս, որ կանայք հաճախեն բոքսի դասերի, պայմանով, որ նրանք կմարզվեն կնոջ կողմից և մրցումների ժամանակ կկրեն հիջաբ
Պարոն Մոնշիփորը այս շաբաթ նախատեսում էր վերադառնալ Իրան Միսս Խադեմիի հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես չի մեկնաբանել այս առիթով:
Ֆրանս-իրանական հարաբերություններն այսօր լարված փուլում են անցյալ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի մեկնաբանություններից հետո, որոնք զայրացած արձագանքի արժանացան Թեհրանի կողմից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ