Իրանը տնտեսությունը քայքայվում է, բայց փլուզմանը դեռ շատ ժամանակ կա

Իրանը տնտեսությունը քայքայվում է, բայց փլուզմանը դեռ շատ ժամանակ կա

Հոդվածի առանցքում

  • Փորձագիտական կարծիքների հավասարակշռությունն այն կետում է, որ Իրանի, այսպես կոչված, «դիմադրության տնտեսությունը» դիմադրելու դեռ շատ կարողություն ունի: Թեև ճնշումները մեծ վնաս են հացնում և այսօր իրանական էկոնոմիկան ավելի խոցելի է, քան 2012-15-ի երկարատև պատժամիջոցների շրջանում: Իրանի տնտեսությունը ԱՄՆ թիրախում հայտնված մեկ այլ պետության` Վենեսուելայի տնտսության պես դիսֆունկցիոնալ չէ: Այնտեղ ամերիկյան պատժամիջոցները սպառնում են ընդհանրապես ոչնչնացնել նավթ արդյունաբերելու և արտահանելու կարողությունները` գրեթե ամբողջությամբ պետությանը զրկելով եկամուտի աղբյուրից:

Ուշադրությանն արժանի

 

Անցած տարվանից ԱՄՆ-ն ավելացրեց Իրանի դեմ տնտեսական ճնշումը և ծրագրում է գարնան սկզբին ավելի խիստ պատժամիջոցների անցնել: Ֆինանսական շոկը բավական կլինի՞ իրանական տնտեսությունը շնչահեղձ անելու և ԱՄՆ-ի քննադատություններին արժանացող կառավարությանը ծնկի բերելու համար:

Փորձագիտական կարծիքների հավասարակշռությունն այն կետում է, որ Իրանի, այսպես կոչված, «դիմադրության տնտեսությունը» դիմադրելու դեռ շատ կարողություն ունի: Թեև ճնշումները մեծ վնաս են հացնում և այսօր իրանական էկոնոմիկան ավելի խոցելի է, քան 2012-15-ի երկարատև պատժամիջոցների շրջանում: Իրանի տնտեսությունը ԱՄՆ թիրախում հայտնված մեկ այլ պետության` Վենեսուելայի տնտսության պես դիսֆունկցիոնալ չէ: Այնտեղ ամերիկյան պատժամիջոցները սպառնում են ընդհանրապես ոչնչնացնել նավթ արդյունաբերելու և արտահանելու կարողությունները` գրեթե ամբողջությամբ պետությանը զրկելով եկամուտի աղբյուրից:

«Իրանական տնտեսությունն ավելի կայուն է, քան ենթադրում են որոշ «բազեներ» Սպիտակ տանը և Վաշինգտոնում ընդհանրապես, բայց ամեն ինչ վատ է և ավելի վատ է լինելու», – ասում է Eurasia Group-ում Իրանի վերլուծաբան Հենրի Ռոմը: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ռեժիմը կկարողանա խուսափել կոլապսից:

«Իրանի միակողմանի պատժամիջոցներն իսկապես վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը և ավելի շատ, քան շատերը կարող էին կանխատեսել: Բայց այսօր մենք հեռու են տնտեսության ամբողջական կոլապսից կամ ռեժիմի գոյատևմանը սպառնացող իրական վտանգից»,- ասում է Ռոմը:

Իրանի դեմ ԱՄՆ ճնշումը սկսվեց 2015-ի միջուկային պայմանագրից անցած տարի Վաշինգտոնի դուրս գալով, և ևս մեկ անգամ ընդգծվեց չորեքշաբթի, երբ Վարշավայում մեկնարկեց համաժողով 60 երկրների մասնակցությամբ, որի նպատակն է դրսևորել Իրանից Եվրոպայի աճող հիասթափությունը: Բայց Վարշավայի համաժողովին Եվրոպայի հիմնական խաղացողների` ներառյալ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԵՄ բացակայութունը ընդգծեց, որ Թեհրանի դեմ ճնշումների հարցում Վաշինգտոնը միայնակ է:

Իրանի համար վատ լուրն այն է, որ նավթի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից մի քանի ամիս անց տնտեսությունը ցնցումների մեջ է: Ազգային դրամը անկում է գրանցում, ինֆլացիան անվերահսկելի է, գործազրկության մակարդակը` բարձր, երբ անցած տարի ՀՆԱ-ն կրճատվել է և երևում է, որ այս տարի ավելի կկրճատվի: Նավթի արտահանման կրճատումը բերել է պետության եկամտի կրճատման, և ֆինանսական փոխանցումների դեմ ամերիկյան պատժամիջոցները սառեցրել են տնտեսական ակտիվությունը մի քանի ոլորտներում` ներառյալ մեքենաշինության և առաջին անրաժեշտության իրերի` մթերքի և դեղամիջոցների մասով:

«Տնտեսությունն իրականում ավելի վատ վիճակում է, քան նրանք մտածում են», – ասում է Վաշինգտոնում գործող New Iran հետազոտական կազմակերպության հիմնադիր Ալիռեզա Նադերը: Մեքենաշինական ինդուստրիան, որով Իրանը հպարտանում էր, կոլապսի եզրին է, և միաժամանակ Իրանի ԿԲ պաշտոնյաներին հաջողվել է կայունացնել փոխարժեքի տատանումը, բայց դա տեղի է ունեցել արտասահմանյան ռեզերվների հաշվին: Միաժամանակ, մսի և հիմնական դեղամիջոցների անբավարարությունն առաջացնում է բնակչության դժգոհությունը: «Դիմադրության տնտեսության գաղափարն ամբողջությամբ ֆարս է»,- ասում է Նադերը:

Իրանի համար իսկապես սարսափելի նորությունն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների ամբողջ թափը դեռ նոր է սկսել զգացվել`  նավթի արտահանման սահմանափակումներն ուժի մեջ են մտել միայն անցած տարվա նոյեմբերին: Ամերիկյան տնտեսական ճնշումը կխորացնի Իրանի իշխանությոնների տարիների կոռուպցիան և անարդյունավետ կառավարումը, ինչը բերեց խրոնիկ ինֆլյացիայի, գործազրկության և ձախողվեցին Իրանն արտասահմանյան ներդրումների համար գրավիչ դարձնելու ջանքերը: Հաշվի առնելով նաև նավթի ավելի ցածր գինը, քան Օբամայի վարչակազմի տարիներին էր, երբ ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրեց Իրանից նավթի արտահանումը, նշանակում է, որ Թեհրանն ավելի քիչ հնարավորություն ունի ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելու համար:

Անցած տարվա բյուջեի դեֆիցիտը, օրինակ, պարզվեց երկու անգամ ավելի է, քան հաշվարկել էր կառավարությունը և դա այն դեպքում, երբ նավթի արտահանումից ստացված եկամուտն ավելի մեծ էր, քան սպասվում էր: Եկամտի այլ աղբյուրները չարդարացրեցին սպասելիքները: Պետական եկամուտների նվազումը նշանակում էր ավելի մեծ դեֆիցիտ, ինչը ազդեց իրանական արժույթի վրա և ներկրումն էլ ավելի թանկացավ:

Այս տարվա բյուջեն ավելի խնդրահարույց է, քանի որ Իրանը կարտահանի օրական  1.5 մլն բարել նավթ՝ հակառակ ամերկյան պատժամիջոցներին:  (Արտահանումը կրճատվել է պատժամիջոցներից առաջ եղած օրական 2.5 մլն բարելից մինչև 1 մլն-ի): Ռոմն ասում է, որ բյուջեի նախագիծը, ինչպես երևում է, կավելացնի Իրանի կախվածությունը նավթային եկամտից, քանի որ Իրանի արտահանման այլ հնարավորությունները վտանգված են, քանի որ չի կարող վճարում ստանալ որևէ բան վաճառելուց հետո:

ԱՄՆ պաշտոնյաները հուսով են, որ այս խոցելիությունն ավելանում է: Իրանի հարցերով Պետքարտուղարության հատուկ բանագնաց Բրայան Հուքն անցած ամիս ասել է, որ ադմինիստրացիան չի արգելակի իրանական նավթի գնումը: Անցած աշնանը, երբ պատժամիջոցները վերականգնվեցին, Թրամփի ադմինիստրացիան մի քանի երկրների, ներառյալ՝ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային և Հարավային Կորեային թույլ տվեց շարունակել իրանական նավթի գնումները: Թույլտվության ժամկետն ավարտվում է մայիսին և ադմինիստրացիան պնդում է, որ այս անգամ իրանական նավթի արտահանումը կհասցնի գրեթե զրոյի:

Իրանական նավթի խոշոր ներկրողներ Չինաստանը և Հնդկասդանը դեռ դիմադրում են ներկրումները կրճատելու ԱՄՆ կոչին: Մասնավորապես Նյու Դելին ռազմավարական պատճառներ ունի Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Եվ վենեսուելական նավթի արդյունաբերման ու արտահանման վրա ամերկյան պատժամիջոցները հավանաբար կավելացնի նավթի պահանջարկը, ինչն էլ Իրանից նավթի արտահանման ամերիկյան քաղաքականության համար դժվարություններ կստեղծի:

Բայց եթե նույնիսկ ԱՄՆ-ն այս երկրների համար մայիսին երաշխավորի լրացուցիչ արտոնություններ, որպեսզի շարունակեն իրանական նավթի գնումները պահել ներկա մակարդակի վրա, Իրանի տնտեսական խնդիրներն այս տարի կընդգծվեն: Արժույթի միջազգային հիմնադրամը սպասում է, որ տնտեսությունը կկրճատվի ավելի քան երեք տոկոսով, քանի որ արտասահմանյան ներդրումներ չկան և իրանական արտադրությունն էլ խնդիրներ ունի անհրաժեշտ հումքը գնելու հարցում: Իրանն արդեն սպասում է բյուջեի զգալի դեֆիցիտի նույնիսկ նավթի արտահանման դրական կանխատեսումների ֆոնին՝ եթե դրանք լինեն սպասվածից պակաս, երկիրը ստիպված կլինի կրճատել աշխատավարձերն ու սոցիալական ծախսերը, բարձրացնել հարկերը կամ ինֆլյացիան: Այս տարբերակներից ոչ մեկը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով մեկ տարի առաջ տեղի ունեցած զանգվածային ցույցերը:

Բայց արդյոք Իրանի տնտեսական խնդիրները կնշանակեն Թրամփի վարչակազմի քաղաքական հաղթանակը, որն առնվազն նպատակ ունի փոխել Իրանի արտաքին քաղաքական վարքը, եթե ոչ տապալել ռեժիմն ընդհանրապես:

Նադերը չի կածում, որ տնտեսական կոլապսի խնդիրներ կառաջացնի Իրանի առաջնորդնեի համար, եթե երկրում չլինի ավելի կազմակերպված ընդդիմություն: Այնուամենայնիվ նա ասում է, որ խիստ տարածված ժողովրդական դժգոհություններում տեսնում է այն, ինչ անվանում է նախահեղափոխական տրամադրություն: Շատ իրանցիներ դժգոհ են նախագահ Ռոուհանիի տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև այլ հարցերում:

Բայց Իրանը, որն այս տարի տոնում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը, նույնիսկ դժվարագույն իրավիճակում Արևմուտքի ճնշումներին պատասխանում է կրկնապատկելով այն քաղաքականությունը, որից դժգոհում է ԱՄՆ-ը:

«Իրանն ամրապնդում է իր տարածաշրջանային հաղթանակները՝ ամբողջությամբ անտեսելով հրթիռային ծրագրին վերջ տալու արևմտյան երկրների կոչերը», – ասում է ԵԽ-ում Մերձավոր արևելքի և Հարավային Աֆրիկայի ծրագրի տնօրեն Էլլի Գերանմայնը:

1979-ի հեղափոխությունից հետո, որով գահնընկեց արվեց շահը և հաստատվեց Իսլամական հանրապետությունը, Իրանն ԱՄՆ տնտեսական թիրախում է: Բայց այս երկիրը միայն ավելացնում է տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը և անկայունություն է տարածում ռեգիոնում: Նույնիսկ հիմա, հակառակ վերականգնված պատժամիջոցներին, Իրանը շարունակում է հրթիռների փորձարկումները և արբանյակներ է բաց թողնում՝ շարունակելով աջակցել Սիրիայում և Եմենում գործող ուժերի:

«ԱՄՆ-ի առավեկագույն ճնշման քաղաքականությունը շարունակվում է, բայց մենք չենք տեսնում այն արդյուքները, որոնց սպասում էր Թրամփի վարչակազմը», – ասում է Գերանմայնը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժիններ՝ Ռեգիոն, Իրան, ԱՄՆ, քաղաքականություն, տնտեսություն

Write a comment