Իրանի դրոնային հարձակումը Թրամփի համար ռազմական և քաղաքական սպառնալիք է

Իրանի դրոնային հարձակումը Թրամփի համար ռազմական և քաղաքական սպառնալիք է

Հոդվածի առանցքում

  • Շաբաթ առավոտյան, սաուդյան ժամանակով երեկոյան 4-ին, անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթով հարուստ արևելյան նահանգում գտնվող Խուարիսի նավթադաշտի և Աբքայքի գործարանի վրա: Արևելյան նահանգում են ապրում Սաուդյան Արաբիայի շիաների մեծ մասը: Գրեթե անմիջապես սաուդացիները կիսով չափ դադարեցրեցին նավթի արդյունահանումը:  Արդյունքում նավթի գինը, որը մեկ բարելի դիմաց մոտ 50 դոլար էր, արագորեն բարձրացավ մոտ 15 տոկոսով և կանխատեսվում էր, որ կբարձրանա նույնիսկ ավելի շատ:

Ուշադրությանն արժանի

 

Շաբաթ առավոտյան, սաուդյան ժամանակով երեկոյան 4-ին, անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթով հարուստ արևելյան նահանգում գտնվող Խուարիսի նավթադաշտի և Աբքայքի գործարանի վրա: Արևելյան նահանգում են ապրում Սաուդյան Արաբիայի շիաների մեծ մասը: Գրեթե անմիջապես սաուդացիները կիսով չափ դադարեցրեցին նավթի արդյունահանումը:  Արդյունքում նավթի գինը, որը մեկ բարելի դիմաց մոտ 50 դոլար էր, արագորեն բարձրացավ մոտ 15 տոկոսով և կանխատեսվում էր, որ կբարձրանա նույնիսկ ավելի շատ:

Չնայած Եմենի հութի ապստամբները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը, գործողության բարդությունը, անօդաչուների հետագիծը ցույց տվեցին, որ Իրանը ևս մեղավոր է:

Saudi Aramco-ին պատկանող նավթադաշտի և թագավորության նավթավերամշակման խոշորագույն գործարանի վրա հարձակման օրը պատահական չի ընտրվել: Դա տեղի է ունեցել նախքան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման նիստը, որի ժամանակ մեծանում էր հավանականությունը, որ նախագահներ Դոնալդ Թրամփը և Հասան Ռոհանին առաջին անգամ կհանդիպեն: Իրանում ոչ բոլորը կարող էին երջանիկ լինել թեև փոքր հնարավորությունից, որ այդ հանդիպումը ճանապարհ կբացի իրենց երկրի և Միացյալ Նահանգների միջև որոշ պայմանավորվածությունների համար:

Ցանկացած նման հանարավորւթյուն կարող է նշանակել քաղաքական սպառնալիք Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հրամանատար Քասեմ Սոլեյմանիի համար: Ամերիկա-իրանական նոր փոխըմբռնումը կարող էր նշանակել Իրանի միջուկային գործարքի վերածնունդը: Նույնիսկ 2017-ի վերջին, երբ Թրամփը սպառնում էր հրաժարվել գործարքից, բայց դեռ չէր արել դա, հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը պնդում էր, որ Իրանի համար առանց դրա ավելի լավ կլինի:

Եվ նույնիսկ ավելի վատ, քան բուն համաձայնագրի վերածնունդն է, հավանականությունն էր, որ ցանկացած նոր պայմանավորվածություն կսահմանափակի տարածաշրջանում Իրանի գործողությունների ազատությունը: Հեղափոխության պահապանների կորպուսը դեռ ակտիվ ներգրավված է Սիրիայում, Իրաքում և Լիբանանում ռազմական գործողություններին, գլխավորում է Իսրայելի դեմ արշավը, համարվում էր ամենամեծ պարտվողը: Մյուս կողմից, «Մեծ սատանայի» հետ որևէ պայմանավորվածության բացակայության դեպքում կորպուստ կարող էր ակնկալել պահպանել իր ազդեցությունը այս բոլոր շրջաններում՝ միաժամանակ ձգտելով ընդլայնել տարածաշրջանի այլ ուղղություններով:

Սաուդյան օբյեկտների վրա հարձակումը ձեռնտու է Իրանին և հատկապես հեղափոխության պահապանների կորպուսին: Նավթի գնի կտրուկ աճի պայմաններում Թեհրանը խոստանում է ավելացնել եկամուտները այն ժամանակ, երբ բախվում է արևմտյան, հատկապես ամերիկյան պատժամիջոցներից տուժած բնակչության աճող վրդովմունքին: Հաշվի առնելով կորպուսի գերակայությունը իրանական տնտեսության առանցքային ոլորտներում, այն շահում է տնտեսության ցանկացած բարելավումից՝ կապված նավթի գնի բարձրացման հետ:

Այն, որ Իրանը կարող էր հաջողությամբ անօդաչուներով նման ստորացուցիչ հարված հասցնել, նաև ցույց տվեց, որ անօդաչու թռչող տեխնոլոգիան այլևս Արևմուտքի մենաշնորհը չէ, եթե այն իրականում եղել է: Այժմ, երբ այն գտնվում է Իրանի այաթոլլաների նմանների ձեռքում, այդ համակարգերի զարգացման և գործածման սահմանափակումներ պարտադրելու հավանականությունը, ամենայն հավանականությամբ, անօգուտ է: Հարձակումը ցույց տվեց, որ Իրանը կարող է լուրջ ռազմական սպառնալիքներ գործադրել տարածաշրջանում իր հարևանների դեմ՝ չնայած տնտեսական սահմանափակումներին:

Վերջապես, հարձակումը, հնարավոր է, ոչ միայն տապալեց Թրամփ-Ռոհանի հանդիպման ցանկացած հնարավորություն, դրանով Թրամփին զրկեց Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդ լինելու հնարավորությունից: Եթե, ավելի լուրջ, սաուդյան օբյեկտների նկատմամբ իրանական հարվածը Դոնալդ Թրամփին դրեց տհաճ երկընտրանքի առաջ:

Եթե իրականում հաստատվի, որ հարձակում ոչ թե  հութիները, այլ իրանցիներն են նախաձեռնել, Թրամփը պետք է որոշի՝ արդյոք և ինչպես արձագանքել իրանական սադրանքին: Եթե նա հարձակում սկսի իրանական թիրախների վրա, գուցե նավթի վերամշակման գործարանների վրա, Թեհրանը կարող է պատասխանել՝ հեղափոխության պահապանների կորպուսի ուժերն ուղղելով Իրաքում, Աֆղանստանում ամերիկյան ուժերի դեմ: Ակնկալվում է, որ Թեհրանում թիրախ կդարձնի նաև ԱՄՆ քաղաքացիներին, որտեղ էլ նրանք գտնվեն: Ամեն դեպքում, էսկալացիայի ռիսկը մեծ կլինի, և Թրամփը, որը խոստացել էր ամերիկյան հասարակությանը դուրս բերել Ամերիկան մերձավորարևելյան պատերազմներից, կարող էր հայտնվել ևս մեկ պատերազմում:

Եթե, մյուս կողմից, Թրամփը չգնա ռազմական հաշվեհարդարի, նա, անշուշտ, կկորցներ իր դեմքը, և ոչ միայն ԱՄՆ-ի Ծոցի դաշնակիցների և Իսրայելի առաջ: Ամենավատն այն է, որ նրա պասիվությունը կարող են չընդունել շատ ամերիկացիներ, որոնց վրդովմունքը Իրանի դեմ չի թուլացել 1979-ի պատանդների ճգնաժամից հետո: Ամեն դեպքում 2020-ին վերընտրվելու նրա հեռանկարը լուրջ վտանգի տակ կլինեի:

Թրամփը զարգացրել է կոշտ խոսելու և մեղմ գործելու իր հմտությունը: Հնարավոր է, որ այս անգամ էլ նա գտնի այդ ճանապարհը՝ փրկելով իր ընտրական հեռանկարը և կանխելով պատերազմը, բայց, այնուամենայնիվ, այս անգամ նա կարող է պարզել, որ միայնխոսակցությունները չեն լուծի այն ճգնաժամը, որն այժմ կանգնած է իր առաջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment