Իրանական տանկերի նավթը վաճառվել է՝ հակառակ ԱՄՆ սպառնալիքներին
Հոդվածի առանցքում
- Տանկերը, որին կասկածում էին միջազգային պատժամիջոցներին հակառակ իրանական նավթը Սիրիա հասցնելու մեջ, վաճառել է բեռը, հայտարարել է Իրանը: Հուլիսին բրիտանական ծովայիններն այն բռնագրավեցին Ջիբրալթարի ջրերում և մինչև օգոստոսի 15-ը նավը կալանքի տակ էր: Միայն երբ Իրանը հավաստիացրեց, որ տանկերը չի նավարկի դեպի Սիրիա, նավն տանկերն արձակվեց:
Ուշադրությանն արժանի
Տանկերը, որին կասկածում էին միջազգային պատժամիջոցներին հակառակ իրանական նավթը Սիրիա հասցնելու մեջ, վաճառել է բեռը, հայտարարել է Իրանը:
Արբանյակային լուսանկարներում երևում էր ուրբաթ օրը Adrian Darya-1 նավը Սիրիայի ափերի մոտ էր:
Նավը հայտնվել էր ԱՄՆ-Իրան դիվանագիտական բախման կենտրոնում:
Հուլիսին բրիտանական ծովայիններն այն բռնագրավեցին Ջիբրալթարի ջրերում և մինչև օգոստոսի 15-ը նավը կալանքի տակ էր: Միայն երբ Իրանը հավաստիացրեց, որ տանկերը չի նավարկի դեպի Սիրիա, նավն ազատ արձակվեց:
Կիրակի օրը ԱՄՆ-ը խոստացավ պատժամիջոցներ կիրառել այս տանկերի վրա եղած նավթը գնող ցանկացած անձի և ընկերության դեմ:
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իրանի վրա», – Ռոյթերսին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սիգալ Մանդելքերը:
Իրանի բռնագրաված բրիտանական տանկերը ևս, որը շատերը համարում էին պատասխան գործողություն, Թեհրանը պատրաստվում է ազատ արձակվել, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը:
Stena Impero-ն անցնում է վերջնական իրավական գործընթացները և շուտով ազատ կարձակվի, ասել է խոսնակ Աբբաս Մուսավին:
Նավը իրանական կողմում պահվում է հուլիսի 19-ից՝ իբր ծովային օրենսդրությունը խախտելու համար, և Իրանը հետևողականորեն հերքում է, թե դրա առգրավումը որևէ կապ ունի իրանական տանկերի կալանքի հետ:
Արբանյակային լուսանկարներ հրապարակող Maxar ընկերությունը ներկայացրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ Adrian Darya-ն ուրբաթ օրը սիրիական Թարթուս նավահանգստից երկու ծովային մղոն հեռավորության վրա է:
Տանկերի վրա կար 2,1 միլիոն բարել իրանական նավթ:
ԱՄՆ-ը օգոստոսին պաշտոնապես դիմել է նավն ազատ չարձակելու պահանջով, բայց Ջիբրալթարի դատարանները մերժել են դիմումը:
Տանկերի ճակատագիրն ավելի բարդացավ ամերիկյան և եվրոպական առաջնորդների կողմից իրանական հարցի շուրջ տարբեր մոտեցումներով:
Անցած տարի ԱՄՆ-ը դուրս եկավ 2015-ի միջազգային գործարքից և վերականգնեց պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը դադարեցրել է գործարքի որոշ պարտավորությունների կատարումը:
ԵՄ-ն ձգտում է փրկել այդ համաձայնագիրը: Իրանական տանկերը առգրավվեց, քանի որ կասկածվում էր ԵՄ պատժամիջոցները խախտելոով Սիրիա մեկնելու մեջ:
Ջիբրալթարի իշխանությունները նավը ազատ են արձակել օգոստոսի 15-ին, երբ Իրանից հավաստիացում են ստացել, որ այն չի բեռնաթափվի Սիրիայում:
Դրանից հետո ԱՄՆ-ը փորձում է գրավել տանկերը, որը հիմա Վաշինգտոնի սև ցուցակում է: Սա նշանակում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն դրան օգնություն ցուցաբերած ցանկացած երկրի դեմ: Այդ ժամանակից ի վեր տանկերը նավարկվում է Միջերկրական ծովում՝ դեպի արևելք:
Այս շաբաթվա սկզբին նույնիսկ պարզվեց, որ ԱՄՆ մի պաշտոնյա նավի նավապետին առաջարկել էր միլիոնավոր դոլարներ, եթե նա փոխի ուղղությունը և տանկերը նավարկի դեպի ինչ-որ տեղ, ուր ԱՄՆ-ն ի վիճակի կլինի առգրավել այն:
Շաբաթ օրը արբանյակային լուսանկարների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ