Իրանի նախագահ. Պարսից ծոցում անվտանգության համակարգը կարող է փլուզվել մեկ սխալի պատճառով

Իրանի նախագահ. Պարսից ծոցում անվտանգության համակարգը կարող է փլուզվել մեկ սխալի պատճառով

Հոդվածի առանցքում

  • Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները մասնակցում է «միջազգային ծովահենության» իր երկրի դեմ՝ նորից տնտեսական պատժամիջոցները սահմանելով և դուրս գալով միջուկային գործարքից: Իրանը «երբեք չի բանակցելու թշնամու հետ, որը ցանկանում է Իրանին ծնկի բերել աղքատության զենքով: Դադարեցրեք պատժամիջոցները, որպեսզի բանակցություններ սկսելու ճանապարհը բացվի», - ասել է Ռոհանին իր խիստ սպասված ելույթում:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի նախագահը համաշխարհային առաջնորդներին նախազգուշացրել է, որ Պարսից ծոցում անվտանգությունը կարող է արագ փլուզվել «մեկ սխալի պատճառով», և ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի դեմ «անողոք տնտեսական ահաբեկչություն» իրականացնելու մեջ:

Նույն օրը, երբ նախագահ Հասան Ռոհանին խոսեց այս մասին, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ՝ չինական վեց ընկերությունների և նրանց ղեկավարների արգելելով շարունակել իրանական նավթի փոխադրումները:

Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները մասնակցում է «միջազգային ծովահենության» իր երկրի դեմ՝ նորից տնտեսական պատժամիջոցները սահմանելով և դուրս գալով միջուկային գործարքից:

Իրանը «երբեք չի բանակցելու թշնամու հետ, որը ցանկանում է Իրանին ծնկի բերել աղքատության զենքով: Դադարեցրեք պատժամիջոցները, որպեսզի բանակցություններ սկսելու ճանապարհը բացվի», – ասել է Ռոհանին իր խիստ սպասված ելույթում:

Իրանի պետական հեռուստատեսությունը Ռոհանիի ելույթը հեռարձակել է 80 միլիոն բնակչությամբ երկրի ամբողջ տարածքում: Իրանցիներից շատերի վրա ազդում են այն պատժամիջոցները, որոնք Իրանի տնտեսությունը տանում են դեպի տապալում և սահմանափակում են նավթը արտասահմանում վաճառելու Թեհրանի հնարավորությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց վերջին պատժամիջոցների մասին, որոնցով կսառեցնեն բոլոր այն ակտիվները, որոնց սեփականատերերը բիզնես են վարում իրանցիների հետ:

«Մենք ասում ենք Չինաստանին և բոլոր պետություններին, որ պատժամիջոցներ կկիրառենք ցանկացած խախտման համար», – ասել է Պոմպեոն՝ «Միասին ընդդեմ միջուկային Իրանի» միջոցառման ժամանակ:

Տարածաշրջանում լարվածությունն աճում է, քանի որ միջուկային գործարքը տապալվում է նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո: Իրանը վերադարձել է միջուկային հարստացման իր ծրագրին, քանի որ անցած տարի Թրամփը որոշեց դուրս գալ համաձայնագրից և Իրանի նկատմամբ լայն պատժամիջոցներ կիրառեց, չնայած որ Թեհրանը չէր խախտել միջուկային գործարքի պայմանները:

Էսկալացիոն ճգնաժամը մտավախություն է առաջացրել, որ Իրանի հետ անմիջական բախումը կարող է բռնկել տարածաշրջանը: Այս սցենարից բոլորը, ներռայալ Իրանը և Սաուդյան Արաբիան, ցանկանում են խուսափել:

Միացյալ Նահանգները վերջին ամիսներին ռազմական հավելյալ ուժ է ուղարյել և ամրացրե իր անվտանգային ներկայությունը Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում:

Ռոհանին ԱՄՆ-ի մասին այս հայտարարությունը արեց, երբ Թրամփը Իրանը որակեց մոլորակի համար «ամենամեծ սպառնալիքներից մեկը»:

Չնայած ելույթի ընթացքում Ռոհանիին չափավոր էր, նրա ձևակերպումների բովանդակությունը խիստ էր:

«Մեր տարածաշրջանը փլուզման եզրին է, քանի որ մեկ սխալը կարող է մեծ կրակ առաջացնել», – ասել է նա ՝ հավելելով, որ այն անվտանգ կդառնա միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ զորքը դուրս բերվի:

«Անվտանգություն չի լինի ամերիկյան զենք միջամտությամբ: Անվտանգությունը չի կարող ձեռք բերվել կամ մատակարարվել օտարերկրյա կառավարությունների կողմից»,- ասել է նա:

 

Եվրոպայում դիվանագիտական ջանքերով փորձում են փրկել միջուկային գործարքը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելով:

Ռոհանին ասում է, որ Իրանը «միայն գեղեցիկ բառեր է լսել»:

«Բոլորի համար այժմ պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգները հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից, և Եվրոպան անկարող է կատարել իր ստանձնած պարտավորությունները: Մեր համբերությունը սահման ունի», – ասել է նա:

Նրա ելույթից անմիջապես առաջ, համաձայնագրի մյուս ստորագրողները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իրանը, շեշտեցին, որ փորձում են պահպանել գործարքը:

Իրանն ավելի ու ավելի է մեկուսանում: Ըստ երևույթին, եվրոպական դիրքորոշումները փոխվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որը ցնցեց նավթի գները և ժամանակավորապես դադարեցրեց թագավորությունում ամենօրյա համաշխարհային հումքի արտադրության գրեթե 6%-ը:

Համատեղ հայտարարության մեջ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միացել են ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային և մեղադրել են Իրանում հարձակման՝ ասելով՝ եկել է ժամանակը, որ Իրանը ընդունի բանակցությունների հրավերը իր հրթիռային ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Սրանք այն երկու հիմնական ուղղություններ են, որոնց Թրամփի կարծիքով, Օբամայի վարչակազմի օրոք միջուկային գործարքը չի անդրադարձել:

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների մեջ որևէ ներգրավվածությունը և ասում է, որ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի կողմից ցանկացած պատասխան կհանգեցնի «լայնամասշտաբ պատերազմի»:

Ռոհանին դիմել է նաև Իրանի հարևաններին՝ ասելով, որ իրենց ճակատագրերը միահյուսված են և շեշտելով, որ Իրանի անվտանգությունը անբաժանելի է տարածաշրջանային անվտանգությունից:

Ռոհանին խոսել է Իրանի առաջարկած Հույսի Կոալիցիայի կամ Հորմուզի խաղաղության նախաձեռնության մասին, որը Թեհրանը նախատեսում է կազմավորել ՄԱԿ-ի հովանու ներքո և ներգրավել տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք իրար հետ ենք հարևաններ, ոչ թե Միացյալ Նահանգների հետ», – ասել է նա:

Անօդաչուների և հրթիռային հարվածները Սաուդյան նավթային ենթակառուցվածքների վրա հաջորդեցին ամիսներ շարունակ նավթային տանկերների վրա ավելի ցածր մակարդակի հարձակումներինև Հորմուզի նեղուցում Իրանի կողմից ԱՄՆ-ի հսկիչ անօդաչուի խոցմանը:  ԱՄՆ-ն և տարածաշրջանային դաշնակիցները մեղադրում են Իրանի նաև այլ հարձակումների մեջ: Թեհրանը հերքում է իր մեղքը:

Երկուշաբթի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը: Ռոհանին ևս ավարտեց իր ելույթը՝ նշելով, որ դեռ դիվանագիտության տեղ կա:

«Եկեք վերադառնանք արդարության, խաղաղության, օրենքի, պարտավորության և խոստումների, վերջապես բանակցությունների սեղան», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment