Իրանի նախագահ. ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական պատերազմ են» Իրանի դեմ

Իրանի նախագահ. ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական պատերազմ են» Իրանի դեմ

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի օրը Իրանի նախագահն ԱՄՆ-ի պատժամիջոցները ներկայացրել է որպես իր երկրի դեմ իրականացվող տնտեսական պատերազմ և շեշտել, որ «տնտեսական պատերազմը ավելի բարդ է, քան իրական պատերազմը»: Հասան Ռոհանին խոսել է դրա մասին Պարսից ծոցի նավահանգիստ Բանդար Աբբաս քաղաքում կառուցված նավթամշակող գործարանիբացման ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի օրը Իրանի նախագահն ԱՄՆ-ի պատժամիջոցները ներկայացրել է որպես իր երկրի դեմ իրականացվող տնտեսական պատերազմ և շեշտել, որ «տնտեսական պատերազմը ավելի բարդ է, քան իրական պատերազմը»:

Հասան Ռոհանին խոսել է դրա մասին Պարսից ծոցի նավահանգիստ Բանդար Աբբաս քաղաքում կառուցված նավթամշակող գործարանիբացման ժամանակ: Նավթամշակող գործարանի շինարարությունը սկսվել է 2006 թվականին: Այն այժմ ունի 400.000 բարել վերարտադրելու կարողույուն, ինչը կազմում է Իրանի 2.1 մլն բարել կարողության շուրջ 20 տոկոսը:

Ռոհանին բարձր է գնահատել այս ձեռնարկության հիմնումը՝ ելույթ ունենալով հեռուստատեսային եթերում: Նա  ասել է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից «Իրանի նկատմամբ ամենաբարձր պատժամիջոցների կիրառմանը» հակառակ:

Անցյած տարի Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ներառում էր այլ խոշոր տերություններ ևս: Այն նաև վերահաստատեց Իրանի դեմ պատժամիջոցները `ուղղված Իրանի համար կենսական նշանակություն ունեցող նավթային ոլորտին:

«Այս իրավիճակում մենք մեծ ազգային ծրագրեր ենք սկսել», – հայտարարել է Ռոհանին բացման արարողության ժամանակ՝ ավելացնելով, որ դա ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների ջանքերն են` Իրանի վրա ճնշում գործադրելու համար:

Երկուշաբթի օրը Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հերքել է ԱՄՆ-ի հակահետախուզության նախկին մասնագետի զեկույցն այն մասին, որ Իրանը խախտել է համաձայնագիրըչնայած FBI- ի նախազգուշացումներին: 39-ամյա Մոնիկա Էլֆրիդե Ուիթին մեղադրանք է առաջադրվել Թեհրանի կառավարությանը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, այդ թվում ` Պենտագոնի գաղտնի կոդերի և ծրագրերի մասին:

«Կարծում եմ, դա ճիշտ չէ և դա Իրանի դեմ ուղղված լրատվամիջոցների քարոզչություն է», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment