Իրանական տանկերը փոխել է ուղղությունը և Թուրքիայի փոխարեն շարժվում է դեպի արևմուտք

Իրանական տանկերը փոխել է ուղղությունը և Թուրքիայի փոխարեն շարժվում է դեպի արևմուտք

Հոդվածի առանցքում

  • Իրանական նավթային տանկեր Ադրիան Դարյա 1-ը, որը Ջիբրալթարի նավահանգստից ազատ արձակվելով ուղևորվում էր Միջերկրական ծով՝ դեպի Թուրքիա, կարծես թե փոխել է ուղղությունը և այժմ ուղևորվում է դեպի արևմուտք, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը ՝ վկայակոչելով նավերի շարժին հետևող MarineTraffic կայքի տվյալները:

Ուշադրությանն արժանի

 

Իրանական նավթային տանկեր Ադրիան Դարյա 1-ը, որը Ջիբրալթարի նավահանգստից ազատ արձակվելով ուղևորվում էր Միջերկրական ծով՝ դեպի Թուրքիա, կարծես թե փոխել է ուղղությունը և այժմ ուղևորվում է դեպի արևմուտք, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը ՝ վկայակոչելով նավերի շարժին հետևող MarineTraffic կայքի տվյալները:

Ադրիան Դարյա 1-ը, որի նախկին անունը Գրեյս 1 է, հուլիսի սկզբին ձերբակալվել էր բրիտանական ջրերում՝ Ջիբրալթարի տարածքում՝ Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցները խախտելու կասկածանքով: Այս ամսվա սկզբին Ջիբրալթարն ազատ արձակեց իրանական տանկերը, երբ Թեհրանը հավաստիացրեց, որ իր նավթային բեռները չեն մեկնի Սիրիա:

Մի քանի օր հետո ԱՄՆ-ը նախազգուշացրեց, որ Ջիբրալթարի կողմից բաց թողնված իրանական նավթային տանկերի հետ գործ ունեցող յուրաքանչյուր անձ պատժամիջոցների կենթարկի: Իրանը հայտարարեց, որ վաճառել է այժմ արդեն շատ հայտնի տանկերում եղած հում նավթի բեռը: Իրանը չգիտի, թե այժմ ուր է գտնվում տանկերը, գրում են իրանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Իրանի վարչակազմի խոսնակ Ալի Ռաբիին:

Տանկերը Ջիբրալթարից հեռացել է ավելի քան մեկ շաբաթ առաջ, երբ Ջիբրալթարի կառավարությունը հայտարարել էր, որ ի վիճակի չէ ստանալ Ջիբրալթարի Գերագույն դատարանի հրամանը՝ ԱՄՆ-ի պահանջով տանկերը ձերբակալված պահելու համար:

Անցյալ շաբաթ Ադրիան Դարյա 1-ը ուղևորվում էր Հունաստանի հարավ, երբ շաբաթ օրը ազդարարվեց, որ այն, հնարավոր է, կանգ է առել թուրքական Մերսին նավահանգստում: ԱՄՆ-ը շարունակեց նախազգուշացնել, որ պատժամիջոցներ կսահմանի բոլոր  նրանց դեմ, ովքեր կդիպչեն տանկերին կամ դրա վրա եղած նավթին:

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթել է. «Չի կարելի թույլ տալ, որ Թուրքիա ուղևորվող Ադրիան Դարիա 1-ի ապօրինի նավթը բեռնաթափվի նավահանգիստում կամ ծովում»:

Ռոյթերսը գործակալությունը ներկայացնում է Reinitiv Eikon-ի տվյալները և գրում է, որ երկուշաբթի օրվա դրությամբ Միջերկրական ծովի Կրետե կղզուց արևմուտք գտնվող Ադրիան Դարյա 1-ը այլևս չի գրանցվել որպես Թուրքիա ուղևորվող:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment