Իրանի արտգործնախարարը անհանգստություն է հայտնել Եվրոպայում հակամուսուլմանական ցույցերի կապակցությամբ

Իրանի արտգործնախարարը անհանգստություն է հայտնել Եվրոպայում հակամուսուլմանական ցույցերի կապակցությամբ

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամներն և Գերմանիան, որոնք հայտնի են P5+1 ձևաչափով, փորձում են բանակցել Իրանի հետ գործարքի վերաբերյալ, որը արդյունավետորեն կարգելափակի Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև զենքի մակարդակի: Իր հերթին Իրանը ցանկանում է արևմտյան պատժամիջոցների դադարեցումը, կամ առնվազն նվազեցումը:
  • «Մենք հավատում են, որ սրբությունները պետք է հարգվեն»,-նշեց Զարիֆը: «Եվ եթե մենք չսովորենք հարգել միմյանց, ապա շատ դժվար կլինի տարբեր հայացքների, մշակույթների ու քաղաքակրթությունների աշխարհում: Մենք ունակ չենք լինի մասնակցել լուրջ բանակցությունների, եթե մենք սկսենք չհարգել միմյանց արժեքներն ու սրբությունները»:
  • Ե՛վ Իրանի և՛ ԱՄՆ կառավարությունները տանը դժվարին դիմակայություն են մղում գործարքի ընդդիմադիրների հետ: Կոնգրեսի որոշ անդամներ՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ, նոր պատժամիջոցներ են ուզում կիրառել, մի քայլ, որը, ըստ որոշ փորձագետների, կարող է ստիպել Իրանին վերսկսել ուրանի հարստացումը՝ առանց այն սահմանափակումների, որոնց Իրանը համաձայնվել է ժամանակավոր պակտով:
  • Մի քանի օր անց, Իրանի գերագույն առաջնորդը՝ այաթոլլահ Ալի Խամենեյը, հոռետեսական կերպով է արտահայտվել բանակցությունների վերաբերյալ՝ չնայած ուղղակի կերպով դեմ չի եղել դրանց: Նա ասել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել պատժամիջոցների վերացուման հարցում և որ «ջանքերը պետք է գործադրվեն Իրանին պատժամիջոցների նկատմամբ ավելի դիմակայուն դարձնելու համար»:

Ուշադրությանն արժանի

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը անհանգստություն է արտահայտել «չափազանց վտանգավոր» հակամուսուլմանական ցույցերի կապակցությամբ, որոնք տեղի են ունենում Եվրոպայում, և կոչ է արել հարգել մարդկանց հավատը Փարիզի ամսագրի գրասենյակում կատարված սպանդի արդյունքում:

Զարիֆը լրագրողների առաջ խոսել է իր և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումից առաջ, որը մոտ վեց ժամ է տևել և կոչված էր քննարկել երկարաժամկետ բանակցությունները Իրանի միջուկային ներուժի նվազեցման վերաբերյալ:

Զարիֆն ու Քերրին մյուս շաբաթ նախատեսում են մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումին Շվեյցարիայի Դավոսում և ակնկալում են այնտեղ դարձյալ քննարկել հարցը:

ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամներն և Գերմանիան, որոնք հայտնի են P5+1 ձևաչափով, փորձում են բանակցել Իրանի հետ գործարքի վերաբերյալ, որը արդյունավետորեն կարգելափակի Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև զենքի մակարդակի: Իր հերթին Իրանը ցանկանում է արևմտյան պատժամիջոցների դադարեցումը, կամ առնվազն նվազեցումը:

Բանակցությունները մեկ տարուց ավել է, ինչ ձգվում են առանց որևէ բանաձևի ընդունման, և վերջնաժամկետը երկու անգամ երկարացվել է: Այժմ վերջնաժամկետը ձգվել է մինչև հունիսի 30-ը, չնայած Քերրին ասաց, որ եթե մարտին զգալի արդյունք չլինի, ապա հարկ կլինի, որ բանակցողները վերանայեն՝  արդյո՞ք կարիք կա շարունակել:«Ահա թե ինչու ենք մենք այստեղ»,-ասել է Զարիֆը, երբ նրան հարցրեցին, թե արդյոք նա լավատես է եղել բանակցությունների շարունակման հարցում:

Քանի որ նա սպասում էր Քերրիի գալուն չորեքշաբթվա մի քանի հանդիպումներից առաջինի համար, լրագրողները Զարիֆին բազմաթիվ հարցեր տվեցին, որոնց նա սիրալիր պատասխանեց: Նա նաև բացատրեց վարչակարգի քաղաքականությունը կապված միջուկային զենքի ստեղծման հարցում ԱՄՆ-ի կասկածների հետ: Նա տրամաբանական արձագանք տվեց, երբ սկսեցին քննարկել Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, որը տպագրվել էր չորեքշաբթի օրը փարիզյան երգիծական թերթ Չարլի Հեբդոյում՝ խորհելով, որ աշխարհը հոյակապ վայր կլինի, եթե բոլորը հարգեն մյուսների կարծիքները:

«Մենք հավատում են, որ սրբությունները պետք է հարգվեն»,-նշեց Զարիֆը:  «Եվ եթե մենք չսովորենք հարգել միմյանց, ապա շատ դժվար կլինի տարբեր հայացքների, մշակույթների ու քաղաքակրթությունների աշխարհում: Մենք ունակ չենք լինի մասնակցել լուրջ բանակցությունների, եթե մենք սկսենք չհարգել միմյանց արժեքներն ու սրբությունները»:

Նա ավելացրեց. «Կարծում եմ կհամաձայեք, որ մենք շատ ավելի ապահով կլինեինք, աշխարհը ավելի խելամիտ կլիներ, եթե մենք մեր տարբերությունների վերաբերյալ մասնակցեինք լուրջ երկխոսությանը, լուրջ բանավեճին: Այդժամ մենք կգտնեին, որ այն ինչ միացնում է մեզ շատ ավելի արժեքավոր է, քան այն, ինչ բաժանում է մեզ»:

Չարլի Հեբդոն դեպքերից հետո դուրս եկած առաջին համարի կազմի վրա պատկերվում է մինչև ատամները զինված դիմակավոր երկու ահաբեկիչ իսլամիստի ծաղրանկար, ովքեր հարձակվել էին գրասենյակի վրա մեկ շաբաթ առաջ՝ Ֆրանսիայում տասնամյակի ամենամահաբեր հարձակման ընթացքում սպանելով 12 մարդու:

Գրոհայինը, ով համախոհ էր երկու հարձակվողների արարքին, անցած հինգշաբթի սպանեց կին ոստիկանին, իսկ ուրբաթ օրը կոշերային մթերային խանութում չորս հրեա գերիներին: Երեք գրոհայիններն էլ սպանվել են ուրբաթ օրը տեղի ունեցած ոստիկանության ռեյդի ժամանակ:

Անհանգստություն հայտնելով Եվրոպայում հակաիսլամական ցույցերի կապակցությամբ՝ Զարիֆը ասաց, որ ծայրահեղականների խնդիրները «շատ լուրջ են» թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Եվրոպայում:

«Դուք այստեղ՝ Եվրոպայում, ցույցեր եք տեսել, որոնք չափազանց վտանգավոր են: Մենք պետք է դրանցից ելք գտնենք»,-նշել է նա:

Պատասխանելով Վաշինգթոն Փոսթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի մասին հարցին, ով Թեհրանում բանտարկվել է առանց դատապաշտպանի ավելի քան հինգ ամիս՝ Զարիֆը պատասխանեց, որ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի «հումանիտար օգնություն» ապահովի, իսկ գործը դատարանում է: Սակայն նա հստակեցրեց, որ շատ քիչ բան կարող է անել այդ իրադրության հետ կապված:

Միջուկային բանակցությունները, որը ներառում է ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Իրանը, կշարունակվեն մինչև շաբաթ: P5+1 պետությունների և Իրանի միջև բանակցությունները նախատեսված է սկսել կիրակի օրվանից:

Ե՛վ Իրանի և՛ ԱՄՆ կառավարությունները տանը դժվարին դիմակայություն են մղում գործարքի ընդդիմադիրների հետ: Կոնգրեսի որոշ անդամներ՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ, նոր պատժամիջոցներ են ուզում կիրառել, մի քայլ, որը, ըստ որոշ փորձագետների, կարող է ստիպել Իրանին վերսկսել ուրանի հարստացումը՝ առանց այն սահմանափակումների, որոնց Իրանը համաձայնվել է ժամանակավոր պակտով:

Իսկ Իրանում, նախագահ Հասան Ռոուհանին բախվում է ընդդիմադիրների, ովքեր զգուշանում են ԱՄՆ-ի հետ գործարք կնքելուց, որին անհաշտ թշնամի են համարում: Հունիսի 4-ի ճառում Ռոուհանին՝ իրանական չափավորը, արձագանքել է նրանց:«Մեր նպատակները կապված չեն ցենտրիֆուգաների հետ»,- նշել է Ռոուհանին՝ անդրադառնալով ուրանի հարստացման մեքենաներին, որոնց թիվը P5+1 պետությունները ցանկանում են զգալիորեն կրճատել: Նա նաև հանրաքվե է առաջարկել այս հարցում:

Մի քանի օր անց, Իրանի գերագույն առաջնորդը՝ այաթոլլահ Ալի Խամենեյը, հոռետեսական կերպով է արտահայտվել բանակցությունների վերաբերյալ՝ չնայած ուղղակի կերպով դեմ չի եղել դրանց: Նա ասել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել պատժամիջոցների վերացուման հարցում և որ «ջանքերը պետք է գործադրվեն Իրանին պատժամիջոցների նկատմամբ ավելի դիմակայուն դարձնելու համար»:

Ժնևյան բանակցությունները պետք է հիմք դնեն հետագա բանակցությունների համար և ոչ մի բեկում չի սպասվում: Այնուամենայնիվ, Զարիֆը Քերիի հետ չորեքշաբթի օրվա իր խոսակցությունը «կարևոր» քայլ անվանեց: «Կարծում եմ՝ դա ցույց կտա երկու կողմերի պատրաստակամությունը առաջ շարժվելու, գործընթացը արագացնելու հարցում»,-նշել է նա:

Զարիֆի հարցուպատասխանը դադարեցվեց Քերրիի գալով, ում Զարիֆը «իմաստուն» մարդ անվանեց մի փոքր ուշանալու համար: Քերրին հրաժարվեց բանակցություները մեկնաբանել:

Ավելի վաղ Քերրին հանդիպել էր Սիրիայի ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի հետ: Քերրին աջակցություն հայտնեց ռուսական կողմի ջանքերին դադարեցնելու արդեն ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով: Այս պատերազմի ընթացքում երկրի բնակչության ավելի քան երեք չորրորդը տեղահանվել է հարևան երկրներ՝ որպես փախստական:

Ռուսաստանը Մոսկվայում այս ամիս շարունակել է հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության և ընդդիմության անդամների հետ:

Քերրին Սիրայի պատերազմն անվանել է «շարունակվող աղետ»: Այս հակամարտությունը ներքաշում է աշխարհի ամենատարբեր մասերից իսլամիստ զինյալների՝ ոգեշնչելով նրանց Ասադի ուժերի դեմ պայքարող ծայրահեղական խմբերին:

«Նախագահ Ասադի, նրա վարչակարգի համար ժամանակն է ժողովրդին առաջնային համարել ու մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին, որոնք ավելի ու ավելի մեծ թվով ահաբեկիչների են գրավում դեպի Սիրիա, հիմնականում Ասադին հեռացնելու նրանց ջանքերի պատճառով»,-նշել է Քերրին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment