Իրանի արտգործնախարար. Ջոն Բոլթոնը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները Դոնալդ Թրամփին տրամադրում են Իրանի դեմ

Իրանի արտգործնախարար. Ջոն Բոլթոնը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները Դոնալդ Թրամփին տրամադրում են Իրանի դեմ

Հոդվածի առանցքում

  • Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կիրակի հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները մտադիր են նախագահ Դոնալդ Թրամփին դրդել Իրանի դեմ հակամարտության:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կիրակի հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները մտադիր են նախագահ Դոնալդ Թրամփին դրդել Իրանի դեմ հակամարտության:

Զարիֆը հայտնվել է Fox News-ի կիրակի օրվա եթերում, ուր նրան էր հյուրընկալել էր հարցազրույցի համար Քրիս Ուոլասը՝ քննարկելու Թրամփի վարչակազմի կոշտ վերաբերմունքը Իրանի նկատմամբ և Պարսից ծոցի երկրի գործողությունների համապատասխանեցումը 2015 թ. Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) դրույթներին, որը հայտնի է որպես Իրանի միջուկային համաձայնագիր:

Իրանի բարձրաստիճան դիվանագետը Ուոլասին ասել է, որ Թրամփի խորհրդական Բոլթոնը, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄԷ ղեկավարները, որոնց նա կոչեց Բ թիմ, ցանկանում են փոխել իր երկրի կառավարությունը:

«Նրանք բոլորն էլ հետաքրքրություն են ցուցաբերել Միացյալ Նահանգներին դրդելու հակամարտությանը », – ասել է նա: «Ես չեմ հավատում, որ նախագահ Թրամփը ցանկանում է դա անել: Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը հավատարիմ է ԱՄՆ-ին չներքաշելու այլ պատերազմի մեջ իր խոստմանը»: Սակայն Զարիֆը պնդեց, որ վարչակազմի ջանքերը Իրանի վրա ճնշում գործադրելու համար « դատապարտված են ձախողման »:

Ավելի ուշ հարցազրույցում Զարիֆն ասաց, որ ինքը հավատում է, որ «Բ թիմը ցանկանում է իրականում դրդել Միացյալ Նահանգներին և նախագահ Թրամփին, դեպի հակամարտություն, ոըը նա չի ուզում»:

Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցներ և մրցակիցներ դժգոհ են Թրամփի վարչակազմի Իրանի նկատմամբ քաղաքականությունից` նշելով միջուկային համաձայնագրի մյուս ստորագրողներին, ինչպես նաև այլ տարածաշրջանային երկրները:

Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը, Չինաստանը և Ռուսաստանը բոլորը ստորագրել են 2015 թ. Իրանի հետ պայմանագիրը, ինչպես նաև ԱՄՆ: Այդ ժամանակ նախագահն էր Բարաք Օբաման: Համաձայնագրի մյուս ստորագրողները խստորեն քննադատել են Թրափմի որոշումը `համաձայնությունից դուրս գալու մասին: Համաձայնագրով հանվում էին ԱՄՆ-ի մի շարք պատժամիջոցներ Իրանի դեմ: Զարիֆը նաև փաստել է, որ Թրամփը ցանկացել է դուրս գալ 2015 թ-ի համաձայնագրից, քանի որ այն ստորագրվել է Օբամայի վարչակազմի կողմից:

Բոլթոնը կիրակի օրը հայտնվեց Ուոլասի եթերում `պատասխանելու Զարիֆի մեղադրանքներին: Նա արտգործնախարարի մեկնաբանությունները որակել է որպես «լիովին ծիծաղելի»՝ պատճառաբանելով, որ Զարիֆի դիտողությունները «զգուշորեն պատրաստված քարոզչական սցենար» է:

Fox News իր հարցազրույցից հետո Զարիֆը գրառում է կատարել թվիթերում ՝ քննդատելով Բոլտոնին: Նա ասել է, որ Բոլթոնն ու «Բ» թիմը «ընդունել են, որ թիրախավորել են իրենց [Իրանի ժողովուրդը] տնտեսական ահաբեկչության համար և նույնիսկ պատերազմի` «ռեժիմի փոփոխության» նպատակով »: Նա հարց բարձրացրեց, թե արդյոք Թրամփը թույլ կտա նրանց իրականացնել իրենց երազանքները՝ ներքաշելով ԱՄՆ մեկ ուրիշ պատերազմի մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment