Ինչպես լուծել իրանական հավասարումը. Փնտրելով ոսկե միջինը միջուկային բանակցություններում

Ինչպես լուծել իրանական հավասարումը. Փնտրելով ոսկե միջինը միջուկային բանակցություններում

Հոդվածի առանցքում

  • Իրանի և Արևմուտքի «միջուկային» բանակցությունները լավատեսության հիմք չեն տալիս:
  • Արևմուտքի պահանջն է. Իրանի միջուկային ծրագրի կասեցում` պատժամիջոցների կասեցման դիմաց:
  • Իրանն առաջարկում է. պատժամիջոցների կասեցում` արդյունաբերական հատվածի միջուկային ծրագրի սահմանափակ թափանցիկության դիմաց:
  • Կողմերի ռազմավարությունը դեռ մշուշոտ է, փորձագետները կանխատեսում են ամենավատ սցենարները:

Ուշադրությանն արժանի

Հազիվ թե, որևէ մեկը, որ ներգրավված է Իրանի միջուկային բանակցություններում, լավատեսություն հայտնի նոյեմբերի 24-ին համապարփակ պայմանագրի կայացման վերաբերյալ: Եվ դա պատահական չէ, թեև Իրանի և ԱՄՆ կառավարությունները շարունակում են անցկացնել պարբերական հանդիպումներ (ամենավերջինը` անցյալ շաբաթ Վիեննայում), այնուամենայնիվ, իրական առաջընթացի թույլ նշույլներ կան: Անշուշտ, համաձայնագրի էությունը, որ մշտապես կարևորվել է, հետևյալն է` Իրանի միջուկային ծրագրի կասեցում պատժամիջոցների կասեցման դիմաց, սա աստիճանաբար ավելի անհասանելի է դառնում: Փոխարենը, իրանցիները պնդում են պատժամիջոցների կասեցում միայն իրենց արդյունաբերական հատվածի միջուկային ծրագրի սահմանափակ թափանցիկության դիմաց: Սակայն, Վաշինգտոնը երկար ժամանակ է, ինչ պնդում է, որ, Իրանի կողմից «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» խախտումները թույլ չեն տալիս, որ սահմանափակ թափանցիկությունը բավարար լինի: Ավելին, ԱՄՆ-ի համար ընդունելի չի լինի արդյունաբերական լայնածավալ ծրագիրը, թեև Վաշինգտոնը պատրաստ է համաձայնության գալ սահմանափակ հարստացման հնարավորությունների շուրջ:

Այսպիսով, համապարփակ համաձայնագրի ստորագրումը մինչև նոյեմբերի 24—ը, շատ քիչ հավանական է թվում: Անկասկած, իրանցիները կարող են վերջին րոպեին զիջումների գնալ ցենտրիֆուգաների (դրանց ընդհանուր թվի, ինչպես նաև արտադրանքի մասով) և համաձայնագրի ժամանակահատվածի շուրջ: Փոխարենը, Վաշինգտոնը կարող է հետագա զիջումների գնալ 11-րդ ժամում: Այս պահին սա է, թերևս, լինելու հավանական արդյունքներից մեկը, ինչին ականատես կլինենք հաջորդ ամսին:

ՀԵՏԸՆԹԱՑ ԵՎ ՃԳՆԱԺԱՄ

Մի բանակցող` 5+1-ից (ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 Մշտական անդամները գումարած Գերմանիան) ինձ ասաց` ակնկալում է, որ եթե ոչ մի համաձայնություն տեղի չունենա մինչև բանակցությունների ավարտը, իրանցիները կհանեն ծրագրի արգելակները և արագորեն կծավալեն իրենց միջուկային հարստացումը: Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացումը 20 տոկոսով, կավելացնի հաջորդ սերնդի ցենտրիֆուգաների կիրառումը և կընդլայնի հարստացված նյութերի պաշարները: Սա կկրճատի, այսպես կոչված, վերջնադադարի այն ժամանակը, որ Իրանին կպահանջվեր` արտադրելու զենքի համար հարստացված ուրան և պոտենցիալ կերպով թաքցնելու այն:

Ինչպե՟ս կարձագանքեր ԱՄՆ-ն: Նրա առաջին քայլը, ըստ երևույթին, կլիներ Թեհրանի դեմ ավելի կեղեքիչ պատժամիջոցների ներկայացումը և դրանց համար միջազգային աջակցության հավաքագրումը: (Այս պատժամիջոցներից ամենակարևորը կլիներ այն, որ նախագծված լիներ` մեծապես կրճատելու Իրանի` իր նավթն արտահանելու կարողությունը): Չնայած նոր պատժամիջոցներին, Իսրայելի կառավարության գայթակղությունը` սկսելու ռազմական հարձակում Իրանի միջուկային ծրագրի դեմ, վստահաբար կմեծանա, դա պայմանավորված կլինի ոչ միայն Թեհրանի ծրագրի աճող սպառնալիքով, այլև այն հանգամանքով, որ միջազգային հանրությունը թերևս ավելի ներողամիտ գտնվի Իսրայելի ռազմական գործողության նկատմամբ Իրանի` իր միջուկային ծրագրի կտրուկ արագացման պայմաններում:

Այսպիսով, արդյոք դեպքերի այսօրինակ վտանգավոր զարգացումը հավանական է, հնարավոր է, բայց ո’չ 5+1-ը, ո’չ իրանցիները միտված չեն խնդրի սրացմանը, ուստի երկու կողմերն էլ ամենայն հավանականությամբ, կփնտրեն խնդրից մի կերպ դուրս գալու լուծում:

ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություններից մեկը կարող է լինել այն, որ համաձայնություն ձեռք բերվի` գործող պայմաններում բանակցությունները երկարաձգելու մասին: Այսօրինակ երկարաձգման օգուտը Արևմուտքի համար կլինի այն, որ դա վերահսկելի կդարձնի Իրանի ծրագիրը, իսկ Իսլամական Հանրապետությունը չի մոտենա վերջնադադարի հնարավորությանը: Իրանցիների տեսանկյունից, նրանք կստանան լրացուցիչ տնտեսական օգնություն, նույնիսկ թեև պատժամիջոցների ռեժիմի հիմնարար կառուցվածքը մնա անձեռնմխելի:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Ջոֆի Ջոզեֆը պնդում է, որ ստատուս քվոյի պահպանումը նախընտրելի է անորոշությունից և պայմանագրի բացակայության վտանգից, քանի որ այն դեռևս հնարավորության պատուհան է թողնում կայուն համապարփակ պայմանագրին հասնելու համար:

Այս սցենարի հավանական տարբերակը կլիներ մասնակի համաձայնությունը, ըստ որի երկու կողմերն էլ կձևավակերպեին համաձայնագիր մի շարք հարցերի վերաբերյալ (դիցուք` Արաք ծանր ջրի ռեակտորի վերափոխումը, Ֆորդոուի վերակազմավորումը հետազոտական հաստատության, ուժեղացված Ստուգման արձանագրությունները միջուկային տեսուչների համար) և կշարունակեին երկխոսությունը այն ոլորտներում, որտեղ դեռևս էական անհամաձայնություններ են առկա: Ցանկացած դեպքում, դիվանագիտությունը կշարունակվեր, և նոր պատժամիջոցներ չէին լինի: Վաշինգտոնը ստիպված կլիներ ընդունել, որ այն չի կարող Իրանի ծրագիրն անմիջապես հետ գլորել` շարունակելով, այդուամենայնիվ, հուսալ, որ դա կիրականացնի ժամանակի ընթացքում:

Սույն մոտեցումն ունի իր լավ կողմերը, բայց կան նաև պատճառներ, որ կասկածի տակ են դնում դրա կիրառելիությունը: Այն էապես կսահմանի նոր ստատուս քվո Իրանի միջուկային ծրագրի համար, որում Իրանին միայն երկու-երեք ամիս կմնա` հասնելու վերջնադադարին և արտադրելու զենքի համար հարստացված ուրան: Քանի դեռ նավթի գների ներկա անկումը Իրանի վրա նոր էական ճնշումներ է ստեղծում, դժվար է հասկանալ, թե ինչու այս դեպքում իրանցիները կցանկանային զիջումների գնալ իրենց հարստացման ծրագրի շրջանակի հարցում, ինչը մինչ օրս մերժում են: Արդյոք ԱՄՆ-ն պետք է ընդունի նոր ստատուս-քվոյի գինը, նրանք, ովքեր ասում են “Այո”, իրապես վախենում են այլընտրանքի ռիսկերից և հավատում են, որ տարածաշրջանը բավականին վտանգված է` որպես այդպիսին: Անկասկած, սա այն է, ինչի վրա հույս են դրել իրանցիները. Մերձավոր Արևելքը հոգնեցրել է Վաշինգտոնին և միջազգային հանրությանը` ընդհանրապես:

Վերջին հաշվով, այսօրինակ հետաձգումը չի կարող հնարավոր լինել ԱՄՆ-ում քաղաքական ճնշումների պատճառով: Իրանի միջուկային ծրագրի հարցում էական առաջընթացի բացակայության պայմաններում, ԱՄՆ Կոնգրեսը դժվար թե ընդունի շարունակական զսպվածությունը. եթե նոյեմբերյան ընտրությունները հանգեցնեն Սենատում Հանրապետականի մեծամասնությանը, ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կլինեն, անշուշտ, եթե ընթացիկ բանակցությունները ձախողվեն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կպահպանի նոր պատժամիջոցների նկատմամբ վետո դնելու կարողությունը, սակայն, նա հավանաբար կհանդիպի քաղաքական վիթխարի ճնշման օրենք ստորագրելու պահին:

ՃԱՐ ԳՏՆԵԼՈՎ

Մեկ ուրիշ մոտեցումը կլինի` արձագանքել գալիք բանակցային ժամկետներին` մի ճար գտնելով և խուսափելով ցանկացած ձևարկված համաձայնագրից կամ հետաձգումից: Անվերապահ ըմբռնումը կլինի այն հարցի շուրջ, որ Իրանը կսահմանափակի իր առաջընթացը և որ նոր պատժամիջոցներ չեն լինի: Հավանաբար մի քանի ամիս ֆորմալ դադար կլինի 5+1 բանակցություններում, բայց ժամանակ առ ժամանակ շարունակական հանդիպումներ տեղի կունենան Իրանի արտաքին գործերի նախարարի և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի կամ նույնիսկ Պետքարտուղար Ջոն Քերիի միջև` տեսնելու` հնարավոր է արդյոք բանակցությունները վերսկսել: Եթե անգամ ոչ, ապա այն առնվազն ցույց կտա, որ դիվանագիտությունը շարունակվում է:

Հետաձգման տարբերակի կապակցությամբ, ճար գտնելու մոտեցումը կխթանվի փոխադարձ մտահոգությամբ առ այն, որ բանակցությունների անկումը կարող է հանգեցնել ճգնաժամի և շիկացման, որից բոլոր կողմերն են խուսափում: Փոխադարձ մտահոգությունները` հարուցված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ, նաև հայտնի որպես Իսլամական պետություն) կողմից, կարող է լրացնել առճակատումից խուսափելու կողմերի ընկալումը: Այս տարբերակի ներքո, ոչ մի կողմն էլ ստիպված չի լինի պաշտպանել համաձայնագրի հետաձգումը. Սա հնարավորություն է, որ երկու կողմերն էլ վատնել են, քաղաքական կարևոր շրջանակները դրան ընդդիմանում են: Անշուշտ, շատ միջազգային բանակցային գործընթացներ շարունակվել են հռչակված ժամկետներից հետո, քանի որ այդ ընթացքում համաձայնության հասնելը հնարավոր չէր, բայց բանակցությունները չձախողելու փոխադարձ կամք կար: Շատ իրադարձություններ են տապալել իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, բայց դրանք չեն դադարել. այս բանակցությունները   տեղավորվում են նույն մոդելի մեջ:

Ըստ այդմ, այս պարագայում, ճար գտնելը կլինի առանձնակի բարդ քաղաքական բարձրաոլտ գործողություն, և երաշխիք չկա, որ երկու կողմերը ի վիճակի կլինեն դուրս գալ նոր հարթություն: Իրանի հեղափոխության պահապանները և Իրանի այլ պահպանողականներ դժվար թե զսպվածություն դրսևորեն համաձայնագրի բացակայության դեպքում: Սա հատկապես կլինի այն դեպքում, եթե նոր պատժամիջոցներ լինեն, ինչը բավականին հնարավոր է, եթե ԱՄՆ Կոնգրեսի անդամները Իրանի կողմից չտեսնեն միջուկային ծրագիրը սահմանափակելու հստակություն կամ ֆորմալ հանձնառություն: Ճար գտնելու մոտեցումն ունի դրական կողմեր, բայց այն դժվար կլինի պահպանել:

ՊԼԱՆ Բ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանցիները կամենում են զիջումների գնալ բանակցություններում, միանգամայն հավանական է, որ նրանք ունեն Պլան Բ, որը կախված է բանակցությունները շրջանցելուց: Օրինակ` նրանց ռազմավարությունը կարող է լինել ոչինչ բանակցություններում չզիջելը, և եթե ոչ մի համաձայնագիր կամ հետաձգում չլինի, շարունակել ընդհանրական առումով դիտարկել գործող միջանկյալ գործարքի ուրվագծերը: Պահպանելով իր միջուկային ծրագրի հանդեպ այս պահին գործող արգելակները և հռչակելով, որ Իրանը չունի որևէ շահ` ձեռք բերելու ռումբ` նրանք կարող են դիմել միջազգային հանրության համակրանքի ձեռքբերմանը` առաջադրանք, որը շատ ավելի հեշտ է նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Ջավադ Զարիֆի համար, և ի վերջո պահանջել վերջ դնել պատժամիջոցների ռեժիմին: Այլ կերպ ասած, հնարավոր է, որ Թեհրանը հաշվարկել է, որ պատժամիջոցների ռեժիմը կմաշվի ժամանակի ընթացքում նույնիսկ Իրանի կողմից որևիցէ զիջման չգնալու պարագայում` միևնույն ժամանակ ողջամիտ կեցվածքով և այն դիրքորոշմամբ, որ Իրանը չունի միջուկային զենք ձեռք բերեկու մտադրություն: Ըստ այդմ` նույնիսկ եթե Իրանը նվազ ճկունություն է ցուցաբերել բանակցություններում, Զարիֆը ակտիվ է եղել հանրային դիվանագիտությունում` ամեն առիթով ցույց տալով, որ Իրանը սպասումով է մոտենում բանակցություններին, հռչակելով, որ Թեհրանը պատրաստվում է սահմանափակել ծրագրի չափը:

Չնայած Իրանը կարող է ունենալ այսօրինակ Պլան Բ, սակավ ապացույցներ կան, որ 5+1-ը ունի սեփականը: Անշուշտ, նույնիսկ եթե իրանցիները բանակցություններում խոսում են իրենց ճկունության մասին, 5+1-ը շատ քիչ մանրամասներ է բացահայտում իր մոտեցման մասին` ցանկանալով, որ դա չխանգարի համաձայնագրի հասնելուն միտված առջընթացը: Սա խմբին դրել է հստակ անբարենպաստ կարգավիճակում` թողնելով միջազգային և իրանական հանրությանը այնպիսի պատկերացման մեջ, թե Թեհրանը եղել է առավել հաշտարար կողմը: Սակայն, դա ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: 5+1-ը նշանակալի ճկունություն է ցուցաբերել բանակցությունների ընթացքում, համաձայնել է թույլ տալ Իրանին խուսափել ուրանի հարստացման դադարեցումից, չնայած դա մանդատավորելու վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին, ընդունել է իրանական փաստարկները` ընդդեմ Արաք հաստատության` թեթև ջրի ռեակտորի փոխակերպմանը, 5+1-ը զիջման է գնացել Ֆորդուի հաստատության փակման հարցում, հարմարվել է Իրանի համառությանը ցենտրիֆուգները չապամոնտաժելու խնդրում (փոխարենը, նրանք թերևս կկրճատեն արտադրանքը, կանջատեն խողովակները, և ճկուն կլինեն այն հարցում, թե որքան ցենտրիֆուգներ են ի վերջո դեռ գործում):

Սա պետք է լինի 5+1-ի Պլան Բ-ի հիմքը: ԱՄՆ-ը և իր գործընկերները պետք է հենց հիմա (կամ գոնե շատ շուտով) պարզաբանեն, թե ինչ են զիջել և առաջարկել իրանցիներին, և որ հարցերում են իրանցիները մերժել նրանց պայմաններն ու առաջարկները, պետք է հրապարակային հնչեցնել, թե ինչ է առաջարկվել իրանցիներին միջուկային խաղաղ ծրագրի դիմաց: Բացահայտելով, թե որ առաջարկներն են մերժել իրանցիները, Վաշինգտոնը կկանխի նրանց Պլան Բ-ի գործարկումը և դա կամրապնդվի հանրային ամուր վարկանիշով ու հստակ վերաբերմունքով: Դա անելով, 5+1-ը ցույց կտա, որ պատժամիջոցները դեռ ուժի մեջ կմնան, և անգամ կարող են սաստկացվել մոտ ապագայում: Այսինքն, Արևմուտքի Պլանդ Բ-ն պետք է լինի հետևյալը. ցույց տալ իրանցիներին, որ համաձայնագրին չհասնելու դեպքում կտուժի Իրանը:

Բայց եթե անգամ համաձայնության հասնել չհաջողվի, Վաշինգտոնը կարող է օգտագործել իր միջազգային և տեղական լծակները: ԱՄՆ-ը, ցույց տալով, որ պատրաստ է իրանցիների հետ պայքար սկսել հասարակական կարծիքի համար, և, առհասարակ, ցանկացած այլ հարթությունում, Վաշինգտոնը կարող է ավելի հստակ խնդրել Կոնգրեսին չավելացնել առաջիկա երեք ամիսների համար նախատեսված պատժամիջոցներին հավելյան սահմանափակումներ: Այնուհետև, տեսնելով, թե պատրաստ է արդյոք Իրանը այս նոր հանգամանքներում հասնել համապարփակ համաձայնության:

Վերջին հաշվով, այս պահին համապարփակ համաձայնության հեռանկարը քիչ հավանական է: Եթե դա այդպես է, 5+1-ը պետք է զգուշանա նրանից, թե ինչ է սպասում նոյեմբերի 24-ից հետո: Այլընտրանքային հնարավորությունները դիտարկելու համար նոյեմբերի 25-ին սպասելը մեծ սխալ կլինի:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment