Խամենեի. Իրանը կհզորացնի պաշտպանական կարողությունները՝ հակառակ ԱՄՆ ճնշումներին

Խամենեի. Իրանը կհզորացնի պաշտպանական կարողությունները՝ հակառակ ԱՄՆ ճնշումներին

Հոդվածի առանցքում

  • Իրանը վճռական է հզորացնել իր պաշտպանական կարողությունները՝ հակառակ իր բալիստիկ հրթիռային ծրագիրը դադարեցնելու հարցում ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակիցների ճնշմանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին: «Մենք պետք է Իրանը հասցնենք մի այնպիսի կետի, որ թշնամին հասկանա՝ չի կարող սպառնալ Իրանին ... Ամերիկայի պատժամիջոցները Իրանն ինքնաբավ կդարձնեն», - ասել է Խամենեին:

Ուշադրությանն արժանի

 

Իրանը վճռական է հզորացնել իր պաշտպանական կարողությունները՝ հակառակ իր բալիստիկ հրթիռային ծրագիրը դադարեցնելու հարցում ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակիցների ճնշմանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին:

«Մենք պետք է Իրանը հասցնենք մի այնպիսի կետի, որ թշնամին հասկանա՝ չի կարող սպառնալ Իրանին … Ամերիկայի պատժամիջոցները Իրանն ինքնաբավ կդարձնեն», – ասել է Խամենեին:

Նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին ԱՄՆ-ն դուրս բերեց  2015-ին Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքից, ասելով, որ դրանից շահում է Իրանը: Ապա վերականգնվեցին պատժամիջոցները:

ԱՄՆ պատժամիջոցները նպատակ ունեն ստիպել Իրանին ընդունել ավելի խիստ սահմանափակումներ իր միջուկային աշխատանքներում, հրաժարվել բալիստիկ հրթիռային ծրագրից և դադարեցնել Մերձավոր Արևելքի հակամարտություններում՝ Եմենից մինչև Սիրիա, զինյալներին աջակցությունը:

Իրանը նշում է, որ իրհրթիռային ծրագիրը զուտ պաշտպանական է և մերժում է կատարել Միացյալ Նահանգների պահանջները: Թեհրանն ասում է, որ ունի հրթիռներ մինչև 2000 կմ հեռահարությամբ, որը կարող է հասնել տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ ռազմաբազաներին:

Միջուկային գործարքի մյուս մասնակիցները` Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանը համաձայնության գալով փորձել են պահպանել համաձայնագիրը՝ ստեղծելով Թրամփի պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմ:

Խամենեին Իրանի արտաքին և ներքին քաղաքականության հարցերում գլխավոր որոշում կայացնողն է, ասում է, որ գործարքը ստորագրած եվրոպացիները չեն կարողացել պահպանել Իրանի տնտեսական շահերը:

«Նրանք միշտ էլ Իրանին մեջքից հարվածել են … Արևմտյան երկրները ապացուցել են, որ չեն կարող վստահելի լինել», – ասել է նա շիական սուրբ քաղաք Մաշադում իր ելույթի ժամանակ:

Իրանի առաջնորդները սպառնացել են դուրս գալ միջուկային գործարքը, եթե եվրոպական ուժերը Թեհրանին թույլ չտան տնտեսական օգուտներ ստանալ:

«Այս մեխանիզմը, որի գործարկել են եվրոպացիները, դառը կատակի նման է», – ասել է Խամենեին `անդրադառնալով Իրանի հետ ոչ-դոլարային առևտրի համար միջուկային գործարքի մյուս մասնակիցների ստեղծած մեխանիզմը, որով փորձում են շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment