Վերջնաժամկետին ընդառաջ Իրանը ճնշում է գործադրում միջուկային բանակցություններում առաջխաղացման նպատակով

Վերջնաժամկետին ընդառաջ Իրանը ճնշում է գործադրում միջուկային բանակցություններում առաջխաղացման նպատակով

Հոդվածի առանցքում

  • Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը ասել է, որ Թեհրանը կողմ չէ միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ բանակցությունների երկարաձգմանը և համաձայնության ձեռքբերման պարագայում ակնկալում է տնտեսական պատժամիջոցների արագ վերացում:
  • Պարոն Զարիֆը խոսեց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կիրակի օրը ասել էր, որ նա պատրաստ է համաձայնագիր կնքել, որը սակայն չպիտի հակասի Իրանի ազգային շահերին: Դա մի կարևոր աջակցության նշան էր պարոն Զարիֆիին և նախագահ Հասան Ռոհանիին: Այաթոլլահ Խամենեին իր ելույթում, IRNA գործակալությանը, որը Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունն է, ասել է. «Մեր բանակցողները փորձում են թշնամուց վերցնել պատժամիջոցների զենքը: Եթե նրանք կարողանան անել դա, ավելի լավ:
  • Կիրակի օրը, Գերմանիան հայտարարել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան 7 Ֆրանսիան որոշել են հանդիպել Մինսկում չորեքշաբթի օրը՝ շարունակելու աշխատանք Ուկրաինայում ճգնաժամի լուծման համար: Դիվանագետները կհավաքվեն Բեռլինում երեքշաբթի օրը՝ փորձելով կազմակերպել հանդիպումը, հայտարարության մեջ ասաց գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Շեյբերտը:
  • Կիրակի օրը պարոն ՄաԿքեյնը հայտարարել էր, որ զենք տրամադրելու հարցում եվրոպական ընդդիմությունը կորցնում է կապը ռազմական ճնշման և հաջող դիվանագիտության միջև: «Եթե մենք օգնենք ուկրաինացիներին մեծացնել ռազմական ծախսերը ռուսական զորքերի համար, որոնք ներխուժել են իրենց երկիր, որքա՞ն երկար կարող է Վլադիմիր Պուտինը շարունակել պատերազմը, որը նրա պնդմամբ՝ իր ժողովուրդը չի վարում»:
  • Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) փորձագետ Ռեյ Տակեյը ասաց, որ Այաթոլլահ Խամենեիի մեկնաբանությունները կարող են նշանակել, որ նա ունի անիրատեսական սպասումներ՝ պատժամիջոցների վերացման արագության մասին: Միացյալ Նահանգները և նրա գործընկերները կողմ են փուլային մոտեցման՝ պատժամիջոցները հանվելու են, երբ մեկ տարվա ընթացքում Իրանը քայլեր ձեռնարկի համաձայնագրի իրականացման ուղղությամբ:

Ուշադրությանն արժանի

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը ասել է, որ Թեհրանը կողմ չէ միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ բանակցությունների երկարաձգմանը և համաձայնության ձեռքբերման պարագայում ակնկալում է տնտեսական պատժամիջոցների արագ վերացում:

«Պատժամիջոցները պարտավորություն է, և պետք է ազատվել դրանցից, եթե ցանկանում ենք տեսնել լուծում», – Մյունխենում անվտանգությանը նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Զարիֆը: «Սա պատժամիջոցների վերացումը իրագործելու հնարավորություն է և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը», – ասել է նա: «Այն կարող է այլևս չլինել»:

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդեն երկարաձգվել են երկու անգամ, և այժմ մոտենում է մարտի վերջի վերջնաժամկետը, երբ պետք է նախագծվեն համաձայնության հիմնական ուրվագծերը: Ավելի մանրամասն համաձայնության համար վերջնաժամկետը սահմանված է հունիսի վերջ:

Հաշվի առնելով Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը ՝ բանակցությունների երկարաձգումը գործնականում քաղաքականապես անհնար է Միացյալ Նահանգների համար: Իսկ պետքարտուղար Ջոն Քերրին, ով երկու անգամ հանդիպել է պարոն Զարիֆի հետ, այդ թվում կիրակնօրյա  90 րոպեանոց հանդիպումը, ինտենսիվ ջանքեր է գործադրում համաձայնության հասնելու համար:

Պարոն Զարիֆը խոսեց  այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կիրակի օրը ասել էր, որ նա պատրաստ է համաձայնագիր կնքել, որը սակայն չպիտի հակասի Իրանի ազգային շահերին: Դա մի կարևոր աջակցության նշան էր պարոն Զարիֆիին և նախագահ Հասան Ռոհանիին:

Այաթոլլահ Խամենեին իր ելույթում, IRNA գործակալությանը, որը Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունն է, ասել է. «Մեր բանակցողները փորձում են թշնամուց վերցնել պատժամիջոցների զենքը: Եթե նրանք կարողանան անել դա, ավելի լավ: Եթե նրանք չկարողանան, ապա բոլորը պետք է իմանան, որ, մեր տրամադրության տակ կան բազմաթիվ եղանակներ՝ այդ զենքին հակազդելու համար»:

Պարոն Զարիֆը խոսեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, ուր գերակշռում էին Ուկրաինային վերաբերող քննարկումները, քանի որ դիվանագետները քննարկում են հնարավոր նոր զինադադարի պայմանավորվածությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Պարոն Քերրին, Գերմանիայի ու ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ փորձում էր հասկանալ, արդյոք նոր պայմանավորվածությունները կարող են բանակցվել՝ ավարտին հասցնելու Արևելյան Ուկրաինայում ընթացող պատերազմը առանց չափազանց շատ ինքնավարության զիջման Ուկրաինայի անջատողականներին և ռուս զինվորների օկուպացրած տարածքներին:

Կիրակի օրը, Գերմանիան հայտարարել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան 7 Ֆրանսիան որոշել են հանդիպել Մինսկում չորեքշաբթի օրը՝ շարունակելու աշխատանք Ուկրաինայում ճգնաժամի լուծման համար: Դիվանագետները կհավաքվեն Բեռլինում երեքշաբթի օրը՝ փորձելով կազմակերպել հանդիպումը, հայտարարության մեջ ասաց գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Շեյբերտը:

Խոսելով Սոչիում Բելառուսի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ չորեքշաբթի օրվա հանդիպումը կպահանջի համաձայնագրի առանցքային կետերի շուրջ նախնական համաձայնություն: «Մենք կհանդիպենք չորեքշաբթի, եթե մինչ այդ ժամանակ մենք կարողանանք համաձայնության գալ մի շարք կետերի շուրջ, որոնք վերջերս ինտենսիվ քննարկվում էին», – ասել է նա:

Համաժողովի ընթացքում ակնհայտ դարձան Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարելու շուրջ տարաձայնությունները Գերմանիայի և  ամերիկացի քաղաքական գործիչ սենատոր Ջոն Մակքեյնի միջև: Մոսկվան շարունակում է հերքել իր ռազմական ներգրավվածությունը: Բայց հիմնական խնդիրը Գերմանիայի և Ֆրանսիայի համար արևելյան Ուկրաինայի հարցում նոր պայմանավորվածության մշակման ճանապարհին մնում են լուրջ քննարկումները Վաշինգտոնում Կիևին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ, որին դեմ են Գերմանիայի և ֆրանսիայի ղեկավարները:

Կիրակի օրը պարոն ՄաԿքեյնը հայտարարել էր, որ զենք տրամադրելու հարցում եվրոպական ընդդիմությունը կորցնում է կապը ռազմական ճնշման և հաջող դիվանագիտության միջև: «Եթե մենք օգնենք ուկրաինացիներին մեծացնել ռազմական ծախսերը ռուսական զորքերի համար, որոնք ներխուժել են իրենց երկիր, որքա՞ն երկար կարող է Վլադիմիր Պուտինը շարունակել պատերազմը, որը նրա պնդմամբ՝ իր ժողովուրդը չի վարում», – ասել է նա: «Ահա թե ինչու է պետք տրամադրել պաշտպանական զենք Ուկրաինային»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերքեց քննադատությունը: Բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծման համար կարևոր են», – ասաց նա: «Մենք պետք է համոզվեք, որ մենք օգտագործում ենք այս առիթը ընկալելու և ապա մեղմացնելու այս անհամաձայնությունները», – ասել է նա: «Անպատասխանատու է չօգտագործել մեր ունեցած հնարավորությունները»:

Լորեն Ֆաբիուսը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, ասել է, որ եթե Ռուսաստանի նպատակն էր հատուկ կարգավիճակը և քաղաքական ինքնավարության մի ձև արևելքի համար սահմանադրական, ինքնիշխան Ուկրաինայի ներքո, ապա դա կարող է ընդունելի լինել: «Բայց եթե իրական նպատակը ուրիշ է, գրավել Ուկրաինան կամ առնվազն Ուկրաինայի արևելքը կամ Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը», – ասել է նա, «ապա դա անընդունելի կլինի Եվրոպայի համար»:

Իրանի մասով պարոն Քերին հրապարակայնորեն նախանշեց հավակնոտ նպատակները, թե ինչ պայմանավորվածության պետք է հասնել: Այն պետք է դանդաղեցնի Իրանի միջուկային ծրագիրը այնքան, որպեսզի Թեհրանին անհրաժեշտ լինի առնվազն մեկ տարի բավականաչափ նյութ արտադրելու և միջուկային ռումբ պատրաստելու համար, եթե այն ավելի ուշ որոշի «խախտել» համաձայնությունը: Ցանկացած համաձայնություն, որը չի ունենա այդ նախապայմանը, սուր քննադատության կենթարկվի Կոնգրեսում, որտեղ շատ օրենսդիրներ խոստացել են քվեարկել ի օգուտ լրացուցիչ պատժամիջոցների, եթե բանակցությունները ձախողվեն:

Հոկտեմբերին պարոն Զարիֆը պնդում էր, որ Իրանը դեմ է բանակցությունների երկարաձգմանը նախքան դրանք երկարացվեցին վերջին անգամ նոյեմբերին: Եվ մնում է սպասել, թե արդյոք Իրանը կգնա փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի կնքման համար: «Ես չեմ հավատում, որ ևս մեկ երկարաձգումը բխում է որևէ մեկի շահից, քանի որ չեմ կարծում, որ այս երկարաձգումը անհրաժեշտ էր կամ օգտակար», – ասել է նա կիրակի օրը:

Պարոն Զարիֆին չստիպեցին մանրամասնել Իրանի դիրքորոշման և իր գործողությունների մասին Մերձավոր Արևելքում, և նա օգտագործեց այս հնարավորությունը Իրանը ներկայացնելու որպես խաղաղ հայացքներ ունեցող երկիր և Արևմուտքի ու Իսրայելի անհանգստությունների զոհ:

Միջուկային հարցի շուրջ Իրանի հետ արևմտյան բանակցողները կարծում են, որ բավարար տեխնիկական համաձայնություն հնարավոր է, բայց նրանք ավելի ու ավելի են մտահոգված գործարքի նկատմամբ Իրանի և Միացյալ Նահանգների քաղաքական գործիչների շրջանակում առկա թշնամանքով, երբ Կոնգրեսը տեղյակ է Իսրայելի ընդդիմության մասին և քննարկում է Իրանի դեմ հետագա պատժամիջոցների անհրաժեշտության հարցը:

Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) փորձագետ Ռեյ Տակեյը ասաց, որ Այաթոլլահ Խամենեիի մեկնաբանությունները կարող են նշանակել, որ նա ունի անիրատեսական սպասումներ՝ պատժամիջոցների վերացման արագության մասին: Միացյալ Նահանգները և նրա գործընկերները կողմ են փուլային մոտեցման՝ պատժամիջոցները հանվելու են, երբ մեկ տարվա ընթացքում Իրանը քայլեր ձեռնարկի համաձայնագրի իրականացման ուղղությամբ:

Իր ելույթում պարոն Զարիֆին ևս ասաց, որ Իրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և այլ պետությունների հետ՝ դիվանագիտական լուծում տալու Սիրիայի հակամարտությանը:

Իրանը զենք է տրամադրում և ռազմականացված խմբեր ուղարկում՝ օգնելու նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի ապստամբների դեմ իր պայքարում: Սաուդյան Արաբիան և արաբական այլ պետությունները, որոնք դեմ են պարոն Ասադի իշխանությանը, պնդում են, որ Իրանը չպետք է ունենա որևէ դեր Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ ցանկացած տարածաշրջանային բանակցություններում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment