Այս 5 փաստը բացատրում են Իրանի իրավիճակը

Այս 5 փաստը բացատրում են Իրանի իրավիճակը

Հոդվածի առանցքում

  • Քանի որ ԱՄՆ-ի և Իրանի լիդերները ուշադրությունը սևեռել են ներկայիս միջուկային բանակցությունների վրա, արժեքավոր է առավել լայն հայացք գցել Իրանի քաղաքականության, դրա տնտեսության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա:
  • Պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Իրանի տնտեսությանը: Համաձայն Congressional Research Service-ի, Իրանի տնտեսությունը 15-20 տոկոս ավելի քիչ է զարգացել, քան այն կարող էր լինել առանց պատժամիջոցների, որոնք սահմանվել են 2010 թվականից հետո:
  • Չնայած այս իրադրությանը՝ Թեհրանը պատրաստ է մեծ ծախսեր անել առնվազն մեկ ոլորտում: 2015/16 թվականի բյուջեում կիբեռանվտանգության ֆինանսավորումը 1200 տոկոս ավելին էր, քան 2013/14 թվականների 3.4 միլիոնը:
  • Իրանում միջին տարիքը 28-ն է, և երիտասարդների գործազրկությունը երկրում տատանվում է 25 տոկոսի միջակայքում: Իրանցիներից 10-ից 7-ը 35 տարեկանից ցածր է, այսինքն չափազանց երիտասարդ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը հիշելու համար:
  • Իրանցիների 70 տոկոսից ավելին ԱՄՆ-ին բացասաբար է վերաբերում, և դրանց 58 տոկոսը՝ «շատ բացասական»: Մյուս կողմից, հարցմանը մասնակցած ամերիկացիների ավելի քան երեք չորրորդը բացասական է վերաբերում Իրանին:
  • Ամերիկացիների բացասական հայացքները Իրանի հանդեպ չոչնչացրեցին նրանց ցանկությունը Իրանի հետ գործարքի մեջ մտնելու փորձ անելու հարցում. Ամերիկացիների 68 տոկոսը կողմ է Իրանի հետ դիվանագիտությանը:

Ուշադրությանն արժանի

Պատժամիջոցներ, դեմոգրաֆիա, նավթ և կիբեռպատերազմ

Քանի որ ԱՄՆ-ի և Իրանի լիդերները ուշադրությունը սևեռել են ներկայիս միջուկային բանակցությունների վրա, արժեքավոր է առավել լայն հայացք գցել Իրանի քաղաքականության, դրա տնտեսության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա: Ահա 5 կետեր, որոնք բացատրում են Իրանի նպատակները կիբեռտարածությունում, Արևմտյան տերությունների նկատմամբ դրա հայացքները:

  1. Պատժամիջոցներ և դրանց անկայունությունը

Պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Իրանի տնտեսությանը: Համաձայն Congressional Research Service-ի, Իրանի տնտեսությունը 15-20 տոկոս ավելի քիչ է զարգացել, քան այն կարող էր լինել առանց պատժամիջոցների, որոնք սահմանվել են 2010 թվականից հետո:

Դրանք Իրանին թույլ չեն տալիս օգտվել երկրի 100 միլիարդ պահուստների չորս հինգերորդից, որոնք պահվում են միջազգային հաշիվներում: Իրանի նավթահանումը անկում է ապրել: Չորս տարի առաջ Իրանը վաճառում էր օրական 2.5 միլիոն բարել նավթ և խտուցքներ: Անցած տարվա ընթացքում երկիրը միայն 1 միլիոն բարելից մի քիչ ավել է արդյունահանել:

Նույնիսկ այժմ, երբ արտահանումը նվազել է և գներն էլ ընկել են, նավթը շարունակում է մնալ կառավարության եկամուտների 42 տոկոսը: Իրանի վերջին բյուջեն կկրճատի ծախսերի 11 տոկոսը ինֆլյացիայի հաշվարկից հետո:

  1. Կիբեռ-ծախսեր

Չնայած այս իրադրությանը՝ Թեհրանը պատրաստ է մեծ ծախսեր անել առնվազն մեկ ոլորտում: 2015/16 թվականի բյուջեում կիբեռանվտանգության ֆինանսավորումը 1200 տոկոս ավելին էր, քան 2013/14 թվականների 3.4 միլիոնը:

Ընդհուպ մինչև 2010 թվականը կիբեռտարածությունում Իրանի գլխավոր կիզակետը ներքին այլախոհների կառավարումն էր: Սակայն Stuxnet virus-ի, (որը ԱՄՆ-ի կիբեռհարձակումն էր Իրանի միջուկային ծրագրի վրա, որի մասին հայտնի դարձավ 2010 թվականին), մասին նորությունից հետո Իրանի առաջնորդները փոփոխություններ մտցրեցին: Համաձայն գնահատականների, Իրանը միայն 2012 թվականին ավելի քան 1 միլիարդ է ծախսել իր կիբեռ-հնարավորությունների վրա:

Այդ տարի էլ հենց անցկացրել է Shamoon  հարձակումը՝ ջնջելով մոտավորապես 30 հազար մեքենայի տվյալներ սաուդական նավթային կազմակերպություն Aramco-ից: 2013 թվականին Իրանի Հեղափոխական գվարդիան հրապարակայնորեն հայտարարեց, որ Իրանը «աշխարհի կիբեռբանակների շարքում չորրորդ է իր մեծությամբ»:

  1. Նոր սերունդ և հին ղեկավարություն

Իրանում միջին տարիքը 28-ն է, և երիտասարդների գործազրկությունը երկրում տատանվում է 25 տոկոսի միջակայքում:

Իրանցիներից 10-ից  7-ը 35 տարեկանից ցածր է, այսինքն չափազանց երիտասարդ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը հիշելու համար: Սակայն երկիրը ղեկավարվում է ծեր մարդկանց կողմից, որոնցից շատերը կարևոր դեր են ունեցել հեղափոխության ժամանակ: Հոգևոր առաջնորդ այալթոլլահ Ալի Խամենեյին 75 տարեկան է. զգուշացումներ եղան նրա առողջության և ի վերջո նաև ժառանգորդի հետ կապված հարցերւմ:

Իրանի Փորձագետների խորհուրդը հսկայական խորհրդավոր կարևորությամբ ոչ թափանցիկ մի ինստիտուտ է. այն պատասխանատու է Հոգևոր առաջնորդի ընտրության համար: Խորհդրի նախագահը հոկտեմբերին դարձավ Այաթոլլահ Մոհամմադ Յազդին, ով 83 տարեկան է:

  1. Զգացմունքները փոխադարձ են

Իրանցիների 70 տոկոսից ավելին ԱՄՆ-ին բացասաբար է վերաբերում, և դրանց 58 տոկոսը՝ «շատ բացասական»: Մյուս կողմից, հարցմանը մասնակցած ամերիկացիների ավելի քան երեք չորրորդը բացասական է վերաբերում Իրանին:

Սակայն դա առավել համեստ դիրքորոշում է, քան որոշ եվրոպական պետությունների բնակչության վերաբերմունքը: Ֆրանսիացիների 80 տոկոսը, և գերմանացիների 85 տոկոսը բացասական կերպով է վերաբերում Իրանին: Համաձայն վերջին հարցումների, Իրանը այլևս չի համարվում «ԱՄՆ-ի գլխավոր թշնամին այսօր»:

2012 թվականին հարցմանը մասնակցածների 32 տոկոսը ընտրել էր Իրանը առաջին տեղում, իսկ արդեն 2015 թվականին միայն 9 տոկոսն է ընտրել Իրանը՝ դասակարգելով չորրորդ տեղում՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից և Ռուսաստանից հետո:

  1. Աջակցություն գործարքի՞ն

Ամերիկացիների բացասական հայացքները Իրանի հանդեպ չոչնչացրեցին նրանց ցանկությունը Իրանի հետ գործարքի մեջ մտնելու  փորձ անելու հարցում.

Ամերիկացիների 68 տոկոսը կողմ է Իրանի հետ դիվանագիտությանը: Դրանք երկկուսակցական մեծամասնություններ են. դեմոկրատների 77 տոկոսը և հանրապետականների 65 տոկոսը կողմ են բանակցություններին: Իրանցիները խառը սպասումներ ունեն. միայն 48 տոկոսն է կարծում, որ նախագահ Ռոուհանին հաջողության կհասնի համաձայնության հարցում: Սակայն եթե մենք տեսնենք վերջնական գործարքը, ապա իրանական նավթից շատ ավելի շատ բան կբացվի:

Արևմտյան ընկերությունները կցանկանան ներխուժել այդ երկիր, որը շատ ավելի խիտ է բնակեցված, քան Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Օմանը, Իսրայելը, Բահրեյնը, Լիբանանն ու Հորդանանը միասին վերցված:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment