Իրանի միջուկային բանակցությունների խորքային իմաստը. Իսլամական պետությունը, Մերձավոր Արևելքը և ոչ միայն

Հոդվածի առանցքում

  • Վաշինգտոնի, այլ ոչ թե Իրանի շահերից է բխում միջուկային բանակցությունները տարածաշրջանային այլ ճգնաժամերից բաժանելը:
  • Թեհրանը պնդում է, որ չի ցանկանում կապել Իսլամական պետության և միջուկային ծրագրի շուրջ քննարկումները:
  • Իսրայելը հավատում է, որ 5+1-ը հակված է ընդունել Իրանի պայմանները, որպեսզի ճանապարհ բացի Իսլամական պետության հարցում գործակցության համար:
  • Ժամանակն է, որ նախագահ Օբաման գրանցի արտաքին քաղաքական որոշ «հաղթանակներ» իր բավականին անպտուղ կառավարման շրջանում:

Ուշադրությանն արժանի

Վաշինգտոնի, այլ ոչ թե Իրանի շահերից է բխում միջուկային բանակցությունները տարածաշրջանային այլ ճգնաժամերից բաժանելը: Բայց դա այդպես է միայն այն պատճառով, որ միջուկային բանակցություններում պահպանվում է մտահոգությունը: Տարածաշրջանը ապաինտեգրված է, և անգամ չնչին կոորդինացումը Իրանի հետ կարող է տարբերություն տալ:

Կոշտ քաղաքականության կողմնակիցները երկու կողմում էլ անհանգստանում են, որ իրենց կառավարությունները կհամաձայնեն «վատ պայմանավորվածությանը»` մի կողմ դնելով միջուկային հարցը և կենտրոնանալով Իսլամական պետության վրա: Դա նրանից է, որ ցանկացած բովանդակալից գործակցություն մյուս կողմի հետ պայմանավորվում է նախ միջուկային հարցը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Այդ անհանգստությունը ամբողջովին անհիմն չէ: Հունիսին Պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյորնսը կարճ հանդիպում ունեցավ իրանցի գործընկերոջ հետ միջուկային բանակցությունների ընթացքում, որպեսզի քննարկի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները: Անակնկալ չէ, որ որոշ իրանցիներ Իսլամական պետության ստեղծած վտանգը դիտում են, որպես իրենց երկրի միջուկային գործի փակման հնարավորություն, ինչը թույլ կտա կարգավորել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Արևմուտքի հետ: Նրանք հավատում են, որ Արևմուտքը` մասնավորապես ԱՄՆ-ը, Իսլամական պետության դեմ պայքարում զգում են Իրանի կարիքը:

Իսրայելը հավատում է, որ 5+1-ը հակված է ընդունել Իրանի պայմանները, որպեսզի ճանապարհ բացի Իսլամական պետության հարցում գործակցության համար: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այնքան հեռու է գնացել, որ Իրանին կապել է Իսլամական պետության հետ, նկարագրելով այն, որպես նույն կոպեկի երկու կողմեր: ԱՄՆ-ում երկու տեսակետներն էլ արձագանք են ստացել:

ԱՄՆ-ը ընդունում են, որ տարածաշրջանային ուժեղ գործընկերների առկայությունը ճակատագրական է գոյություն ունեցող անիշխանությունը ղեկավարելու համար: Այսօր հիմնական գործընկերներն են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Բայց Իրանը տարածաշրջանի գլխավոր երկրներից է: Այն տարածքով մեծ է, հարուստ է ռեսուրսներով և պոտենցիալ ուժեղ գործընկեր է անկայուն տարածաշրջանում, այն ունի բնակչություն, որը թվով, գրեթե, հավասար է Թուրքիային և կրկնակի գերազանցում է Սաուդյան Արաբիային: Բացի այդ, Իրանն ունի միջազգային լուրջ օրակարգ ձևավորելու կարողություն և ցամաքային սահման Իրաքի հետ:

Կողմերից յուրաքանչյուրը հետևում է, թե մյուսը ինչ դեր կարող է խաղալ Իսլամական պետության դեմ արդյունավետ պայքարում: Եվ այսօր Վաշինգտոնն ու Թեհրանն ունեն նույն նպատակները Իրաքում` խուսափել երկրի պառակտումից և հաղթել Իսլամական պետությանը: Իրանն ավելի շատ է հակված դեպի Իրաք, քան տարածաշրջանային որևէ այլ խաղացող:

Իրաքը Իրանի թիկունքն է և տնտեսական, էներգետիկ, քաղաքական ու կրոնական պատճառներով Իրանի ազգային շահերի համար ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն:

Իսլամական պետությունը չի կարող ջախջախվել օդային հարվածներով: Դա, կարծես, այն ամենն է, ինչ պատրաստվում է անել Արևմուտքը: Կոալիցիային պետք է տեղական կամ տարածաշրջանային աջակցություն: Այն պետք է պատրաստ լինի երկար ժամանակով ցամաքային մեծ թվով զորքեր ուղարկել: Միայն Իրանն է, որ և՛ կկարողանա, և՛ կցանկանա դա անել:

Այս պահին քաղաքականապես անհնար է Վաշինգտոնի և Թեհրանի բաց գործակցությունը, բայց մարտավարական կոորդինացումը հնարավոր է և անհրաժեշտ: Ամերլիում հակահարձակումը Իրան-ԱՄՆ գործողությունների կոորդինացման օրինակ է, ինչը ցույց տվեց, որ մի կողմից Հեղափոխության պահապանները փեշմերգային աջակցեցին ցամաքում, մյուս կողմից ամերիկյան օդային հարվածները ճակատագրական դարձան Իսլամական պետությանը հետ մղելու համար:

Բայց Թեհրանի կառավարությունը պնդում է, որ չի ցանկանում կապել Իսլամական պետության և միջուկային ծրագրի շուրջ քննարկումները: Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր մանդատը թույլ է տալիս բանակցություններ վարել միայն միջուկային ծրագրի շուրջ:

Դրա պատճառներից մեկն այն է, որ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը չի վերահսկում Իրաքի և Սիրիայի հետ կապված հարցերը: Դա անում են Իրանի Հեղափոխության պահապանները: Իրանական քաղաքականությունը բարդ է, կարճ ասած`  Զարիֆը չի կարող ստիպել Հեղափոխության պահապաններին հետևել իր խոստումներին, դրա համար էլ խուսափում է տալ որևէ խոստում:

Իսլամական պետության ոչնչացումը առաջնահերություն է քաղաքական դաշտում, բայց Իրանի կոշտ դիրքորոշման ջատագովները հրաժարվում են կարգավորել հարաբերությունները Արևմուտքի` մասնավորապես Միացյալ Նահանգների հետ: Նրանց համար արդեն իսկ ծանր է միջուկային բանակցությունների փաստը: Գործակցությունը Իսլամական պետության հարցում կարող է մեկնաբանվել, որպես «օգնություն Ամերիկային», ինչը կառաջացնի տեղական հզոր դիմադրություն:

Բայց կան դրական պատճառներ, որոնք կարող են ստիպել Արևմուտքին վստահել  Իրանին Իրաքի հարցում: Ի տարբերություն Մերձավոր Արևելքում առկա այլ հակամարտությունների, Իրաքի տարածքային ամբողջականությունը և կայունությունը Իրանի համար պարտադիր չէ: Թեհրանը վճռական խաղացող է ճգնաժամում: Երկու հարցերը միմյանցից անջատելու պնդումը Իրանի համար օգտակար չէ.

Թեհրանը կարող է օգտագործել մի հարցը մյուսի նկատմամբ` միանշանակ առաջարկելով իր օգնությունը Իսլամական պետության դեմ պայքարում, ինչի դիմաց կպահանջի որոշակի ժամանակ միջուկային ծրագրի հարցում:

Եթե Իսլամական պետության հարցը բոլորի համար կարևոր է այնքան, որքան նախագահ Օբաման է ասել, ապա դա լավ պայմանավորվածություն է նաև Արևմուտքի համար:

Բայց իրանական տեղական քաղաքականությունը ընթացքի մեջ է: Բանակցությունները կենտրոնացած են Իրանի միջուկային ծրագրի շուրջ, բայց վերջնական պայմանավորվածությունը առնչվելու է ավելի լայն հարցերի հետ: Այն կվերաբերի խաղաղ և կայուն տարածաշրջանի հեռանկարին, մի բան, որն անհնար է թվում առանց Իրանի մասնակցության: Ժամանակն է, որ նախագահ Օբաման գրանցի  արտաքին քաղաքական որոշ «հաղթանակներ» իր բավականին անպտուղ կառավարման շրջանում:

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ։

Write a comment