Իրան-ԱՄՆ ճգնաժամ. Ռոհանին նոր պատժամիջոցները համարում է «անիմաստ»
Հոդվածի առանցքում
- Իրանի նախագահը մարտահրավերով է պատասխանել ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներին, ասելով, թե այդ կերպ նրանք հաստատում են, որ ստում են երկխոսություն սկսելու ցանկության հարցում: Հասան Ռոհանին ասել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հուսահատական է, իսկ Սպիտակ տունն էլ անվանել է «մտավոր հետամնաց»:
Ուշադրությանն արժանի
Իրանի նախագահը մարտահրավերով է պատասխանել ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներին, ասելով, թե այդ կերպ նրանք հաստատում են, որ ստում են երկխոսություն սկսելու ցանկության հարցում:
Հասան Ռոհանին ասել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հուսահատական է, իսկ Սպիտակ տունն էլ անվանել է «մտավոր հետամնաց»:
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներն անիմաստ են, իսկ արտաքին գործերի նախարարին ուղղված միջոցները փակում են դիվանագիտության ճանապարհը, ասել է Ռոհանին:
Թրամփը նշել է, որ ինքը պատասխանում է Իրանի վերջին «ագրեսիվ պահվածքին»:
Անցյալ շաբաթ իրանական ուժերը խփեցին ԱՄՆ հետախուզական անօդաչու սարքը, որն ըստ իրանական կողմի, խախտել էր իրանական օդային տարածքը Հորմուզի նեղուցում: ԱՄՆ-ը պնդում է, որ սարքը թռչում էր միջազգային ջրերի վրայով:
ԱՄՆ-ը նաև մեղադրել է Իրանին երկու պայթյունի համար, ինչի հետևանքով վնասվեց վառելիքի 6 լցանավ տարածքում, որտեղից օրական անցնկացնում են աշխարհի նավթի մեկ հինգերորդը: Իրանը մերժել է այդ մեղադրանքը:
Երկու երկրների միջև լարվածությունը սաստկացավ 2018 թ. մայիսից, երբ Թրամփը հրաժարվեց 2015 թ.-ին Իրանի և վեց երկրների միջև կնքված միջուկային գործարքից ու սկսեց վերականգնել պատժամիջոցները` ստիպելով Իրանին վերանայել համաձայնագիրը:
Անցյալ ամիս նախագահն ուժեղացրեց ճնշումը, վերացրեց իրանական նավթ գնող մի քանի պետությունների պատժամիջոցներից ազատող որոշումը, ցանկանալով Իրանին զրկել եկամտի հիմնական աղբյուրից:
Ի պատասխան, պարոն Ռոհանին հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակում մի քանի պարտավորությունից: Պաշտոնյաները հույս են հայտնել, որ ցածր հարստացված ուրանի պաշարները հինգշաբթի կխախտեն 300 կգ սահմանը:
Հարստացված ուրանը օգտագործվում է ռեակտորի վառելիք, հնարավոր է նաև պոտենցիալ միջուկային զենք արտադրելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ