Իրան-Մեծ Բրիտանիա տանկերների հակամարտություն. Ո՞րն է ՄԲ հաջորդ քայլը
Հոդվածի առանցքում
- Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական տանկերի բռնագրավումից հետո Մեծ Բրիտանիան փորձում է հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Բայց եթե Թեհրանը հրաժարվի բանակցել, Լոնդոնը ստիպված կլինի գործել ավելի կոշտ:
Ուշադրությանն արժանի
Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական տանկերի բռնագրավումից հետո Մեծ Բրիտանիան փորձում է հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Բայց եթե Թեհրանը հրաժարվի բանակցել, Լոնդոնը ստիպված կլինի գործել ավելի կոշտ:
DW – Ինչպես է ազդում Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունների վրա այն փաստը, որ Իրանը շարունակում է բռնագրավված պահել բրիտանական տանկերը:
Շահրան Տաբարի – Կարծում եմ, որ հարաբերություններն այս պահին խիստ լարված են: ՄԲ ԱԳ նախարար Ջերեմի հանթը փորձում է տանկերների խնդիրը կարգավորել դիվանագիտությամբ: Բայց սա ենթադրում է ջանքեր երկու կողմից, իսկ Իրանը, կարծես թե, չի ցանկանում բանակցել:
Հաջորդ փուլը կլինի զսպումը և Մեծ Բրիտանիայն այդ միջոցին դիմել է շատ այլ երկրների հետ: Օրինակ, Լիբիայի դեմ: Զսպումը կնշանակի ավելի շատ պատժամիջոցներ և ակտիվների սառեցում: Եթե այս քաղաքականությունը մյուս կողմին չբերի բանակցությունների սեղանի մոտ, ռազմական գործողությունները կլինեն վերջին հնարավորությունը:
DW – Եթե հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ի՞նչ է սպասվում միջուկային գործարքին, որը Մեծ Բրիտանիան ստորագրել է և որին միշտ աջակցել է:
Շահրան Տաբարի – ԵՄ-ն իսկապես հակված է պահպանել այդ գործարքը: Բայց ԱՄՆ դուրս է եկել համաձայնագրից, և հիմա կարևոր է ընդգծել, որ ԱՄՆ-ն ունի կարողություներ ճնշելու ԵՄ երկրներին, որոնք խախտում են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Միաժամանակ Մեծ Բրիտանիան պետք է շարունակի ԱՄՆ հետ լավ հարաբերություններ պահպանելու քաղաքականությունը հատկապես Բրեքսիթի այս փուլում, որից հետո Լոնդոնը մեծապես կախված կլինի Վաշինգտոնի հետ տնտեսական համաձայնություններից:
DW – Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիային դրդում է պատերազմ սկսել Իրանի հետ: Ի՞նչ եք կարծում այս տեսակետի մասին:
Շահրան Տաբարի – Որքանով ես եմ տեղյալ, Վաշինգտոնում այս հարցի շուրջ հակասություններ կան: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Սպիտակ տունը Իրանը հետ պատերազմ չի ուզում, նույնիսկ եթե Պենտագոնի որոշ պաշտոնյաներ ուզում են:
Օրինակ, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել և որոշ շրջանակներ պնդում են, որ նույնն արել է պետքարտուղար Պոմպեոն: Այնուամենայնիվ, իմ կարծիքով, Մեծ Բրիտանիան կշարունակի զսպման քաղաքականությունը եթե դիվանագիտությունը տապալվի:
Կարծում եմ, եթե նախագահ Թրամփը կվերընտրվի, նա կշարժվի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ուղղությամբ: Մեծ Բրիտանիան կմիանա ԱՄՆ այդ որոշմանը թե ոչ, կախված է քաղաքական իրավիճակից՝ ներառյալ Բրեքսիթից:
DW – Որո՞նք են ստեղծված իրավիճակից ելքերը:
Շահրան Տաբարի – Կարծում եմ, իրանցիների համար պետք է լինի խնդրի կարգավորման համապարփակ տարբերակ: Ընտրված նախագահը և խորհրդարանը, ինչպես նաև Այաթոլլան և Հեղափոխության պահապանների կորպուսը պետք է համաձայնության գան կարգավորման այդ տարբերակի շուրջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ