Իրանը կքննարկի եվրոպական ուժերի, Չինաստանի և Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրի փրկության հարցը
Հոդվածի առանցքում
- Վեց երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն «Իրանի կողմից վերջերս արված միջուկային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերջին հայտարարությունները», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ` հղում անելով Թեհրանի այս ամսվա վերջին հարստացված ուրանի պաշարների սահմանները գերազանցելու հետ կապված սպառնալիքներին:
Ուշադրությանն արժանի
Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 28-ին Վիեննայում կհանդիպեն՝ փորձելով փրկել Թեհրանի հետ 2015 թ. միջուկային համաձայնագիրը:
Հանդիպմանը կքննարկվեն մարտահարվերներ, որոնք առաջ են եկել «ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագիրը լքելուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո», – նշել է ԵՄ ` հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, ըստ որի նախորդ տարվանից ԱՄՆ հրաժարվել է համաձայնագրից:
Վեց երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն «Իրանի կողմից վերջերս արված միջուկային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերջին հայտարարությունները», – ասվում է ԵՄ հայտարարության մեջ` հղում անելով Թեհրանի այս ամսվա վերջին հարստացված ուրանի պաշարների սահմանները գերազանցելու հետ կապված սպառնալիքներին:
2015 թ. միջուկային համաձայնագիրը ձգտում էր փակել Իրանի համար միջուկային զենք ստեղծելու ցանկացած ուղի՝ փոխարենը վեացնելով միջազգային պատժամիջոցները:
Թեհրանը հայտարարել է, որ մայիսին կկրճատի իր միջուկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների համապատասխանեցումը` ի նշան բողոքի ԱՄՆ-ի կողմից համաձայնագիրը լքելու փաստին:
Իրանը զգուշացրել է, որ Եվրամիությունը շատ քիչ ժամանակ ունի միջուկային համաձայնագիրը փրկելու համար: ԵՄ պետք է ապահովի բավարար տնտեսական խթաններ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար, որոնք կրճատել են Իրանի հետ նավթային առևտրի մեծ մասը և վնասել երկրի տնտեսությանը:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին, ով օգնել էր կնքել Իրանի հետ համաձայնագիրը, հինգշաբթի հայտարարել է, որ «մեզ համար կարևոր է պահել Իրանին լիարժեք իր պարտավորությունների համապատասխանեցման դաշտում»:
Նա նաև խոստացել է ջանքեր գործադրել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի «համուզված լինել, որ լարվածության վտանգը լիովին անցել է»:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև առճակատման վտանգը անցած շաբաթ աճել էր Օմանի ծոցում երկու նավթատարների նլկատմամբ հարձակումներից հետո Հորմուզի ռազմավարական նեղուցի մոտակայքում:
Վաշինգտոնը մեղադրեց Իրանին, և Պենտագոնը հայտարարեց Մերձավոր Արևելքում ավելի քան 1000 հավելյալ զինվորներ տեղափոխելու մասին՝ վկայակոչելով Իրանի սպառնալիքը:
Իրանը հերքել է տանկերների վրա հարձակման մեջ ներգրավված լինելու մեղադրանքները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ