Իրանը սպառնում է պատասխանել, եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարի ահաբեկչական կառույց

Իրանը սպառնում է պատասխանել, եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարի ահաբեկչական կառույց

Հոդվածի առանցքում

  • Իրանը համարժեք գործողությունների կդիմի Միացյալ Նահանգների դեմ, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսը հայտարարի ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին կիրակի հայտարարել են իրանցի խորհրդարանականները:

Ուշադրությանն արժանի

Իրանը համարժեք գործողությունների կդիմի Միացյալ Նահանգների դեմ, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսը հայտարարի ահաբեկչական կազմակերպություն։

Այս մասին կիրակի հայտարարել են իրանցի խորհրդարանականները:

Երեք ամերիկացի պաշտոնյաներ Reuters- ին հայտնել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հեղափոխության պահապաններին ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ինչը կնշանակի, որ առաջին անգամ Վաշինգտոնը պաշտոնապես այլ երկրի զինված ուժերն անվանելու է ահաբեկչական:

«Մենք կպատասխանենք Հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ուղղված ցանկացած գործողության փոխադարձ գործողությամբ: Այնպես որ ԱՄՆ առաջնորդները, որոնք Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներ ստեղծող և հովանավորող են, կզղջան իրենց հիմար գործողությունների համար», – նշված է Իրանի խորհրդրանի  290 պատգամավորներից 255-ի տարածած համատեղ հայտարարության մեջ:

Քննադատները զգուշացնում են, որ այս որոշումը, որը սպասվում է, որ կհրապարակի պետքարտուղարությունն այս երկուշաբթի, կնշանակի որ ԱՄՆ զինուժն ու հետախուզությունը այլ երկրների բանակների դեմ ևս կարող են նման քայլ անել:

Ըստ Reuters-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին 2017-ին զգուշացրել էր, որ եթե Թրամփը նման որոշում կայացնի, ապա իրենք էլ ԱՄՆ-ի բանակն ԻՊ պես ահաբեկչական խմբավորում կհայտարարեն:

Պետքարտուղար Պոմպեոն ԱՄՆ քաղաքականության այս փոփոխությունը բացատրել է որպես Թեհրանի դեմ Թրամփի վարչակազմի ճնշման ավելացում:

1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի ամենհզոր անվտանգային կազմակերպությունն է՝ 125.000-ի հասնող մարտիկներով: Այն վերահսկում է Իրանի տնտեսության մի մասը և մեծ ազդեցություն ունի երկրի քաղաքական համակարգում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment