Իրանի միջուկային ծրագրի շուրջը քաղաքական պայքարը աճում է

Իրանի միջուկային ծրագրի շուրջը քաղաքական պայքարը աճում է

Հոդվածի առանցքում

  • Իրանին միջուկային զենք ստեղծելուց հեռու պահելու՝ նախագահ Բարաք Օբամայի՝ դիվանագիտական համաձայնության վրա կատարած խաղադրույքին տանը անմիջական փորձություն է սպասում, որտեղ այն պետք է հաղթահարի Կոնգրեսում հոռետես Հանրապետականների, ինչպես նաև որոշ Դեմոկրատների քաղաքականությունը:
  • Պարոն Օբաման նույնպես պետք է ուղղորդվի դեպի Մերձավոր Արևելքում բարդ առաջնորդային ֆրակցիաներին` ռեգիոնի փոփոխականության համատեքստում: Նա ստիպված է այդ ամենն անել նախագահի ընտրությունների սուր մրցակցության ետնապատկերին:
  • Սենատի հանրապետական առաջնորդները պատրաստվում են ապրիլի 14-ին քվեարկել պարոն Կորքերի օրենքի նախագծի համար, որպեսզի կանխեն Օբամայի ադմինիստրացիայի՝ 60 օրվա ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանելը: Հետաձգումը Կոնգրեսին թույլ կտա վերանայել ու հնարավոր է նաև, քվեարկել Իրանի հետ վերջնական համաձայնագիրը, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում: Սպիտակ տունը սպառնացել է վետո դնել ներկայիս տեսքով օրենքի նախագծի վրա:
  • Պարոն Կորքերը կիրակի օրը հայտարարել էր, որ իր օրենքի նախագիծը մոտ է անհրաժեշտ 67 ձայները ունենալուն, որպեսզի հաղթահարի նախագահի վետոն:
  • Վարչակազմի այս տեսակետին ագրեսիվորեն մարտահրավեր էր նետել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով Իրանի հետ բանակցությունների մեծ քննադատն է: Պարոն Նեթանյահուն պնդում էր, որ Օբաման դադարեցնի «վատ գործարքը»:
  • Գործարքը նաև Մերձավոր Արևելքում անկարգություններով է սպառնում: ԱՄՆ դաշնակիցները տարածաշրջանում՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, անհանգստացած են վերջնական գործարքով, որ այն ուժ կտա Իրանին:
  • Մի շարք արաբ բարձրաստիճան պաշտոնյաները Սպիտակ տանը վերջին ամիսներին զգուշացրել են, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարող է դիմել Պակիստանին միջուկային զենքի օգնության հարցում: Պարոն Օբաման իր խաղադրույքները ուրվագծեց՝ ասելով, որ իր դիվանագիտության անհաջողությունը կարող է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հասցնել:
  • Շրջանակի հայտարարումից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասաց. «Իր նախագահության կուրսի ընթացքում, Աֆղանստանի պատերազմից ու ահաբեկչության դեմ պայքարից բացի, Իրանի հարցը այն միակ հարցն էր, որի վրա նա շատ ժամանակ ծախսեց: Այս թեմայով առաջին բանակցությունները նա սկսել է 2009 թվականին»:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Օբաման պետք է Կոնգրեսում հաղթահարի հոռետես Հանրապետականներին, ինչպես նաև որոշ Դեմոկրատների 

Իրանին միջուկային զենք ստեղծելուց հեռու պահելու՝ նախագահ Բարաք Օբամայի՝ դիվանագիտական համաձայնության վրա կատարած խաղադրույքին տանը անմիջական փորձություն է սպասում, որտեղ այն պետք է հաղթահարի Կոնգրեսում հոռետես Հանրապետականների, ինչպես նաև որոշ Դեմոկրատների քաղաքականությունը:

Քաղաքական պայքարը արդեն սկսվել է, քանի որ Հանրապետականների կողմից ղեկավարվող Կոնգրեսն ագրեսիվ կերպով ճնշում է գործադրում՝ անցած շաբաթ Իրանի, ԱՄՆ-ի և հինգ այլ պետությունների միջև ձեռք բերված միջուկային-շրջանակային համաձայնագրի վերանայման հարցում առավել մեծ դեր ունենալու համար:

Պարոն Օբաման նույնպես պետք է ուղղորդվի դեպի Մերձավոր Արևելքում բարդ առաջնորդային ֆրակցիաներին`  ռեգիոնի փոփոխականության համատեքստում: Նա ստիպված է այդ ամենն անել նախագահի ընտրությունների սուր մրցակցության ետնապատկերին:

Իրանի հետ բանակցություններում Օբամայի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ռոբերտ Էինհորնը, նշել է. «Խաղադրույքները հսկայական են: Սա հսկայական բաղադրիչ է ոչ միայն նրա արտաքին քաղաքականության, այլ նաև նրա նախագահության մեջ: Սա մեծ պայքար է»:

Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Բոբ Կորքերը կիրակի օրը հայտարարեց, որ Կոնգրեսը պետք է Իրանի հետ կնքվելիք ցանկացած միջուկային պակտի վերամշակման գործում մեծ դեր ունենա: Իրանի հետ բանակցությունները ենթադրվում է, որ կավարտվեն հունիսին: «Շատ կարևոր է, որ Կոնգրեսը այս ամենի կենտրոնում է»,- Fox-ին ասել էր պարոն Կորքերը:

Սենատի հանրապետական առաջնորդները պատրաստվում են ապրիլի 14-ին քվեարկել պարոն Կորքերի օրենքի նախագծի համար, որպեսզի կանխեն Օբամայի ադմինիստրացիայի՝ 60 օրվա ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանելը: Հետաձգումը Կոնգրեսին թույլ կտա վերանայել ու հնարավոր է նաև, քվեարկել Իրանի հետ վերջնական համաձայնագիրը, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում: Սպիտակ տունը սպառնացել է վետո դնել ներկայիս տեսքով օրենքի նախագծի վրա:

«Ես կարծում եմ, որ Կոնգրեսը կպահանջի Իրանի հետ բանակցությունների ցանկացած գործարք՝ վերանայելու համար, մինչև պատժամիջոցները հանելը»,-նշել էր սենատոր Լինդսի Գրեմը:

Պարոն Կորքերը կիրակի օրը հայտարարել էր, որ իր օրենքի նախագիծը մոտ է անհրաժեշտ 67 ձայները ունենալուն, որպեսզի հաղթահարի նախագահի վետոն:

«Ես հույս ունեմ, որ մենք կգտնենք մի բան, որը թույլ կտա Կոնգրեսին արտահայտվել, սակայն ոչ ոտնձգություն կատարել նախագահի ավանդական լիազորություններին և երաշխավորել, որ եթե իրապես մենք լավ գործարք են կնքում, ապա մենք կարող ենք առաջ գնալ ու իրացնել այն»,-նշել էր Օբաման New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմենի հետ հարցազույցի ժամանակ:

Սպիտակ տունը զգալի ակտիվացրել է օրենսդիրներին գրավելը, մասնավորապես պարոն Կորքերին, ով ասաց, որ ինքը շրջանակի հայտարարելուց ի վեր երեք անգամ խոսել է Էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ: Բարձրաստիճան վարչական պաշտոնյաները ծրագրում են շրջանակի վերաբերյալ օրենսդիրների համար բրիֆինգ կազմակերպել: Պարոն Մոնիզը՝ պակտի բանագնացներից մեկը, CBS-ին կիրակի օրը ասաց, որ համաձայնագրով ԱՄՆ-ը «կարգելափակի միջուկային ռումբին տանող բոլոր ճանապարհները»:

Վարչակազմի այս տեսակետին ագրեսիվորեն մարտահրավեր էր նետել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով Իրանի հետ բանակցությունների մեծ քննադատն է: Պարոն Նեթանյահուն պնդում էր, որ Օբաման դադարեցնի «վատ գործարքը»:

Նա կիրակի օրը ABC-ի հետ զրույցի ժամանակ նշել էր, որ «Ռեգիոնում իրական սպառնալիքն այն է, որ գործարքը Մերձավոր Արևելքում սուննիական տերությունների մեջ միջուկային զենք ձեռքբերելու մրցացավազքի պատճառ կդառնա: Սա գլոբալ վտանգ է»:

Շրջանակը՝ շատ ավելի մանրամասն, քան ակնկալում էին բազմաթիվ դիտորդներ, բաց է թողել մի շարք կարևոր հարցեր՝ այդ թվում և Իրանի պատժամիջոցների հանելու ժամանակացույցը, Թեհրանի կողմից միջուկային հետազոտությունների սահմանափակումը և դրա միջուկային անցյալի ռազմական ասպեկտները:

Պարոն Նեթանյահուի քննադատությունը սուր նկատողության արժանացավ Դեմոկրատների սենատոր Դայան Ֆեյնշտեյնի կողմից: «Ուզում եմ, որ նա զսպի իրեն: Չեմ կարծում, որ սա օգտակար է»,- CNN-ին ասել էր Կալիֆորնիայի սենատորը: Անցած ամիս Հանրապետականների հրավերով ու առանց Օբամայի ադմինիստրացիայի ստորագրի պարոն Նեթանյահուի որոշումը Կոնգրեսում ճառ ասել, որտեղ նա քննադատեց Իրանի հետ ցանկացած գործարք, Սպիտակ տան հետ հարաբերությունները թունավոր դարձրեց և բարկացրեց որոշ դեմոկրատների:

Թեև Օբաման պաշտոնավարմանն անցնելուց հետո լրջագույն խնդիրների է բախվել, ներառյալ նաև ԱՄՆ տնտեսական ճգնաժամը և առողջապահական ապահովագրության օրենքի շուրջ ստեղծված վեճերը, նա չէր կանգնել դիվանագիտական ընգրկվածության համաշխարհային քննության:

Բազմաթիվ առումներով ոչ մի նախագահ, ըստ փորձագետների, չէր տվել տանը և արտաքին աշխարհում ապակայունացնող գործոնների համընկնում, և Սպիտակ տան հաջողության կամ անհաջողության գլոբալ ազդեցություն:

«Սա լոկ բիզնես չէ, ինչպես սովորաբար լինում է: Սա Վաշինգտոնի ու ամբողջ աշխարհով անհամաձայնության ինտենսիվության տեսակետի շատ ավելի խորը ու լայն բան է»,-ասաց Ռիչարդ Հաասսը՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահն ու Ջորջ Բուշի նախկին ադմինիստրացիայի պաշտոնյան: Սա հիասթափեցնող է, նշել էր նա, այն պահին, երբ Մերձավոր Արևելքը փլուզվում է:

Գործարքը նաև Մերձավոր Արևելքում անկարգություններով է սպառնում: ԱՄՆ դաշնակիցները տարածաշրջանում՝  Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, անհանգստացած են վերջնական գործարքով, որ այն ուժ կտա Իրանին:

Օբամայի կողմից պակտին հասնելու ձգտումը լարում է տարածաշրջանում ԱՄՆ ավանդական գործընկերների հետ հարաբերությունները: Նա գործարքի հայտարարությունից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել պարոն Նեթանյահուհի հետ: Այս մասին նշել է բարձրաստիճան պաշտոնյան: Գարնանը Օբաման Կամպ Դևիդում հանդիպում է նախատեսում Ծոցի պետությունների առաջնորդների հետ, Մէրիլենդի նախագահական նստավայրում:

Պարոն Հաասսը նշեց. «Նրա ուզածն այն է, որ համոզի վերջիններին միջուկային գործարքի վերաբերյալ և որ նրանք խուսափեն միակողմանի քայլեր ձեռնարկելուց, որոնք ԱՄՆ կարող է համարել հակադիր: Իսրայելի դեպքում էլ այն է, որ ետ պահի նրան ռազմական հարվածներ իրականցնելուց, Սաուդյան Արաբիայի դեպքում՝ ետ պահել նրանց Պակիստանից միջուկային զենք գնելուց»:

Մի շարք արաբ բարձրաստիճան պաշտոնյաները Սպիտակ տանը վերջին ամիսներին զգուշացրել են, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարող է դիմել Պակիստանին միջուկային զենքի օգնության հարցում: Պարոն Օբաման իր խաղադրույքները ուրվագծեց՝ ասելով, որ իր դիվանագիտության անհաջողությունը կարող է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հասցնել:

Իրանի գործարքի քննադատները հաստատում են սա: «Ես հավատում եմ՝ կարող է ավելի լավ գործարք լինել: Ես պատերազմ չեմ ուզում»,-նշել է պարոն Գրահամը:

Օբամայի ուղղորդվածությունը Իրանի հետ դեպի վերջնական համաձայնություն պատրաստ է մթագնել իր նախագահության մնացած ժամանակը: Եթե նույնիսկ հունիսի վերջին բանակցողները կարողանան ամբողջացնել վերջնական համաձայնագիրը, դրա իրականացման ժամկետները կհասնեն 2016 թվական և հավանական է, լինեն դեռևս կիզակետում, երբ 2017 թվականի հունվարին Օբամայի հաջորդը սկսի իր աշխատանքները:

Նախագահի որոշումը օգտագործել պաշտոնավարման երկրորդ շրջանը երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը, որը երեսուն տարի շարունակ խախտված էր:

Շրջանակի հայտարարումից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասաց. «Իր նախագահության կուրսի ընթացքում, Աֆղանստանի պատերազմից ու ահաբեկչության դեմ պայքարից բացի, Իրանի հարցը այն միակ հարցն էր, որի վրա նա շատ ժամանակ ծախսեց: Այս թեմայով առաջին բանակցությունները նա սկսել է 2009 թվականին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment