Իրանն անցնում է միջուկային սահմանները. ի՞նչ է սպասվում Թրամփին
Հոդվածի առանցքում
- Ինչքա՞ն ուրան է պետք մեկ ատոմային ռումբ ստեղծելու համար: Պատասխանն է՝ 25 կիլոգրամ, որը չափերով նման է մեծ թուրինջի: Սակայն ավելի հետաքրքիր է, թե ինչքա՞ն բնական ուրան է պետք այսքան հարստացված ուրան ստանալու համար: Պատասխանն է՝ 4762 կիլոգրամ: Իրանի համար սա բացարձակ խնդիր չէ, որովհետև այն ունի բնական ուրանի մեծ պաշարներ:
Ուշադրությանն արժանի
Ի՞նչ է հարստացված ուրանը: Իրանը հայտարարեց, որ կուտակել է ավելի շատ հարստացված ուրան, քան թույլատրելի է միջուկային գործարքի շրջանակներում։
Այս ամենը հասկանալու համար պետք է մի քանի տեխնիկական մանրամասներ ուսումնասիրել:
Բնական ուրանը պարունակում է իզոտոպների բնական խառնուրդ, որի 99.3%-ը՝ U-238 է և 0.7%-ը՝ U-235: Իսկ բարձր հարստացման ուրանի դեպքում U-235 իզոտոպով հարստացումը գերազանցում է U-238-ին:
Սկսելով 993-7 հարաբերությունից, երբ հարաբերակցությունը դառնում է 190-7, համարվում է որ այն հարստացել է 3,67%-ով: Այս ուրանը կիրառվում է որպես ռեակտոր-բազմապատկիչների վառելիք, ինչը ավելի շատ է, քան թույլատրելի է միջուկային գործարքի շրջանակներում։
Իրանը ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգներ է մշակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո: Ռումբի համար հարստացված մակարդակը 90 տոկոս է, սա նշանակում է, որ U-238-ի և U-235-ի միջև հարաբերակցությունը փոխվել է 993:7-ից՝ 1:7-ի:
Ինչքա՞ն ուրան է պետք մեկ ատոմային ռումբ ստեղծելու համար: Պատասխանն է՝ 25 կիլոգրամ, որը չափերով նման է մեծ թուրինջի: Սակայն ավելի հետաքրքիր է, թե ինչքա՞ն բնական ուրան է պետք այսքան հարստացված ուրան ստանալու համար: Պատասխանն է՝ 4762 կիլոգրամ: Իրանի համար սա բացարձակ խնդիր չէ, որովհետև այն ունի բնական ուրանի մեծ պաշարներ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը: Բացի այդ Իրանը շարունակում է մինչև 20% ուրանի հարստացումը:
Հավանական է, որ իրանը դուրս կգա միջազգային գերտերությունների կնքած միջուկային պայմանագրից:
Թրամփը հույսը դրել է պատժամիջոցների վրա, և ոչ ռազմական լուծման: Վերջին անակնկալներից էր նաև Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը: Հյուսիսային Կորեան ավելի մեծ միջուկային պլաններ ունի, քան Իրանը: Այն բազմիցս փորձարկել էի իր զենքերը և կատարելագործել հրթիռային համակարգերը:
Սա այն էր, ինչը թրամփը փորձում էր կանխել Փհենյանում: Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին հույս ունի, որ իր պետությունը կարող է հաղթահարել պատժամիջոցներն ու այլ ճնշումները՝ մեծ արդյունքի հասնելու համար: Կասկածելի է, սակայն այն ուզում է Թրամփի հետ Կիմ Չեն Ընի պես վարվել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ