Միջին Արևելքի համար պայքարում Իրանն ունի մեծ առավելություն

Միջին Արևելքի համար պայքարում Իրանն ունի մեծ առավելություն

Հոդվածի առանցքում

  • Միջին Արևելքում իրանական կոալիցիայի ուժը գլխավորապես պայմանավորված է ուղղահայաց ինտեգրացիայով ու կարգուկանոնով: Անդամների մեծ մասը կամ պարտական են Իրանին կամ կախված են Իրանից: Այդ պատճառով կարևոր որոշումները կայացվում են Թեհրանում: Անհամաձայնություններ հազվադեպ են լինում և որպես կանոն զսպվում են կամ նշանակություն չեն ունենում: Կոալիցիայի նույնիսկ հեռու անդամները, ինչպես հութիներն են, որոնք մեծ ուշադրություն չեն դարձնում Իրանի ուղերձներին, արժեքավոր են, քանի որ նրանց դիմադրությունը ստեղծում է քաոս, որը ռազմավարական կերպով օգտագործում է Թեհրանը:

Ուշադրությանն արժանի

Ինչու Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները չեն կարողանում ծնկի բերել Իրանին: Ամենայն հավանականությամբ, Թեհրանն ու իր դաշնակիցներն ունեն թերագնահատված առավելություններ, և դրանցից մեկը նրանց միասնականությունն է, երբ իրենց դեմ դուրս եկած պետություններն ունեն տարաձայնություններ:

«Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության» թեմայով  անցած շաբաթ ԱՄՆ կազմակերպած Վարշավայի համաժողովը մասնակիցների և դրան հետևողների մեծ մասի գնահատականով Վաշինգտոնի ջանքն էր` աջակցելու Իրանի միջինարևելյան հավակնություններին հակադրվող կոալիցիային: Համաժողովին մասնակցում էին ավելի քան վեց տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Բոլոր այն երկրներից, որոնք դեմ են Իրանի միջուկային, ահաբեկչությանն աջակցելու քաղաքականությանը` ՆԱՏՕ-ի անդամներ, արաբական խոշոր երկրների և Իսրայելը: Առաջին հայացքից սա շատ մեծ և սպառնալից կոալիցիա է:

Համեմատության համար Իրանին հավատարիմ դաշնակիցների թիվը փոքր է և անհասկանալի` Ասադի ռեժիմը Սիրիայում, Հզբոլլահը Լիբանանում, շիաները Իրաքում և հութիները Եմենում: Ճիշտ է նաև, որ ի տարբերություն Արևմուտքի, Իրանը վայելում է նաև Ռուսաստանի և Չինաստանի համակրանքը: Բայց այս ուժերը հազիվ թե կարողանան օգնել Թեհրանին դուրս գալ ճգնաժամից և նրանք լավ հարաբերություններ ունեն Իրանի գլխավոր մրցակիցների` Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ:

Միջին Արևելքում իրանական կոալիցիայի ուժը գլխավորապես պայմանավորված է ուղղահայաց ինտեգրացիայով ու կարգուկանոնով: Անդամների մեծ մասը կամ պարտական են Իրանին կամ կախված են Իրանից: Այդ պատճառով կարևոր որոշումները կայացվում են Թեհրանում: Անհամաձայնություններ հազվադեպ են լինում և որպես կանոն զսպվում են կամ նշանակություն չեն ունենում: Կոալիցիայի նույնիսկ հեռու անդամները, ինչպես հութիներն են, որոնք մեծ ուշադրություն չեն դարձնում Իրանի ուղերձներին, արժեքավոր են, քանի որ նրանց դիմադրությունը ստեղծում է քաոս, որը ռազմավարական կերպով օգտագործում է Թեհրանը:

Պռոիրանական կողմում որոշումների կայացման համեմատաբար ուղղահայաց ինտեգրացիան ամրապնդվում է շիա մուսուլմանների շրջանում իշխանության նկատմամբ նաև մշակութային և կրոնական հարգանքով: Ենթադրվում է, որ որպես կանոն, շիաները հետևում են բարձրաստիճան հոգևորականների ուղերձներին և Իրանի հեղափոխական իսլամական ղեկավարությունն ունի հենց այսպիսի կրոնաքաղաքական իշխանություն:

Արդյունքում Իրանը ռեվիզիոնիստական երկիր է, որը դեմ  կրոնական անկայության ֆոնին ծաղկող ստատուս քվոյին: Իրանի հակառակորդներին այս ամենը չի վերաբերում: Պարսից ծոցի երկրների կոալիցիան, ԱՄՆ, Արաբական երկրները, Իսրայելը և ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասը հիմնականում ուղղված են ստատուս քվոյի, գլոբալ և տարածաշրջանային կարգերի պահպանման կողմը: Եվ ավելի բարդ է ստեղծել ու աջակցել կառույցներ, քան քանդել դրանք:

Եվ սա հեշտ չէ հակաիրանական ճամբարում խնդիրների պատճառով: Պարսից ծոցի արաբական երկրները և Իսրայելը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Խնդիրը պաղեստինյան հարցն է: Անվտանգության հարցով ամբողջ գործակցությունը, ինչպես հետախուզական տվյալների փոխանակումը, սահմանափակ և գաղտնի է: Նրանց միջև բաց գործակցության իրական հնարավորություն չկա, ինչը պարզելը Թրամփի ադմինիստրացիայի համար ցավալի և հիասթափեցնող էր: Իսկ սունի մեծամասնությամբ արաբական երկրները ևս խիստ անջատ են, ինչի մասին վկայում է Կատարի դեմ շարունակվող բոյկոտը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ, Բահրեյնի և Եգիպտոսի նկատմամբ:

ՆԱՏՕ-ում ևս Իրանի հարցով տարաձայնություններ կան: Միջուկային գործարքից Թրամփի ադմինիստրացիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ հետ փորձում են պահպանել համաձայնագիրը, թեև Վաշինգտոնը դեմ է դրան: Նրանք ստեղծել են «հատուկ նշանակության միջոցներ» եվրոպական ընկերությունների համար, որպեսզի կարողանան շարունակել Իրանի հետ առևտուրը` դոլարից բացի այլ արժույթով և շրջանցելով ԱՄՆ բանկային համակարգն ու հետևաբար պատժամիջոցները: Այս երկրները Վարաշավա են ուղարկել ոչ բարձրաստիճան պատվիրակություն, բացի Մեծ Բրիտանիայից, որը ներկայացնում էր ԱԳ նախարարը: Նա էլ հայտարարել է, որ այնտեղ է միայն Եմենի մասին խոսելու համար:

ՆԱՏՕ-ի մեկ այլ առանցքային անդամ` Թուրքիան, ընդհանրապես չի մասնակցել Վարշավայի համաժողովին` նախընտրելով միանալ Իրանին և Ռուսաստանին, որոնք ևս այդ օրերին զբաղված էին սիրիական հակամարտության հարցով: Թուրքիան գնալով ավելի չեզոք դիրք է բռնում Իրանի հարցում, որին ավելի շուտ դիտարկում է որպես մրցակից, քան հակառակորդ:

Եվ վերջապես ի տարբերություն շիաների շրջանում հոգևոր իշխանության նկատմամբ հարգանքին, սունիների ավանդույթների մեծ մասը հավատացյալներին առաջարկում է մտածել և ընտրություն կատարել տարբեր նպատակների համար եղած տարբերակների միջև: Սա սունի ծայրահեղականներին հնարավորութուն է տալիս չընդունել ահաբեկչության մեղադրանքները: Սա նաև բարդացնում է կամ գրեթե անհնար է դարձնում կրոնդը որպես քաղաքական միավորման հիմք, տարածաշրջանային կոալիցիայում իտեգրացիայի գործոն օգտագործելու սունի մուսուլմանների հնարավորությունը, Վերջին անգամ, երբ ԱՄՆ, Պակիստանը և Սաուդյան Արաբիան փորձեցին համակարգորեն նախաձեռնել դա 1980-ականների Աֆղանստանի պատերազմի տարիներին, դա օգնեց հաղթել ԽՍՀՄ-ին, բայց արդյունքում ստեղծվեցին նաև Ալ Քաիդան և Թալիբանը:

Եվ այս ամենը չի նշանակում, որ Իրանն ավելի ամուր դիրքում է, քան իր ընդդիմադիրները: Դա այդպես չէ: Իրանում տնտեսությունն ավերակի է վերածվել, տարածվում է քաղաքական այլախոհությունը, և Իրանը փորձում է վերահսկել իրաքյան ուղղությունը, որի հնարավորությունը մի քանի տարի առաջ Թեհրանի համար գրեթե անհետացել էր:

Ոչ մի ռացիոնալ մարդ չի նախընտրի լինել Իրանի տեղում, ԱՄՆ-ի և Միջին Արևելքում Վաշինգտոնի աջակիցների փոխարեն: Բայց Իրանն ու իր ոչ մեծ, բայց ուժեղ կոալիցիան իսկապես ունեն որոշ նկատելի առավելություններ, որի թվում է ավելի ամուր միությունն է և Վարշավան հստակ ցույց տվեց մյուս կողմում այս առումով  բացիթողի վիճակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment