Իրանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտը սպառնում է OPEC-ի միասնությանը

Իրանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտը սպառնում է OPEC-ի միասնությանը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի որոշ անդամների միջև գրաֆիկների միջև կոնֆլիկտը սպառնում է տապալել OPEC+-ի շուրջ ամբողջ պայմանավորվածությունը: Սրա պատճառով հուլիսին նավթ արդյունաբերող երկրները, հնարավոր է, նավթ արտահանեն առանց սահմանափակումների:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի որոշ անդամների միջև գրաֆիկների միջև կոնֆլիկտը սպառնում է տապալել OPEC+-ի շուրջ ամբողջ պայմանավորվածությունը: Սրա պատճառով հուլիսին նավթ արդյունաբերող երկրները, հնարավոր է, նավթ արտահանեն առանց սահմանափակումների:

OPEC-ը և այս կազմակերպության ոչ անդամ գործընկերները նախ պայմանավորվել էին հանդիպել Վիեննայում հունիսի 25-26-ին` որոշելու, պահպանում են արդյոք արտադրության զսպման մասին պայմանագիրը 2019-ի մնացած ժամանակահատվածի համար: Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները, որոնք վերջերս հանդիպել են Սաուդյան Արաբիայում, որևէ պաշտոնական առաջարկություն չեն արել, բայց նրանց քննարկումների ֆոնն այնպիսինն էր, որ ներկայիս արտադրական քվոտաները պետք է պահպանվեն:

Այնուամենայնիվ, երկրների հարաբերություններում լարվածությունն սկսվեց, երբ Ռուսաստանը խնդրեց փոխել Վիեննայի հանդիպման ամսաթիվը: Ռուսական կողմն իր խնդրանքը հիմնավորել է իր էներգետիկայի նախարարի՝ Ալեքսանդր Նովակի խիտ գրաֆիկով: Արդյունքում, Վիեննայի հանդիպումը կարող է կայանալ հուլիսի 3-ին, իսկ OPEC-ի ոչ անդամ գործընկերների ժողովը՝ հուլիսի 4-ին:

Իրանը և OPEC-ի անդամ որոշ այլ երկրներ բողոքում են այս փոփոխության դեմ: Նրանք համաձայն չեն, որ OPEC-ը պետք է փոխի իր պլանային հանդիպումը՝ հարմարվելու համար Ռուսաստանին, որը կազմակերպության անդամ չէ: Իրանի այս բողոքը ցույց է տալիս, որ կազմակերպությունում լուրջ խնդիր կա: Ռուսաստանը OPEC-ի անդամ չէ, քանի որ չի ցանկանում պարտավորված լինել կատարել կազմակերպության որոշումները: Այնուամենայնիվ, OPEC-ը և, մասնավորապես, Սաուդյան Արաբիան, որը հանդիսանում է կազմակերպության ամենաազդեցիկ անդամը, վերջին մի քանի հանդիպումների ժամանակ Ռուսաստանին այնքան մեծ իշխանություն է տվել, որը թույլ է տալիս նման քայլ անել: Ռուսաստանը դառնում է OPEC-ում ամենաազդեցիկ ձայնը առանց կազմակերպության պահանջներին համաձայնելու զոհաբերության:

Դա կարող է հանգեցնել ավելի մեծ աղմուկի կազմակերպության ներսում, քանի որ որոշ անդամներ ավելի շատ դժգոհություն են հայտնում Ռուսաստանի հանդեպ ունեցած նման վերաբերմունքի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթային նախարարությունների ակնհայտ բարեկամության պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment