Իրանի նախագահը զգուշացրել է Պակիստանի վարչապետին ահաբեկչական խմբավորումների դեմ անգործության մասով

Իրանի նախագահը զգուշացրել է Պակիստանի վարչապետին ահաբեկչական խմբավորումների դեմ անգործության մասով

Հոդվածի առանցքում

  • Շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահն ասել է. «Մենք ականատես ենք ահաբեկչական հարձակումներին, որոնց հեղինակները, ցավոք, գտնվում են Պակիստանում և դա ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ ձեզ և ոչ էլ տարածաշրջանի համար: Մենք լիովին պատրաստ ենք համագործակցել Պակիստանի բանակի և կառավարության հետ»: Իրանի նախագահը ասել է. «Մենք ակնկալում ենք ազդեցիկ գործողություններ այդ ահաբեկիչների դեմ»:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Հնդկաստանի մասնակցությամբ միջադեպին և ճնշում է գործադրել Պակիստանի վրա՝ պնդելով, որ Պակիստանի աղբյուրները և  սահմանային ահաբեկչության ֆինանսավորողները «լավ հայտնի»: Նախագահը  զգուշացրել է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ անգործությունը կխաթարի Իրան-Պակիստան հարաբերությունները:

Իրանի նախագահը խնդրել է, որ Պակիստանն իր տարածքներում ահաբեկչական խմբավորումների գործողություններին վերջ տա և հավելել է, որ Իրանում տեղի ունցած մի շարք ահաբեկչական հարձակումների հետքն էլ տանում է դեպի Պակիստանի հետ սահման:

Շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահն ասել է. «Մենք ականատես ենք ահաբեկչական հարձակումներին, որոնց հեղինակները, ցավոք, գտնվում են Պակիստանում և դա ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ ձեզ և ոչ էլ տարածաշրջանի համար: Մենք լիովին պատրաստ ենք համագործակցել Պակիստանի բանակի և կառավարության հետ»:

Իրանի նախագահը ասել է. «Մենք ակնկալում ենք ազդեցիկ գործողություններ այդ ահաբեկիչների դեմ»:

Այս հեռախոսազրույցից երեք շաբաթ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 27 ծառայող էր սպանվել Պակիստանից գործող ահաբեկչական Ջեյշ ուլ-Ադլ խմբավորման կազմակերպած հարձակումից: Դա տեղի էր ունեցել փետրվարի 13-ին Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում՝ Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր առաջ:  Պակիստանցի մահապարտի պայթյունը Իրանում համարեցին վերջին տարիների ամենացավալի հարձակումներից մեկը:

Իրանի նախագահը զգուշացրեց. «Ծագումով Պակիստանից այս ահաբեկիչների գործողությունների շարունակվելը կարող է վտանգել երկու երկրների հարաբերությունները:

Ուշագրավ է, որ Ռոհանի-Խան հեռախոսազրույցի մասին իրանական կողմի տարածած հայտարարության մեջ թեև մեծ տեղ է հատկացված ահաբեկչության թեմային, պակիստանյան կողմը գրեթե չի նշել այդ մասին և այն մասին, թե ինչքան լրջորեն է Իրանն անդրադարձել թեմային:

Իրանը հեղափոխական կորպուսի ամբողջ հզորությամբ պատրաստ է Պակիստանի տարածքում պատասխանել այնտեղ գործող ահաբեկիչներին, եթե նրանց դեմ արդյունավետ գործողություններ չնախաձեռնի Պակիստանի բանակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment