Եվրոպան փորձում է պահպանել իրանի հետ միջուկային գործարքը

Եվրոպան փորձում է պահպանել իրանի հետ միջուկային գործարքը

Հոդվածի առանցքում

  • Գերմանական NDR հեռուստատեությունը և Reuters-ը հինգշաբթի հայտնեցին, որ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան տարանցիկ ուղի են մշակել, որը եվրոպական ընկերություններին թույլ կտա շարունակել Իրանի հետ գործարքները` շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ներառում են բանկերն ու օտարերկրյա ընկերությունները: Տարանցիկ ուղին թույլ կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի ու Եվրոպայի հետ գործաքներ կնքելիս: Իրանը Եվրոպական ապրանքներ գնելիս կարող է վճարել այսպես կոչված տարանցիկ հաշվարկային պալատի միջոցով:

Ուշադրությանն արժանի

Երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ Օբամայի կնքած միջուկային գործարքից, արդեն պարզ էր, որ համաձայնության խզումը հանդարտ գործընթաց չի լինելու: Օրեր անց Միացյալ Նահանգները սկսեցին սպառնալ ոչ միայն Իրանին այլ նաև Իրանում օտարերկրյա ներդրողներին ու գործող ընկերություններին: Դրանց մեծ մասը Միացյալ Նահանգների գործընկեր երկրներն ու ընկերություններն էին: Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան անմիջապես հայտարարեցին, որ գործարքին հավատարիմ են մնալու:

Գերմանական NDR հեռուստատեությունը և Reuters-ը հինգշաբթի հայտնեցին, որ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան տարանցիկ ուղի են մշակել, որը եվրոպական ընկերություններին թույլ կտա շարունակել Իրանի հետ գործարքները` շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ներառում են բանկերն ու օտարերկրյա ընկերությունները: Տարանցիկ ուղին թույլ կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի ու Եվրոպայի հետ գործաքներ կնքելիս: Իրանը Եվրոպական ապրանքներ գնելիս կարող է վճարել այսպես կոչված տարանցիկ հաշվարկային պալատի միջոցով: Համակարգը սակայն կգործի միայն բալանսավորված առևտրի դեպքում։ Համակարգը կարող է փրկել Իրանի հետ միջուկային գործարքը, այդուհանդերձ այն չի կարող հասցնել իրանա-եվրոպական առևտրային կապերը նախկին մակարդակի:

Wall Street Journal-ի հաղորդմամբ Բրիտանական, գերմանական ու ֆրանսիական ընկերությունները դե ֆակտո կմնան իրանական ընկերությունները բաժնետերեր, բայց սա լուրջ վտանգ է նաև այդ երկրների հեղինակության համար: Այս գործարքի նույնիսկ տեսական հավանականությունը լուրջ հարված է նաև Թրամփին:

Եվրապայի արձագանքը չուշացավ: «Մենք շարունակում ենք համարել, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային գործաքրի շրջանակում»:

Թվիթերյան իր էջում Թրամփը գրել էր, որ «խելացի անձինք չափազանց միամիտ և պասիվ են, երբ խոսքը Իրանի հետ միջուկային գործարքի մաիսն է: Նրանք սխալվում են»:

Միացյալ Նահանգներն այս մոտեցումը չի ընդունում: Վերջին զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման ծրագիրը չի իրականացնում: Պաշտոնյաները զգուշացրել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը դեռևս վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, նշվում է նաև Իրանի կողմից մեկ այլ վտանգի` կիբերհարձակումների և այլ ռազմական կարողությունների մասին:

Մեկ այլ զեկույցում ԱՄՆ փորձագետները նշում են, որ Իրանը հավատարիմ չէ միջուկային գործարքին ու շարունակում է ակտիվ փորձարկումները միջուկային զենք ստեղծելու համար: Ըստ ամերիկյան կողմի Իրանի հետ միջուկային գործարքը միայն ժամանակ է տրամադրում Իրանին, որպեսզի երկիրը կարողանա բավականաչափ փորձարկումներ իրականացնել միջուկային զենք ստեղծելու համար»:

Իրանը սպառնացել է վերսկսել միջուկային ծրագիրը, որը ներկայումս դադարեցված է, եթե Եվրոպան նույնպես դուրս գա միջուկային գործարքից:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել պահպանել գործարքը, որում շահագրգռված է նաև Չինաստանն ու Ռուսաստանը: փաստացի` Թրամփը  միակողմանիորեն է խզում պայմանագիըը` մեծացնելով Իրանի հետ ուղղակի ռազմական առճակատման հավանականությունը:

Քաղաքականորեն, գործարքին իրենց աջակցությունը երաշխավորելով` եվրոպացիներն անհարմար վիճակում են հայտնվել իրենց գործընկերոջ և հիմնական դաշնակից Միացյալ Նահանգների առջև: Գործնականորեն աջակցությունն ու գործարքն ընդհանրապես պահպանելը Եվրոպայի համար բարդ է լինելու, քանի որ կարճ ժամանակում եվրոպական բոլոր ընկերություններն են հայտնվելու ամերիկյան պատժամիջոցների դաշտում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment