Իրանի միջուկային համաձայնագիր. Կա արդյո՞ք ճանապարհ այն պահպանելու

Իրանի միջուկային համաձայնագիր. Կա արդյո՞ք ճանապարհ այն պահպանելու

Հոդվածի առանցքում

  • Արդյոք Իրանի միջուկային համաձայնագիրը չեղարկվում է, թե արդեն իսկ չեղարկված է, սակայն ոչ ոք չի ցանկանում ընդունել դա: Միացյալ Նահանգները լքել է պայմանագիրը ավելի քան մեկ տարի առաջ: Իրանն այժմ աստիճանաբար խախտում է դրա պայմանները, նախ `ավելի շատ ցածր հարստացված ուրան պահելով, քան թույլատրվում է, և այժմ իր հարստացման մակարդակը մեծացնում է համաձայնագրով ընդունված 3.67% մակարդակից:

Ուշադրությանն արժանի

 

Արդյոք Իրանի միջուկային համաձայնագիրը չեղարկվում է, թե արդեն իսկ չեղարկված է, սակայն ոչ ոք չի ցանկանում ընդունել դա:

Միացյալ Նահանգները լքել է պայմանագիրը ավելի քան մեկ տարի առաջ: Իրանն այժմ աստիճանաբար խախտում է դրա պայմանները, նախ `ավելի շատ ցածր հարստացված ուրան պահելով, քան թույլատրվում է, և այժմ իր հարստացման մակարդակը մեծացնում է համաձայնագրով ընդունված 3.67% մակարդակից:

Այն խոստանում է խախտել պայմանագրի լրացուցիչ տարրերը մինչև այն պահը, երբ նրա մտահոգությունները չփարատվեն:

Թեհրանից ստացված հաղորդագրությունը պարզ է: Իրանցիները պնդում են, որ մինչև այս ամիս նրանք լիովին համապատասխանել են համաձայնագրին, որը հայտնի է որպես JCPOA:

Չնայած Սպիտակ տան հակառակ պնդմանը՝ այդ նույն տեսակետին են ՄԱԿ-ի միջուկային փորձագետները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները:

Սակայն ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը նշանակում է, որ իրանական տնտեսությունը վնաս է կրում: Իրանցիները նշում են, որ պայմանագրից տնտեսական օգուտ չեն ստանում: Եվ նրանք ցանկանում են, որ եվրոպացիները որոշակի ճնշում գործադրեն:

Եվրոպացիները, հիմնականում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հայտնվել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև:

Նրանք ցանկանում են, որ պայմանագիրը շարունակվի: Նրանք ստեղծել են, ԱՄՆ-ի պատժամիջոցների չենթարկվող հումանիտար ապրանքների համար Թեհրանի վճարումները հեշտացնող մեխանիզմ:

Բայց դա բավարար չէ Իրանի համար: Նա ցանկանում է, որ իր տնտեսության առանցքային հատվածները, ինչպես նավթը և մետաղները, ազատվեն ԱՄՆ պատժաճնշումից, սակայն եվրոպացիները չեն կարող անել դա:

Սա այն իրավիճակն է, որը կլիներ ամեն դեպքում Թրամփի նախագահ դառնալու պարագայում: Չնայած ԱՄՆ-ն և նրա հիմնական եվրոպական դաշնակիցները JCPOA- ի հետ կապված տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն իրականությունն այն է, որ նրանք կիսում են միևնույն մտահոգությունները Իրանի մասին. իր հրթիռային ծրագրի հետ կապվված և տարածաշրջանային վարքագծի:

Ծոծում առկա ճգնաժամը, նավթային տանկերների վրա հարձակումները, ԱՄՆ անօդաչու սարքի խոցումը և այլն, ընդամենը ընդգծում են այդ մտահոգությունները:

Բայց առկա են երկու տարբեր ռազմավարություններ, եթե կարող ենք դրանք այդպես կոչել:

Նախնական մոտեցման հիմքում այն էր, որ Օբամայի վարչակազմը և նրա դաշնակիցները, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը, առաջնային տեղում են դնում միջուկային համաձայնագիրը:

Իրանի միջուկային ծրագիրը գործում է: Այն կարող է չեղարկել է որոշ հստակ ռազմական դրույթներ, սակայն այն նորարարություններ է կուտակել և արագ վերսկսելու ունակություն:

Նպատակն այն էր, որ համապատասխան ժամանակի ընթացքում սահմանափակել Իրանի միջուկային գործունեությունը: Համաձայնագիրը հեռու էր կատարյալից, բայց այդ ժամանակների համար ավելի լավ էր,  քան hամաձայնության ի սպառ բացակայությունը: Եվ դա բոլոր ստորագրած կողմերի տեսակետն է, բացի ամերիկացիներից:

Նախագահ Թրամփը համաձայնագիրն ամբողջապես դիտարկում է որպես նախագահ Օբամայի գործարքը: Նա պարզապես ուզում էր չեղարկել այն: Փոխարենը նա հետապնդում է «առավելագույն ճնշման» քաղաքականություն, որի նպատակն անհասկանալի է:

Նրա վարչակազմի որոշ ռազմատենչ գործիչներ ողջունում են Թեհրանում ռեժիմի փոփոխությունը: Մյուսները պնդում են, որ նպատակն է ստիպել իրանցիներին բանակցային սեղանի շուրջ նստել՝ նոր, ավելի սահմանափակող միջուկային համաձայնագիր կնքելու համար:

Ոչ միայն ԱՄՆ-ում , այլև նույնիսկ իր դաշնակիցների շրջանում  մնում է անհայտ, թե ինչ է մտածում նախագահը: Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի վերջերս արտահոսած փաստաթղթերը, ուր նա անվանել է «Թրամփի վարչակազմի Իրանի քաղաքականությունը «ոչ կարևոր և քաոսային», ապացուցում է վորոհիշյալը:

Այս ամենը, իհարկե, բարձրացնում է շատ հարցեր, մասնավորապես որքան անգամ այն պետք է խախտվի, որ դիտարկվի անօգուտ:

Այլ կերպ ասած, մինչև երբ պետք է ստիպենք մեզ հավատալ, որ միիջուկային համաձայնագիրը ունի ապագա և պայքարենք դրա վախճանի կանխման ուղղությամբ:

Եվրոպացիները պայքարում են JCPOA պահպանելու համար: Իրանը, հավանաբար, սխալ գնահատեց իրենց հնարավորությունները ` ամերիկյան ճնշմանը դիմագրավեկու համար:

Գործողությունների համար ևս մեկ այլ 60 օր ժամկետի սահմանմամբ Իրանը փորձում է վերահսկել այս զարգացող ճգնաժամը: Եվ դժվար է մտաբերել, թե ինչ օգուտ կունենա Թեհրանը, եթե լքի պայմանագիրը:

Եվրոպացիների համար հարցն այն է, թե երբ կգա ժամանակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment