Իրանը մեծ դիվանագիտական քայլ է անում միջուկային գործարքը փրկելու համար
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիական նախաձեռնությունը գործարքի փրկության վերջին լավագույն հույսն է: Դրա հաջողության բանալին Իրանին որոշակի տնտեսական հնարավորությունների վերադարձի ապահովումն է՝ նավթի արտահանման աճի միջոցով՝ ի պատասխան ակնկալելով գործարքի պայմանների կատարում և նոր բանակցություններում ներգրավվելու պարտավորության
Ուշադրությանն արժանի
Իրանը քայլ է անում դեպի բանակցություններ, քանի որ նկատվում են նշաններ, որ Թեհրանն ավելի մոտ է Եվրոպայի հետ 2015-ի միջուկային գործարքի շուրջ հակասությունների ավարտին և Պարսից ծոցում անվտանգության ճգնաժամի մեղմացմանը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ է վարել իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և Իրանի կողմից այդ համաձայնագրի կատարման մասով հերթական սպառնալիքն է նկատվում: Զարիֆի տեղակալ Աբբաս Արաղչին մի խումբ տնտեսագետների և կենտրոնական բանկի պատասխանատուների հետ մեկնել է Փարիզ՝ քննարկելու Ֆրանսիայի առաջարկը: Փարիզը առաջարկել է օգնել վերականգնել իրանական նավթի արտահանումը, որն իրանական տնտեսության ողնաշարն է:
Փարիզում բանակցությունները տևել են 10 ժամ, հայտնում է «Իսլամական հանրապետություն» պետական գործակալությունը՝ առանց մանրամասների հաղորդելու: Դա Արաղչիի երկրորդ այցն էր Ֆրանսիայի մայրաքաղաք վերջին վեց շաբաթվա ընթացքում և այդ կերպ շարունակվում են Իրանի և Արևմտյան տերությունների միջև առավել բովանդակալից բանակցությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած տարի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և վերականգնեց կասեցված պատժամիջոցները իրանական նավթի արտահանման և այլ ոլորտների նկատմամբ:
Համաձայնագրին վերաբերող բանակցություններ տեղի են ունեցել նաև Վիեննայում, ասել է Զարիֆի խոսնակ Աբբաս Մուսավին:
Ըստ իրանցի օրենսդիրի, Ֆրանսիայի առաջարկը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսային բանակցությունների արդյունքն է, իսկ Զարիֆի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ խոսք է գնացել Իրանին 15 միլիարդ դոլարի վարկային գիծ հատկացնելու մասին, հայտնում է Թանսիմ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պահպանողական պատգանավոև Ալի Մոթահարիի հետ հարցազրույցը:
Ֆրանսիան առաջարկել է, որ գումարը վճարվի երեք մասով, և դրա դիմաց Իրանը չի սպառնա սեպտեմբերի 6-ին ավելացնել իր միջուկային գործողությունները և, ի վերջո, կվերադառնա համաձայնագրի լիարժեք պահպանմանը, ասել է Մոթահարին:
«Իրանի և Ֆրանսիայի տեսակետները մերձեցվել են», – Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին՝ ավելացնելով, որ Իրանը «առաջ է գնում» բանակցությունների միջոցով ճգնաժամը կարգավորելու իր ջանքերում:
Արաղչին ասել է, որ Թրամփի և Մակրոնի միջև G7-ի շրջանակում քննարկումները «ցույց են տվել ճկունություն Իրանի նավթի առումով»: Թրամփը Բիարիցում կայացած հանդիպման ժամանակ ասել է՝ ինքը համաձայն է, որ այլ երկրներ վարկային գիծ տան Իրանին, որը չի օգտագործվի նավթի վաճառքի համար:
2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն և Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներին հետևեց անվտանգության ճգնաժամ՝ Պարսից ծոցում անօդաչուների խոցումներով, տանկերների առգրավումներով:
Վաշինգտոնի գործողությունները արդյունքում ստեղծվեց նաև այնպիսի իրավիճակ, որ Եվրոպան սկանդալային կերպով դարձել է գործարքը պահպանող արդյունավետ կողմը՝ առանց ԱՄՆ պատժամիջոցների կիրառման:
«Ֆրանսիական նախաձեռնությունը գործարքի փրկության վերջին լավագույն հույսն է: Դրա հաջողության բանալին Իրանին որոշակի տնտեսական հնարավորությունների վերադարձի ապահովումն է՝ նավթի արտահանման աճի միջոցով՝ ի պատասխան ակնկալելով գործարքի պայմանների կատարում և նոր բանակցություններում ներգրավվելու պարտավորության»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբից Ալի Վեզը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ