Իրանը հետաքրքրված է տարածաշրջանային ինքլյուզիվ գործակցությամբ

Իրանը հետաքրքրված է տարածաշրջանային ինքլյուզիվ գործակցությամբ

Հոդվածի առանցքում

  • Իրանը պատրաստ է միանալ այն նախաձեռնությանը, որը կխթանի տարածաշրջանի երկրների, այդ թվում `Սաուդյան Արաբիայի, «ներառական համագործակցությունը», եթե այդ երկրները վճռական են օգնել, որ տարածաշրջանն ավելի ապահով և բարեկեցիկ դառնա: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Ուշադրությանն արժանի

 

Իրանը պատրաստ է միանալ այն նախաձեռնությանը, որը կխթանի տարածաշրջանի երկրների, այդ թվում `Սաուդյան Արաբիայի, «ներառական համագործակցությունը», եթե այդ երկրները վճռական են օգնել, որ տարածաշրջանն ավելի ապահով և բարեկեցիկ դառնա: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

«Մենք ողջունում ենք տարածաշրջանային համագործակցության բոլոր առաջարկները: Մենք ունենք մի սկզբունք, ըստ որի տարածաշրջանային համագործակցությունը պետք է ընդգրկուն լինի և որևէ մեկի դեմ չլինի: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է լինեն այդ համագործակցության մի մասը: Ես նկատի ունեմ Պարսից ծոցի երկրները և հարևան մյուս երկրները՝ Իրաքը, Եգիպտոսը, Սիրիան և Հորդանանը, պետք է միասին աշխատեն », – ասել է Զարիֆը իրաքյան al-Forat արբանյակային հեռուստաընկերությանը շաբաթ օրը տված հարցազրույցում:

Զարիֆն այս հայտարարությունն արել է, երբ նրան հարցրել են Իրաքի Ազգային Իմաստության Շարժման ղեկավար Ամմար ալ-Հաքիմի առաջարկի մասին, ըստ որի Իրանը, Իրաքը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը պետք է բանակցություններ սկսեն:

«Սկզբի համար դա լավ առաջարկ է», – ասել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ հավելելով, որ այն օգտակար կլինի, եթե  հիմք ստեղծվի ներառական տարածաշրջանային համագործակցության համար:

Զարիֆը  ողջունել է Իրանի և  Թուրքիայի համատեղ աշխատանքի արդյունքը` օգնել են վերջ տալ Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմին,  և հավելել է՝  դա վկայում է, որ վեճերը կարող են լուծվել տարածաշրջանային երկխոսության միջոցով:

ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը միշտ պատրաստ է բանակցություններ վարել սաուդցի պաշտոնյաների հետ, սակայն նրանք դրական չեն արձագանքել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցելու առաջարկներին:

«Երբ էլ որ նրանք պատրաստ լինեն, Իրանը պատրաստ է», – ասել է նա:

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը վերջին տարիներին աճել է: Այս երկրներն աջակցում են  սիրիական հակամարտության հակառակ կողմերի և Իրաքում ու Լիբանանում մրցակից քաղաքական կուսակցությունների: Նրանք նաև Եմենի հարցում տարբեր մոտեցումներ ունեն:

Էր Ռիյադը Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016-ի հունվարին, երբ իրանցի ցուցարարները գրոհեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Պատճառն այն էր, որ արաբական այդ երկրում մահապատժի էին ենթարկել հայտնի շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմր-ին:

Սաուդյան իշխանությունները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու որոշումը:

Զարիֆը նշել է, որ Իրանի քաղաքականությունը երբեք չի եղել որևէ պետության դեմ, և նա երբեք չի փորձել «դուրս թողնել» Սաուդյան թագավորությունը կամ որևէ այլ մուսուլմանական երկիր տարածաշրջանային հաշվարկներից:

«Տարածաշրջանը պետք է որոշի իր ճակատագիրը», – ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը երբեք չի բանակցում արտասահմանցիների հետ` տարածաշրջանի վերաբերյալ որոշում կայացնել:

Նա նաև նշել է, որ «ծայրահեղականությունը» ընդհանուր վտանգ է, որը կարող են հաղթահարել հավաքական ջանքերի միջոցով:

Թեհրանի հետ հարաբերությունների սերտացումը թույլ չտալու նպատակով Իրաքի վրա ԱՄՆ ճնշումների մասին բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ որ երկու երկրների միջև երկարատև փոխհարաբերություններն ու համագործակցությունը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար և այդ հարաբերությունները չեն կարող խաթարվել:

«Իրաքը և Իրանը ունեն առևտրային մեծ կապեր: Ինչպե՞ս կարող են ամերիկացիները իրենց կամքը պարտադրել Իրաքի ժողովրդին և ստիպել նրանց վերջ տալ այդ փոխշահավետ հարաբերություններին»:

Զարիֆը շաբաթ օրը ժամանել էր Բաղդադ` նախապատրաստելու երկուշաբթի կայացած նախագահ Հասան Ռոհանիի այցը, որը նպատակ ունի հետագայում ևս ամրապնդել երկու հարևան երկրների միջև տնտեսական կապերը:

Հարցին, թե ԱՄՆ կարո՞ղ է վերադառնալ ու նորից միանալ միջուկային գործարքին, եթե Թրամփը 2020-ին չվերընտրվի, նախարարն ասել է. «Ես չգիտեմ, թե ամերիկացիները ինչ են նախատեսում անել, բայց մենք որոշումներ ենք կայացնում` հիմնվելով սեփական շահերի վրա, ոչ թե ԱՄՆ քաղաքականության»:

ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների հեռանկարների մասին Զարիֆը նշել է. «Երկխոսությունը պետք է հիմք ունենա, որը հարգանքն է: Եթե չեն կատարվում նախորդ պարտավորությունները, չի հարգվի որևէ այլ համաձայնություն: Այնպես որ, չեմ հավատում, թե բանակցությունները օգտակար կլինեն: Ես միշտ կողմնակից եմ երկխոսությանը, բայց այն պետք է հիմք ունենա»:

Նա ավելացրեց, որ Թրամփը սխալվում է, եթե կարծում է, որ  կարող է ավելի լավ համաձայնագրով փոխարինել ներկա համաձայնագիրը:

Զարիֆը նաև բացառել է 2020-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:

«Ես, անշուշտ, չեմ առաջադրվի որպես թեկնածու», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment