Իրանը գնում է դեպի ինքնասպանություն` ջրազրկման միջոցով

Իրանը գնում է դեպի ինքնասպանություն` ջրազրկման միջոցով

Հոդվածի առանցքում

  • 2013-ին Իրանի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարը հայտարարեց, որ երկրի ստորերկրյա ջրային պաշարների 85 տոկոսն անհետացել է, իսկ վերջին 40 տարում բնակչության թիվը կրկնապատկվել է: Իսսա Քալանթարիի խոսքով, որը գյուղատնտեսության նախկին նախարարն է և այժմ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարը, միլիոնավոր իրանցիներ ստիպված կլինեն գաղթել դեպի ավելի զարգացած երկրներ, հատկապես դեպի Եվրոպա, եթե ջրային ճգնաժամը չկարգավորվի առաջիկա 20-30 տարում:

Ուշադրությանն արժանի

 

2017-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 1 տարի Իրանում ցույցերն ու քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական կյանքի անբաժան մասն են: Արտասահմանցի դիտորդներին հայտնի են այդ բողոքի պատճառը հանդիսացող քաղաքական և տնտեսական պատճառների մեծ մասը, բայց գլխավոր պատճառներից մեկը դուրս է մնացել ուշադրությունից: Դա երկրում ջրի խիստ պակասն է:

Ջրային այս ճգնաժամի պատճառներից մեկը եղանակային պայմանների փոփոխությունն է, բայց մեղքի մեծ մասը Իրանի իշխանություններին է, որի ջրային քաղաքկանաությունը կոռումպացված է և ոչ կոմպետենտ: Եվ այսպես կորչված ռեֆորմիստները, որոնց թվում են նախկին նախագահ Խաթամին և գործող նախագահ Ռոհանին, այս ճգնաժամի համար մեղավոր են ճիշտ այնքան, որքան իրանցի մյուս պաշտոնյաները:

2013-ին շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարը հայտարարեց, որ երկրի ստորերկրյա ջրային պաշարների 85 տոկոսն անհետացել է, իսկ վերջին 40 տարում բնակչության թիվը կրկնապատկվել է: Իսսա Քալանթարիի խոսքով, որը գյուղատնտեսության նախկին նախարարն է և այժմ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարը, միլիոնավոր իրանցիներ ստիպված կլինեն գաղթել դեպի ավելի զարգացած երկրներ, հատկապես դեպի Եվրոպա, եթե ջրային ճգնաժամը չկարգավորվի առաջիկա 20-30 տարում:

1979-ի հեղափոխությունից առաջ Իրանի բնակչությունը 34 միլիոնից պակաս էր և ջրային պաշարները հասնում էին 135 մլրդ խ/մ-ի: Վերջին մի քանի տարում բնակչության թիվը հասել է 80 մլն-ի, իսկ ջրային պաշարները կրճատվել են մինչև 80 մլրդ խ/մ-ի` տեղումների ցածր և գոլորշիացման բարձր մակարդակի պատճառով: Միաժամանակ մեկ շնչին բաժին հասնող ջրի սպառումն ավելացել է: Սա անկայուն զարգացում է, որը տանում է դեպի ողբերգական ելքի:

Բայց Իրանում ջրային ճգնաժամի պատմությունը սկսվել էր մինչև հեղափոխությունը, երբ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին ազգայնացրեց Իրանի ջրային ռեսուրսները: Ավելի քան 3000 տարի իրանցիները խուսափում էին ջրային բնական աղբյուրները չարաշահելուց և օգտագործում էին տեղական ենթակառուցվածքները`ստորգետնյա ջրանցքերը, որոնցով ջուրը փոխանցվում էր չոր և կիսաչոր շրջաններ` առանց արևի ճառագայթ տեսնելու: Բայց շահն Իրանին ներկայացրեց խորը հորեր փորելու և հզոր պոմպերի տեխնոլոգիան, որոնք սկսեցին սպառել երկրի ջրային ռեսուրսները:

Հեղափոխության առաջին տարիներին իրավիճակը վատթարացավ: Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի որոշ իրանցի փորձագետներ հեղափոխական կառավարությանը զգուշացրեցին սպասվող եղանակային փոփոխությունների, տեղումների նվազման մասին, ինչը մեծ ազդեցություն էր ունենալու մակերևութային և ստորգետնյա ջրային պաշարների վրա: Հետևանքները մեղմելու նպատակով նրանք առաջարկել էին ջրի սպառումը նվազեցնող և մթերքի արտադրությունը դիվերսիֆիկացնող ծրագիր: Նաև առաջարկել էին փոխել ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը` ավելացնել ջրամբարներում ջրի ծավալը, փոխել գյուղատնտեսության մեջ, որն Իրանում սպառում է ջրային ռեսուրսների 90 տոկոսը, ջրի օգտագործման մեխանիզմը:

Սրան հակառակ Իրանում սկսեցին կառուցել հարյուրավոր ամբարդակներ, որոնց կարիքն ընդհանրապես չկար, և ջրատար խողովակների նոր ցանց: Հեղափոխական կառավարությունը հույս ուներ, որ այս միջոցները հնարավորություն կտան հավաքել և անհրաժեշտ քանակի ջուր հասցնել գյուղատնտեսական և արդյունաբերական շրջաններ: Ամբարտակների կառուցումը շահավետ էր նաև շինարարական ընկերությունների համար, որոնք կապեր ունեին ռեժիմի հետ, հատկապես նրանց համար, որոնք առնչվոմ էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Բայց նոր ամբարտակները թույլ չէին տալիս, որ գետերը հասնեն երկրի շատ շրջաններ: Արդյունքում ֆերմերները սկսեցին փորել խորը հորեր, որպեսզի հասնեն գրունտային ջրերին, որոնք էլ գնալով ավել խորն էին անցնում:

Միաժամանակ Արևմուտքի հետ  հակամարտության մեջ ինքնաապահովման հասնելու ձգտումով կառավարությունն առաջարկում էր ֆերմերներին ցորեն և այլ հացահատիկավորներ մշակել, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ դրա համար ավելի շատ ջուր է պետք: Դա հանգեցրեց նրան, որ ֆերմերները փորեցին հազարավոր հորեր, որոնց մեծ մասն անօրինական էին, առանց որևէ վերահսկողության: Հեղափոխության 40 տարում Իրանում հորերի քանակն ավելացավ 60.000-ից մինչև 800.000-ի: 2018-ին գյուղնախարարի տեղակալը հայտարարեց, որ 430.000-ն անօրնական է և մյուս օրինական հորերից էլ ֆերմերներն օգատգործում էին չափազանց շատ ջուր: Ջրային պաշարները հիմա ցամաքելու եզրին են:

Իրանի բնական և ջրային պաշարների քայքայման ռեժիմի քաղաքականությունը երևում է մեռնող Զայանդեհ գետի օրինակով: Պարսկերենից թարգմանած այս գետի անունը նշանակում է կյանք տվող: Գետը սկիզբ է առնում Իրանի արևմուտքից` Զագրոս սարից և հոսում է մինչև երկրի կենտրոնը: Այս գետն Իրանում վաղ քաղաքակրթության ձևավորման, ինչպես նաև դարերի ընթացքում զարգացման պատճառն է, հատկապես հզոր Սպահան քաղաքի զարգացման:

Հիմա, երբ գետը շարունակում է չորանալ, վտանգված է հազարավոր ֆերմերների կյանքը: Սկսվել են ռեժիմի դեմ զանգվածային ցույցեր և ոչ միայն Սպահանում, այլև ավելի փոքր քաղաքներում: Վերջին երեք տասնամյակում Զագրոս լեռան վրա ավելի քիչ ձյուն է տեղացել եղանակային պայմանների փոփոխության պատճառով, ինչն էլ նվազեցրել է Զայանդեհ գետի  մակարդակը: Բայց իրանական կառավարութունը ճգնաժամի կարգավորման կայուն լուծում գտնելու փոխարեն կոռուպցիայի և անհրաժեշտ ուշադրության պակասի պատճառով արագացնում է գետի կործանումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment