Իրանը միշտ էլ մեկ պատճառ է ունեցել միջուկային ծրագրի համար 

Իրանը միշտ էլ մեկ պատճառ է ունեցել միջուկային ծրագրի համար 

Հոդվածի առանցքում

  • Միջուկային ծրագիր ունենալու Իրանի միակ տրամաբանական պատճառը ազդանշան տալն է արաբական հարևաններին, որ աստվածապետությունը, թեկուզ տեսականորեն, ի վիճակի է ստեղծել այդ զենքը: Պատահական չէ, որ միջուկային ծրագիրն արագացավ 1980-88թթ. իրան-իրաքյան պատերազմից հետո: Թեհրանում ռեժիմը, որը դեռևս մեկուսացած է աշխարհի մեծ մասից, ամեն ինչի կարիքն ունի, նույնիսկ միջուկային տեսական սպառնալիքի` կանխելու այդ աղետալի հակամարտության կրկնությունը:

Ուշադրությանն արժանի

Եվ դա էներգիայի հետ կապ չունի:

Քանի որ Իսլամական հանրապետությունը հայտարարում է, որ խախտում է ուրանի հարստացման սահմանները, որոնք համաձայնեցված են 2015 թ. Միջուկային գործարքում, եկեք արագ վերադառնանք անցյալ, հիշելու, թե ինչպես հասանք այս կետին:

Առաջինը, որ պետք է հաշվի առնել և որը հաճախ է մոռացվում, այն է, որ Իրանը միայն մեկ պատճառ ունի միջուկային ծրագիր սկսելու համար` սպառնալ իր հարևաններին: Դա այդպես էր Շահ Մոհամմեդ Ռեզա Պեհլավիի ժամանակ 1950-ականներին, այդպես է դրան հետևած աստվածապետական պետության համար:

1974 թ-ին, Շահը մի պահ անկեղծ խոստովանեց, որ միջուկային ռումբեր է ուզում: Իրանի ներկա ղեկավարներն ավելի զգույշ են իրենց մտադրությունների հարցում: Նրանք ասում են, որ իրենց նպատակն է ապացուցել Իրանի գիտական հզորությունը և մի օր ատոմային էներգիա արտադրել, բայց ոչ ռազմական կիրառության համար:Իսկապես, իրանցի պաշտոնյաները պնդում են, որ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին միջուկային զենքի դեմ որոշում է կայացրել:

Լինելով նավթով և բնական գազով հարուստ երկիր, Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի: (Սա վերաբերում է նաև Սաուդյան Արաբիային, որը զբաղվում է միջուկային տեխնոլոգիաներով): Այլընտրանքային էներգիայի այլ տեխնոլոգիաներում, ինչպիսին է արևային կամ քամու էներգիան,  պետական ռեսուրսներ չեն ծախսվում:

Պատճառաբանությունը, թե Իրանը ցանկանում է ցույցադրել իր գիտական հնարավորությունները, անիմաստ է: Մեր ժամանակներում միջուկային տեխնոլոգիաները չեն համարվում մեծ տեխնիկական հաջողությունների ապացույցներ: Հյուսիսային Կորեան էլ է  ցույց տալիս իր հնարավորությունները և դա կարող է անել ցանկացած երկիր, որը մտադիր է զարգացնել այդ տեխնոլոգիան, եթե պատրաստ է դիմակայել միջազգային խիստ քննադատությանն ու պատժամիջոցներին:

Միջուկային ծրագիր ունենալու Իրանի միակ տրամաբանական պատճառը ազդանշան տալն է արաբական հարևաններին, որ աստվածապետությունը, թեկուզ տեսականորեն, ի վիճակի է ստեղծել այդ զենքը: Պատահական չէ, որ միջուկային ծրագիրն արագացավ 1980-88թթ. իրան-իրաքյան պատերազմից հետո: Թեհրանում ռեժիմը, որը դեռևս մեկուսացած է աշխարհի մեծ մասից, ամեն ինչի կարիքն ունի, նույնիսկ միջուկային տեսական սպառնալիքի` կանխելու այդ աղետալի հակամարտության կրկնությունը:

Երբ 1990-ականներին Իրաքի սպառնալիքը նվազեց, իրանցիները սկսեցին ընդլայնել իրենց ազդեցությունը արաբական աշխարհում` խորացնելով կապերն ահաբեկչական խմբավորումների հետ, Լիբանանում` «Հեզբոլլահի», Գազայում` Համազի հետ: Այդ ժամանակահատվածում ռեժիմը լուրեր էր տարածում, թե իր միջուկային ծրագիրը փոքր է և ամբողջովին անվտանգ:

Բայց իրականում եղել է երկու իրանական միջուկային ծրագիր: Երկրորդն իրականացվել է շատ խիստ գաղտնիության պայմաններում մինչև 2002 թ., երբ հայտնաբերվեցին Նաթանզում  ուրանի հարստացման, Արաքում էլ` ծանր ջրի արտադրության գործարանները: Ռուսաստանի օգնությամբ Իրանը զբաղվում էր միջուկային զենքով:

Ստի բացահայտումից հետո Իրանը 2003 թվականին կասեցրեց  միջուկային զենքի ստեղծման աշխատանքը, բայց շարունակեց հարստացնել ուրանը: Հարևանների համար նախատեսված ուղերձը մնաց անփոփոխ. Մենք ընդամենը մի քանի քայլ ենք հեռու ռումբ ստեղծելու հնարավորությունից: Միաժամանակ, Իրանը շարունակում էր չարիք գործել իր վստահված անձանց միջոցով:

Աշխարհն արձագանքեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, ՄԱԿ-ը` 2006 և 2010 թվականներին, իսկ 2011 թ.-ին և հաջորդ տարիներին արևմտյան տերություններն ավելի շատ սահմանափակումներ կիրառեցին: Իրանը հանդունգն է նույնիսկ այն ժամանակ, երբ նրա տնտեսությունն անկում է ապրում, իսկ արժույթը թուլանում:

Ի վերջո, 2013 թ. ռեժիմը հայտարարեց բանակցություններին իր պատրաստակամության մասին: Խամենեին այդ շրջադարձը բնորոշել է հերոսական ճկունության:

Երկու տարի բարդ բանակցություններ ընթացան Իրանի և համաշխարհային ուժերի` ԱՄՆ-ի, Եվրամիության, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Քննարկումները կենտրոնացած էին միջուկային ծրագրի և ոչ թե Իրանի մյուս վնասակար գործունեության վրա: Ի վերջո, 2015 թ.-ին նրանք հանդես եկան Համատեղ գործողությունների ծրագրով, որը 15 տարով սահմանափակում էր միջուկային ծրագիրը: Փոխարենը, Իրանը պետք է վերադառնար համաշխարհային ֆինանսական համակարգ, ավելացներ նավթի և գազի արտահանման ծավալներն ու մուտք ունենար մոտ 150 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները:

Օբամայի վարչակազմն այն կոչեց մեծ գործարք, որը վերջ էր դնելու Իրանի միջուկային խաբեությանը: Հարևանների համար դա աղետ էր, քանի որ ռեժիմի համար վահան էր ստեղծվում, որի ետևից շարունակելու էր սպառնալ: Նրանք վախենում էին, որ մուտքը միլիարդավոր դոլարների ապասառեցված ակտիվներ և նոր եկամուտները թույլ կտան իրանական ռեժիմին առավել հավակնոտ ջանքեր գործադրել տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ: Իսկապես, Իսլամական Հանրապետությունը զգալիորեն մեծացրել է աջակցությունն իր վստահված անձանց ու դաշնակիցներին:

Ամենամեծ շահառուն սիրիական բռնապետ Բաշար ալ Ասադն էր, որն իրանցի զինյալների և վստահելի ուժերի հետ ցեղասպանություն իրականացրեց իր բնակչության սունի մեծամասնության նկատմամբ: Ռեժիմը նաև  հակառակորդների սպանություններ կազմակերպեց եվրոպական հողում:

Անցյալ տարի նախագահ Թրամփը ԱՄՆ-ն հանեց գործարքից և սկսեց ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին անվանեց ահաբեկչական խումբ, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանեց Խամենեի նկատմամբ: Բայց պարզ չէ, թե ինչ է ուզում Թրամփի վարչակազմը:

Այժմ, ակնհայտորեն, հույսը կորցնելով, որ JCPOA- ի ստորագրող մյուս կողմերը կօգնեն խուսափել պատժամիջոցներից, Իրանը հայտարարում է, որ աստիճանաբար կհրաժարվի միջուկային սահմանափակումներից, որոնք ընդունել է 2015 թ.-ին: Առաջիկա օրերին կսկսվեն քննարկումները, թե որքան հարստացումն է իրական վտանգ ներկայացնում: Արդյո?ք պետք է անհանգստանք, երբ Իրանը 1000 կիլոգրամ ուրանը հարստացնի 3.67% -ով: Թե պետք է հանգիստ սպասենք, քանի դեռ հարստացումը չի հասել 20%-ի:

Իրանցիները, ամենայն հավանականությամբ, կմնան, կամ, կստեղծեն հարստացման մակարդակներում մնալու տպավորություն, ինչը թույլ է տալիս նրանց պնդել, որ իրականում չեն փորձում միջուկային զենք ստեղծել: Բայց հիշեք, որ նրանք ուրիշ պատճառ չունեն միջուկային ծրագրի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment