Իրական նորություններն Իրանում. Թեհրանի ֆուտբոլային մեծ խաղը

Հոդվածի առանցքում

  • Թեհրանի դերբիի պատմությունը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից էլ հին է:
  • Էսթեղլալը առաջ հայտնի էր Թաջ կամ «թագ» անվամբ,շահի գահընկեց արվելուց հետո ակումբը վերանվանվեց Էսթեղլալ, ինչը նշանակում է «անկախություն»:
  • Պերսեպոլիսը կոչվել է Պարսկական կայսրության հնագույն մայրաքաղաքի անունով, որը Ալեքսանդր Մեծը կրակի էր մատնել 2.000 տարի առաջ:
  • Երկու ակումբներն էլ կառավարության սեփականությունն են և պարծենում են բազմաթիվ նշանավոր նվիրյալներով։

Ուշադրությանն արժանի

Դուք կարող եք կարծել, թե Իրանում այս հանգստյան օրերին ուշադրությունը կենտրոնացած կլինի Վիեննայում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրանցի ու արևմտյան դիվանագետները քննարկում են Իրանի Հանրապետության միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ: Բայց դուք սխալ եք:

Կիրակի միլիոնավոր իրանցիներ՝ երկրի բնակչության գրեթե մեկ չորրորդը, նայելու են երկրի ամենամեծ ակումբների՝ Պերսեպոլիսի ու Էսթեղլալի միջև ֆուտբոլային խաղը: Երկու ակումբներն էր  մայրաքաղաքային ակումբներ են: Քաղաքի գլխավոր Ազադի Ստադիոնում  կհավաքվի 80.000 հանդիսատես՝ բաժանված Պերսեպոլիսի կարմիրի ու Էսթեղլալի կապույտի մեջ:

Ֆուտբոլը երկրի ամենահայտնի սպորտաձևն է և համակրանքը, որ շրջապատում է այս երկու ակումբներին: Նրանց մինչեւ  եղած մրցակցությունը լեգենդար է:

Ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ մասերում երկու լոկալ թշնամիների միջև խաղերը, որոնք հայտնի են «դերբի» անվամբ, հաճախ պատմություն են ծնում, որ դրանք ավելին են, քան խաղը:

Երբ Գլազգոյի Սելթիկը խաղում է Ռեյնջերսի հետ, Բրիտանական կղզիներում Բողոքականների ու Կաթոլիկների տասնամյակների լարվածությունը արձագանք է գտնում խաղադաշտում: Երբ Բոկա Խունիորսը Բուենոս Այրեսում ընդունում է Ռիվեր Փլեյթին, տեղի է ունենում բախում  քաղաքի արդյունաբերական նավահանգիստների և առավել շքեղ միջին դասի արվարձանների  միջև: Երբ Մոհուն Բագանը՝ Ասիայի ամենահին ֆուտբոլային ակումբը, խաղում է Արևելյան Բենգալիայի հետ, հնդկական Կալկաթա քաղաքում, միջմայրցամաքային տրոհման  հասկացությունը բաժանում է  երկրպագուներին:

Թեհրանի դերբիի դեպքում երկու թիմերն էլ ունեն պատմություն, որի պատմությունը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից էլ հին է:

Էսթեղլալը առաջ հայտնի էր Թաջ կամ «թագ» անվամբ և դիտարկվում էր, որպես իրանական միապետությանը մոտ կանգնած ինստիտուտ: Շահի գահընկեց արվելուց հետո նոր կառավարությունը ակումբի անունը փոխեց Էսթեղլալ, ինչը պարսկերեն նշանակում է «անկախություն»:

Պերսեպոլիսը՝ Իրանի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը, իր անվանումը ստացել է Պարսկական կայսրության հնագույն մայրաքաղաքի անունից, քաղաք, որը Ալեքսանդր Մեծը կրակի մատնեց ավելի քան 2.000 տարի առաջ: Դրա հայտնի ավերակները ազգային հեղինակության ակունք են: Ակումբը ավելի շատ աշխատավոր դասի բնույթ ունի և ամենամեծ համակրանքն ունի Իրանում:

Այս օրերին երկու ակումբներն էլ կառավարության սեփականությունն են և պարծենում են բազմաթիվ նշանավոր նվիրյալներով՝ չհաշված ամբողջ երկրով մեկ միլիոնավոր երկրպագուներին:  Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին Պերսեպոլիսի աջակիցն էր, Հոսեյն Խոմեինին՝ քաղաքական գործիչ, ում պապը Իսլամական հեղափոխության հիմնադիրն էր, հայտնի է որպես Էսթեղլալի երկրպագու:

Սա սակայն չի նշանակում, որ երկու կողմերում տիրում է բարի կամքը: Պերսեպոլիսի երկրպագուները դեռևս գովերգում են իրենց ամենամեծ հաղթանակի հաշիվը, երբ նրանք 1973 թվականին Թաջին հաղթեցին 6-0 հաշվով: Դա նշան է բախման ակտիվության, երբ ավելի քան չորս տասնամյակ առաջ տեղի ունեցած խաղի հիշողությունը, բոլորովին այլ ռեժիմի տակ, դեռևս կենդանի է այսօր:

Միեւնույն ժամանակ, Էսթեղլալի երկրպագուները ծաղրում են իրենց մրցակիցներին՝ մատնանշելով, որ իրենք չորս անմիջական հաղթանակ են տարել Պերսեպոլիսի նկատմամբ:

Խուլիգանության վտանգը կախված է Թեհրանի դերբիի վրա: 2000 թվականին խաղադաշտում բախումներից հետո լարվածությունը տարածվեց տրիբունաներում, իսկ հետո մարզադաշտից դուրս, փողոցներում սկսվեցին անկարգություններ:

Համաձայն Բլումբերգի՝ մոտ 250 ավտոբուս ոչնչացվեց: Քաոսի այս տեսակը բացահայտ խնդիր է մոլաների համար: Մերձավոր Արևելքի ֆուտբոլային քաղաքականության փորձագետ Ջեյմս Դորսին նշում է. «Ֆուտբոլը հնարավորություն ու վտանգ է իրենից ներկայացնում ոչ դեմոկրատական ռեժիմների համար: Ֆուտբոլը հեշտությամբ կարող է դառնալ ցույցի պլատֆորմ, քանի որ էմոցիաները, որ այն առաջացնում է, խմբային են»:

Այս իսկ պատճառով ակումբները պահվել են կառավարության ուժեղ հսկողության տակ (երկու ակումբների տնօրեններն էլ Հեղափոխական գվարդիայի նախկին գեներալներ են), և կասկածներ են առաջանում այն բոլոր դեպքերում, երբ թիմերը ոչ-ոքի են խաղում, որն էլ լավագույն կերպով պահպանում  է խաղաղությունը:

Կանանց ներկայությունը խաղերին կարող է հանդարտեցնել բախումները, սակայն կանանց թույլատրված չէ ներկա լինել տղամարդկանց սպորտային միջոցառումներին: Նրանց ձերբակալություն է սպառնում, եթե մասնակցեն: Սակայն, ինչպես 2006-ին իրանական «Օֆսայդ» -ը ֆիլմ է ցույց  տալիս, նրանք տղամարդկանցից պակաս չեն գրավված խաղով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment